Այսօր՝ դեկտեմբերի քսանիննին, Ռուսաստանի Սոչի քաղաքում կհանդիպեն ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն։ Ըստ «ՏԱՍՍ» լրատվական գործակալության փոխանցման, երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի նոյեմբերի լույս 10-ի գիշերվա եռակողմ հայտարարության իրականացման ընթացին եւ ոհումանիտար աջակցությանն առնչվող հարցեր։ Թուրքիան արդեն հասրել է հայտարարել, ի դեպ, որ քննարկման առաջրկա կդառնա նաեւ Ադրբեջանի սահմանների անվտանգության ապահովման հետ կապված հարցերը։

Ընդ որում, ըստ թուրքական կողմի հայտարարության, այդ հարցերը պետք է լուծվեն միջազգային իրավունքի շրջանակներում։ Սոչիում կայանալիք հանդիպմանը կքննակվեն նաև Լեռնային Ղարաբաղում հրադադարաի պահպանման վերահսկման համատեղ կենտրոնի գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։