Երևանի Կենտրոնի ավտոկայանատեղիները կարող են ծառայել որպես թաքստոց. նկուղների խնդիրը մտահոգիչ է. փոխքաղաքապետ
Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում որպես թաքստոց և ապաստարան կարող են ծառայել բազմաբնակարան շենքերի նկուղները, ավտոկայանատեղիները: Այս մասին Երևանի ավագանու նիստում ասաց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադառնալով նկուղները որպես ապաստարան օգտագործելու հարցին:
«Երևանում ունենք 4622 բազմաբնակարան շենք, սակայն ոչ բոլորում կա նկուղ: Մայրաքաղաքում կան և թաքստոցներ, և ապաստարաններ: Հիմնականում բազմաբնակարան շենքերում թաքստոցներ են դառնում նկուղները:
Աշխատանքները հեշտ է կազմակերպել Կենտրոն վարչական շրջանում, որտեղ որպես թաքստոց կծառայեն ավտոկայանատեղիները, բազմահարկ շենքերի նկուղները: Պատերազմի ընթացքում այս առումով տարբեր խնդիրներ ի հայտ եկան»,- նշեց Սարգսյանը: