Նախկին բարձրաստիճան ոստիկանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետին
Դիտել նաև
Շիրակի ոստիկանապետը հրաժարական է ներկայացրել
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գրիշա Ամիրխանյանը նշանակվել է Արարատի մարզի ոստիկանապետ
Պատրաստ ենք Բելառուսի հետ ընդլայնել իրավապահ կառույցների միջեւ փոխգործակցությունը. ՀՀ ոստիկանապետը՝ դեսպանին
Աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել ՀՀ երկու փոխոստիկանապետերը
Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության բաժնի նախկին պետ Սպարտակ Սեփյանը դատի է տվել ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական-տեղեկատվական համակարգից։
Սպարտակ Սեփյանը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով 21.10.2020թ. թիվ 3041-Ա հրամանն անվավեր ճանաչելու եւ, որպես հետեւանք, իրեն նախկին աշխատանքում /պաշտոնում/ վերականգնելու, ինչպես նաեւ հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար վճարվելիք աշխատավարձը տրամադրելու համար։
Նշենք, որ հայցը մակագրվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Գեւորգ Սոսյանին։