Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել 2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար
4
Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անդրանիկ Թևանյան. Փաշինյանի հաշվիչը միացված է Ազգային ժողովը շարունակում է արտահերթ նիստերը. Օրակարգում 49 հարց է. Տեսանյութ Հեռավար անցկացնում եմ կառավարության 2020 թվականի հունիսի 4-ի հերթական նիստը. վարչապետ. Տեսանյութ Եթե մեկը Ալիեւին կառուցողական է համարում, էլ կոշիկ լիզելը պոզով-պոչո՞վ է լինում. Արա Սահակյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյան. «Վատ լուրեր ունեմ: Առողջապահության համակարգն արդեն ճկվում է, 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 697 դեպք». Տեսանյութ Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Մարդը, ով երկիր է ղեկավարում, մի քանի անգամ ապատեղեկատվություն է հրապարակել Հեռուստադիտողի արձագանքը՝ Արցախում «5-րդ ալիքի» հեռարձակման դադարեցմանը Թեև էական առաջընթաց չկա, բայց լավատեսությունը պահպանվում է. Զախարովան գնահատել է ՌԴ ջանքերն՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության պահպանմանը. Տեսանյութ Եթե ԱԺ-ն 10 օրում արտահերթ նիստ չանի, քաղաքական դաշտում կձևավորվի նոր օրակարգ․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Վրաստանի քաղաքացիները ստորագրահավաք են սկսել` խնդրելով երկրի կառավարությանն օգնել Հայաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Կորոնավիրուսից մահացել է 33 տարեկան պացիենտ․ իրավիճակը գնալով սրվում է․ Արսեն Թորոսյան. Տեսանյութ Վարակի նոր դեպքերն արդեն 700-ի հասան, բայց ոչինչ, քո առողջապահության նախարարը դրա մեղքը թող Լուսավոր Հայաստանի, ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի վրա գցի Ադրբեջանի ներկայիս իշխանությունը սպառնալիք է ոչ միայն Արցախի, Հայաստանի և ողջ հայ ժողովրդի, այլև տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար․ Աննա Նաղդալյան Նիկոլ Փաշինյան, քանի որ ողջ օրը պարապ նստած ես ֆեյսբուքում, վստահ եմ` կկարդաս, բայց դեղերդ խմիր` նոր կարդա Թե բա՝ ժողովուրդը կարգապահ չի, անգիտակից ա և այլն. բա որ գիտակից լիներ, քեզ իշխանության կբերե՞ր Քրեակատարողական ծառայությունը շարունակում է պահպանել Ռոբերտ Քոչարյանի տեսակցությունների արգելքը՝ առանց դատարանի որոշման․ Հայկ Ալումյան Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում ով, ինչ ասում է Նիկոլի մասին դեմ են տալիս աներձագ Հրաչին. Նիկոլի արած հիմարությունների պատասխանատվությունը կիսել ցանկացող չկա Նիկոլ Փաշինյանի վերջին հենարանը մնացել է կորոնավիրուսը ու հենց այդ իսկ պատճառով է այսպես կառչել այդ թեմայից Առանց անհրաժեշտ ներդրումների ապագայում կարող են առաջանալ գազամատակարարումների խնդիրներ. «Գազպրոմ Արմենիա» Դատավոր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի քննարկման համար ԲԴԽ նիստի օրը հայտնի է Փաշինյանի ճեպազրույցը՝ Ա.Թորոսյանի և Արտաշատի ԲԿ կլինիկական աշխատանքների ղեկավար Լիլիթ Մուսեյանի մասնակցությամբ. ուղիղ Հունիսի 5-ից սկսած կիրականացվեն մի շարք չվերթներ. ուղղությունները հայտնի են Դոնի Ռոստովից «Armenia» ընկերության օդանավով Հայաստան է վերադառնում 129 քաղաքացի Դավիթ Անանյանը հրաժարական է ներկայացրել Ես հասկացա, որ այդ պատգամավորն է այս գործողության քավորը, որովհետև անգամ Արցախի իշխանությունների ներկայացուցիչները հերքում են, որ մեզ փակել են. Հ. Հարությունյան Կորոնավիրուսի հետեւանքով մահացած անձանց անունները հրապարակելու վերաբերյալ նյութերն ԱԱԾ-ում են Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ինչքան ուզում եք՝ «վեթինգ» արեք. Մարաբյանի ու նրա նմանների ինչի՞ն եք կպնելու Հունիսի 3-ի դրությամբ կայացվել է 1599 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում Ստանում եք այն, ինչին հասաք մեծամտությամբ, անտարբերությամբ և ապաշնորհներին պաշտոններ նվիրելու հետևանքով, պատրաստվեք առերեսվելու սարսափին. Տիգրան Ուրիխանյան STOP NIKOL 2020 Լուկաշենկոն նոր վարչապետ և կառավարության նոր անդամներ է նշանակել Այսօրվանից՝ դիմակներ կարող եք ձեռքբերել նաեւ այս ինքնաշխատ տաղավարներից՝ 2 հատը 200 դրամով. վարչապետ. Լուսանկար Կոտրում ենք Covid-19-ի մասին միֆերը. Արմեն Մուրադյանն ուղիղ եթերում պատասխանում է հարցերի Վրաստանում կորոնավիրուսի 1 դեպք է գրանցվել Հակոբ Արշակյանին որևէ զինված անձ չի ուղեկցել. Lurer.com-ը ապատեղեկատվություն է տարածում. ՏՍԿ Նիկոլ Փաշինյան վարչապետով Հայաստանի Հանրապետություն լինել չի կարող Նիկո՛լ, սկսիր լրջորեն մտածել իշխանությունից հեռանալու մասին Անձնագրային և վիզաների վարչությունն ու անձնագրային ծառայությունները կաշխատեն ժամը 9-11-ը. Էդգար Ջանոյան Сегодня ты играешь джаз а завтра Родину продашь կամ Հռոմի Պապից ավելի կաթոլիք լինելը անպատվաբեր է բոլորի համար Դսեղի անտառներում 6 հատ բարդի են հատել. Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին «Ես ռիսկային խմբում եմ. իմ փրկվելը հավասար է հրաշքի». «Արմենիա» ԲԿ-ի բաժանմունքի վարիչը բուժվել է կորոնավիրուսից Ինչո՞ւ է փակվել Երեւանի թիվ 24 մանկապարտեզը 2018 թվականը մեծ դաս էր Հայաստանի ապագա իշխանությունների, ինչպես նաև՝ ժողովրդի համար ԱԺ-ն պետք է նախաձեռնի ազգային համաձայնության կառավարություն. Արթուր Վանեցյան. Տեսանյութ Տարբերակ Ա և Տարբերակ Բ Արամ Զավենիչի սիրտը Ավինյանի աթոռն է ուզում Անպտղության դեմ պայքարի ծրագրի շահառուների ցանկը ընդլայնվեց` այսօր ընդունված կառավարության որոշման համաձայն. նախարար. Տեսանյութ Զինված անձը «պահպանում է» Հակոբ Արշակյանի անվտանգությունը. Տեսանյութ Ծաղրեմ, հայհոյեմ, բռնեմ, ասֆալտով տամ, պոռտը տեղը դնեմ, «աբառոտկա ֆռռամ». խառն ենք, խառը. Թևան Պողոսյան «Ժողովուրդն ա մեղավոր» թեզից սահուն անցնում ենք «ընդդիմությունն ա մեղավոր» թեզին Երևանում ավտոլվացման կետի 23-ամյա աշխատակցին դանակահարել են Պամելա Անդերսոնը կրքոտ տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ Մայիսի 25-ին այսպես վերջին զանգ են նշել. Փաշինյան. Տեսանյութ Գոռ Սուջյանը հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Մայքլ Ջեքսոնի հիթերից մեկը. Տեսանյութ

Հանրակրթության ոլորտի բարեփոխումները. ինչի՞ց սկսել

Հայաստանում կրթական համակարգի աղետալի վիճակի մասին մեկ անգամ չէ, որ բարձրաձայնվում է, սակայն դրանք լայն քննարկման թեմա դարձան միայն «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հայտնի ձայնագրությունների հրապարակումից հետո:

Այլ կերպ ասած՝ հանրության մեջ զայրույթ է առաջացրել հատկապես այն փաստը, որ դպրոցները կառավարվում են Հանրապետական կուսակցության կողմից և այդ հաստատությունները խիստ քաղաքականացված են: Սակայն, պետք է ընդգծել, որ հանրակրթական ոլորտի կուսակցականացումը պատճառ չէ, այլ հետևանք է մի երևույթի, որ կոչվում է կոռուպցիա:

Դպրոցների կուսակցականացումը արմատացած կոռուպցիայի հետևանքներից միայն մեկն է

Կոռուպցիայի միջոցով կամ բարեվարքության կանոնների խախտմամբ են հաճախ նշանակվում և հեռացվում կրթական համակարգի պատասխանատուները՝ տնօրեններից և ուսուցիչներից մինչև նախարարության, տեսչության աշխատակիցներ ու կրթական կենտրոններ: Եվ այս մասին բարձրաձայնում են կրթության խնդիրներով մտահոգ թե՛ միջազգային կազմակերպությունները և թե՛ ամենաշահագրգիռ կողմը՝ ծնողները:

Ամենաթարմ օրինակը ծնողների բաց նամակն է վարչապետ Կարեն Կարապետյանին՝ Երևանի թիվ. 11 դպրոցի հետ կապված, որի բովանդակությունը, կարծում ենք, պետք է մտահոգի նախևառաջ քննչական մարմիններին: 

Ցավալին այն է, որ սա միայն մեկ դպրոցին չի վերաբերում:

Հանրապետությունում բազմաթիվ են կասկածելի հանգամանքներում ինչպես տնօրեն դարձած անձինք, այնպես էլ այդ պաշտոնը երկար տարիներ պահպանողները: Էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային կազմակերպությունների ու տեղական հասարակական կազմակերպությունների ուսումնասիրությամբ՝ կրթական հաստատությունների տնօրենների մեծ մասը ազգակցական ու բարեկամական կապերի մեջ են (այս մասին խոսել է նաև անձամբ վարչապետ Կարեն Կարապետյանը) իշխող ուժի կարկառունների, համայնքապետարանների, մարզպետարանների ու քաղաքապետարանների հետ: Նման ազգակցա-բարեկամական և այլ կապերի պարագայում ենթադրելի է, որ դպրոցները ոչ միայն անմիջականորեն ներգրավվելու են ընտրական գործընթացներին, այլև ամեն պատեհ ու անպատեհ առիթներով չարաշահվելու է վարչական ռեսուրսը:

Ո՞րն է լուծումը

Միամտություն կլինի կարծել, թե կախարդական փայտիկի մեկ հարվածով հնարավոր է կոռուպցիան արմատախիլ անել: Թեև միջազգային կառույցները շատ մեծ ջանքեր ու միջոցներ են ներդնում կոռուպցիայի նվազեցման գործում, այդուամենայնիվ սայլը, կարծեք, տեղից չի շարժվում, քանի որ չի զգացվում համապատասխան քաղաքական կամք իշխող քաղաքական ուժի կողմից (որոշ «քավության նոխազների» չհաշված): Իշխող ուժը շատ լավ հասկանում է, որ ընտրություններում վերարտադրվելու և իշխանությունը պահելու գաղտնիքը հենց ներկա կոռուպցիոն շղթայական համակարգի պահպանման մեջ է, ուստի պետք չէ սպասել նաև, որ իշխանությունները սեփական կամքով տարիների ընթացքում կոռուպցիան կփորձեն արմատախիլ անել:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ կարող ենք արձանագրել, որ թեև խնդրի լուծման շատ տարբերակներ չունենք, սակայն սխալ կլինի նաև պնդելը, որ լուծումներ առհասարակ չկան:

Լուծումներից մեկը կարող է լինել վիրահատական միջամտությունը, ինչպես դա եղավ Ֆինլանդիայում: Եթե դիտարկենք այս երկրում վիրահատական եղանակով նոր կրթակարգի ներդրման պայմանները, ապա կարող ենք ասել, որ Ֆինլանդիայի սոցիալ-տնտեսական կլիման նոր տիպի կրթակարգի ներդրման պահին Հայաստանից շատ չէր տարբերվում: Տեղեկացնենք, որ հետագայում Ֆինլանդիայում ներդրված կրթական համակարգը ստացավ «ֆիննական հրաշք» անվանումը և այսօր աշխարհում առաջատարն է: Մեր կողմից միամտություն կլիներ կարծելը, թե Հայաստանի կառավարությունը կգնա այս քայլին, սակայն, այդուամենայնիվ, հնարավոր է իշխանություններին որոշ փոքր թվացող քայլեր պարտադրել, որից էլ բխում է մեր առաջարկած հաջորդ լուծումը:

Խոսքը հանրակրթության ոլորտի ազատականացման մասին է՝ կրթական մոդելների միջև ազատ մրցակցության ապահովման միջոցով: Սա լուծում է, որին գնացել են ոչ միայն գրեթե բոլոր զարգացած երկրները, այլև հետխորհրդային շատ երկրներ, այդ թվում և Վրաստանը:

Խոսքը այլընտրանքային կրթություն ապահովող դպրոցների ֆինանսավորման մասին է:

Այն գումարը, որ պետությունը տրամադրում է հանրակրթական դպրոցներին, պետք է հատկացնի նաև այլընտրանքային կրթական մեթոդներով աշխատող ուսումնական հաստատություններին՝ դրանք մատչելի դարձնելով նաև ոչ ունևոր խավին: Այլապես, մասնավոր դպրոցում կրթությունն այսօր դարձել է ունևոր խավի արտոնություն՝ հաշվի առնելով Հայաստանում միջին աշխատավարձը:

Հայաստանում կրթական այլընտրանք առաջարկող դպրոցների ֆինանսավորման այս լուծումը փոքր-ինչ լղոզված կերպով ամրագրված է նաև «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում, սակայն անհասկանալի պատճառներով այն չի կիրառվում:

Մասնավորապես՝ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի երրորդ կետը սահմանում է.

«Հոդված 35.3: Ուսումնական հաստատության ֆինանսավորումը պետական բյուջեից կատարվում է ըստ իրականացվող հանրակրթական ծրագրերի՝ կախված սովորողների թվից: Ոչ պետական ուսումնական հաստատությունը պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած պահանջներին և չափանիշներին համապատասխանելու դեպքում»:

Հակված ենք կարծելու, որ օրենքի վերոնշյալ կետի կյանքի կոչումը կնպաստի կրթության որակի բարձրացմանը՝ առաջացող մրցակցության հաշվին: Ծնողների համար կստեղծվի երեխայի կրթության մոդելը ընտրելու հնարավորություն, ինչը ոչ միայն կբարձրացնի հանրակրթական-մասնավոր դպրոցներ մրցակցությունը՝ տալով որակական արդյունքներ, այլև մարզերում և Երևանում կբացվեն այլընտրանքային մեթոդներով աշխատող նոր դպրոցներ:

Ազատ մրցակցության պայմաններում դասական մեթոդով աշխատող դպրոցները ստիպված կլինեն վերանայել իրենց ծրագրային մոտեցումներն ու կադրային քաղաքականությունը, այլապես ֆինանսական լուրջ կորուստներ կունենան և կկանգնեն փակման վտանգի առջև, քանի որ դպրոցներն այսօր ֆինանսավորվում են երեխաների թվաքանակով, իսկ ընտրության հնարավորություն ունեցող ծնողն իր երեխային ոչ մի պարագայում չի տանի անորակ կրթություն ապահովող դպրոց:

Ընդհանրացնելով՝ ևս մեկ անգամ ընդգծենք, որ վերը նշված երկրորդ լուծումն ամենաքիչ ռիսկայիններից է և կոռուպցիոն նման արմատացած համակարգի պայմաններում նաև լավագույն մոտեցումը: Պետք է ստեղծվի հավասար մրցակցային դաշտ բոլոր տիպի դպրոցների համար, և թո՛ղ առողջ մրցակցությունը որոշի, թե կրթության ո՛ր մոդելն է Հայաստանում ակտուալ, պահանջված և արդյունավետ:

Աննա Եղիազարյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan