Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ)
19
Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Պատերազմ Արցախում
10 տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք հողերը պաշտպանեք. քաղաքացի Շուշիում ոչնչացվել է 177-ամյա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին Իրանը հերքում է պայթյունների և հրթիռային հարվածների լուրերը Տեսահոլովակի պրեմիերա. Լիլիթ Հովհաննիսյան & GASOIIA-Ուշ ա Բաքուն հրաժարվե՞լ է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202 Լևոն Քոչարյանը՝ ընդդիմության և ընդդիմության ընդդիմության մասին (տեսանյութ) Կմասնակցի՞ «պառադին» Հայաստանի... Ինչո՞ւ ուղղաթիռով Հնարավոր է` ՌԴ-ն ու Իրանն առաջիկայում նոր պայմանագիր ստորագրեն. Զատուլին Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Հասել ենք մի եզրագծի, որից այն կողմ քաղաքական սպանություններն են. Հովհաննես Խուդոյան (տեսանյութ) Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանին Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին, ճաքել է պատուհաններից մեկը Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը Հայաստանում մամուլի ու խոսքի ազատությունը վտանգված են. EFJ Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ ՀՀ ոստիկանության համար նամազը դարձել է պարտադիր. թուրքերը բացահայտ են խաղում (տեսանյութ) Ի՞նչ է կատարվել Ոսկեպարում և ինչ է իրականում նշանակում վերջին այցը. «Կարճ ասած» (տեսանյութ) Սամվելը քաղաքական հետապնդման զոհ է, նրա նկատմամբ տեղի է ունեցել քաղաքական բեսպրեդել. Գոռ Սարգսյան Հանրության քաղաքական ու շրխկան «ապտակը» Նիկոլ Փաշինյանին ու նրա մարդատյաց իշխանությանը Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին

Համազգային ներդրումն ի սպաս Արցախի վերածաղկման. մանրամասներ «2021-ը Արցախի տարի» հռչակելու ծրագրից

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես եկավ 2021-ը Արցախի տարի հռչակելու նախաձեռնությամբ, ինչը մատնանշում է հսկայածավալ աշխատանք տարբեր ուղղություններով: Վեհափառը նախաձեռնության շրջանակում հանդես է գալիս համազգային համախմբման ու ներդրման կոչով: Մանրամասներ ներկայացնելով նախաձեռնությունից՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Վեհափառ Հայրապետը 2003 թվականից սկսված ինչ-որ մի տարին նվիրում է ազգային, եկեղեցական, մշակութային արժեքներին կամ դեպքերին: Օրինակ, Աստվածաշնչի, Ընտանիքի, հատուկ խնամքի կարոտ հայորդիների տարի և այլն: Նկատի ունենալով ժողովրդի ամուր կապվածությունը Արցախի հետ, որը հայտնվել է մեր մտահոգությունների կիզակետում, Վեհափառ Հայրապետը 2021-ը հայտարարել է Արցախի տարի:

Վեհափառը, սովորաբար նման պարագայում, պաշտոնական հռչակագիր է հրապարակում: Այս անգամ նույնպես Վեհափառը հռչակագիր է պատրաստել, որտեղ կատարել է մի շարք կարևոր ընդգծումներ: Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը նշեց, որ Արամ Ա կաթողիկոսը նախ ընդհանուր պատմական ակնարկ է կատարել Արցախին, այնուհետև արդի վիճակը ներկայացնելով, նշել է 7 կարևոր կետ:

«Նախ Վեհափառն ընդգծում է, որ Արցախի հետ կապված հայտարարությունը լուրջ կերպով վերանայման կարիք ունի: Այնտեղ այնպիսի ձևով են ներառված կետերը, որ կարող են վտանգել Հայաստանի պետության հիմքերը: Երկրորդն արցախցիների բնակիչների տուն դարձի ապահովման հարցն է, որը Արամ Ա-ն խիստ անհրաժեշտություն է համարել: Երրորդ կետով անդրադարձ է կատարվել գերիների անմիջապես վերադարձի գործին լծվելու հարցին և դրա կենսական կարևորությանը»,-ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

Հաջորդ կետով Վեհափառն ընդգծում է, որ ամեն գնով պետք է պաշտպանել Արցախում մշակութային, հոգևոր արժեք ունեցող վանքերն ու կոթողները: 5-րդ կետում շեշտվում է՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթ։ Այս ուղղությամբ ծրագրված աշխատանք պետք է կատարվի թե՛ Հայաստանի, թե Արցախի և թե Սփյուռքի պետական, քաղաքական կառույցների ու պատասխանատուների կողմից։ 6-րդ կետում առաջ է քաշվում Արցախի վերածաղկման աշխատանքների հարցը: Այստեղ նա ընդգծում է՝ սովորական ծրագրերով ու ընթացիկ աշխատանքներով չի կարելի Արցախը վերականգնել։ Հետևաբար, համազգային ներդրումն ու ներուժն ի սպաս Արցախի վերածաղկման՝ ավելի քան հրամայական են։ Այս համատեքստում առանցքային է Սփյուռքի դերը։

«Այս ուղղությամբ, որպես կաթողիկոսություն, Վեհափառի գլխավորությամբ արդեն որոշ  նախաձեռնություններ մեկնարկել են: Օրեր առաջ Արամ Առաջին Կաթողիկոսը հանդես է եկել կոչով՝ օգնելու Արցախի մանուկներին: Վեհափառը նաև կոչ է արել բոլոր թեմերին, որ իր հարմարությունների համաձայն, ակտիվ լինեն Արցախին առնչվող հրատարակչական աշխատանքների, համագումարների, համաժողովներ հարցում»,- ասաց Հայր Հովակիմ վարդապետ Պանջարջյանը:

«2021-ը Արցախի տարի» հայտարարելու հռչակագրում Վեհափառն այս բոլորի լույսի տակ անհրաժեշտ է համարում նոր ռազմավարության ու մարտավարության մշակումը՝ ելնելով ժամանակակից իրողություններից: Վեհափառը, որպես սկզբունքային կետեր, ընդգծել է, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պետք է մնա անսակարկելի, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը պետք է դառնա առաջնահերթություն, Արցախի ժողովրդի թվային աճը, տնտեսության զարգացումը պետք է առանցքային տեղ զբաղեցնի համահայկական օրակարգում:

 

Վեհափառ Հայրապետի հռչակագիրը պիտի ընթերցվի Անթիլիասի Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Տաճարում 2021 թվականի հունվարի 10-ին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan