Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում
28
Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) «Պահն օրհասակա՛ն է». հանրահավաք ու քայլերթ՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով. ՈւՂԻՂ Ժամեր անց հանրահավաք է՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հողերը թշնամուն հանձնելու դեպքում գազատարը ևս կանցնի Ադրբեջանի վերահսկողության տակ Պատերազմ Արցախում
Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190 ՔՊ-ականների սիրտը վախ է ընկել Տավուշի հարցով իշխանությունը պահեստային տարբերակներ է նախատեսել Իրական Հայաստանը հիմա դարձնում են պատմական Հայաստան. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի (տեսանյութ) Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Փաշինյանը գերազանցեց իր նախատիպերին Ապօրինի հրամանները չպետք է կատարել. Սեյրան Օհանյան (տեսանյութ) Աղետի և դիմադրության մաթեմատիկա Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Ի՞նչը պետք է փոխի հաջորդ իշխանությունը. «Կարճ ասած» (տեսանյութ) Որ Նիկոլը երգում էր՝ «Իմ Մասիս հորով, քո Արաքս մորով», իրական Հայաստա՞ն էր, թե՞ պատմական. Շարմազանով (տեսանյութ) Տիգրան Ավինյանը թալանի նոր մոդել է սկսել կիրառել. Սամվել Հակոբյան (տեսանյութ)

Սյունիքը կփրկվի, քանի որ Սյունիքը չկրկնեց արցախցիների սխալը

Երբ 2019-ի ամռանը Փաշինյանը Ստեփանակերտում ասաց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», ես լուրջ սպառնալիք զգացի այս հայտարարութան մեջ: Ես, ինչպես բոլորը, ովքեր հետևում էին Փաշինյանի քաղաքական կարիերային, գիտեի, որ Նիկոլի տեսակը կապված է փարիսեցիության և խաբեության հետ: Գիտեի, որ նրա քաղաքական տեսակը կառուցված է «գեբելսյան քարոզչության» սկզբունքների վրա: Երբ մի մարդ ասում էր, որ «Արցախը Հայաստան է և վերջ», դա նշանակում էր, որ «Արցախի հարցով գործարքը» արդեն պատրաստ է:

Երբ նա հայտարարեց, որ Հայաստանին «տնտեսական հեղափոխություն» է սպասում, արդեն ակնհայտ էր, որ Հայաստանի տնտեսությունը դատապարտված է ձախողման: Երբ նա ասաց, որ կորոնավիրուսը «նոր հնարավորություններ է բացում» Հայաստանի համար, քանի որ այն իրականում ոչնչացնում է նախորդ իշխանության ստեղծած տնտեսական համակարգը, արդեն պարզ էր, որ կորոնավիրուսն աղետ կլինի Հայաստանի համար, քանի որ այն կդառնա Նիկոլի համար  տնտեսական համակարգի ոչնչացման լավագույն գործիքներից մեկը:

Այս ամենը պատահականություն չէ, Փաշինյանը ոչնչացնող է, տարանջատող, սադրիչ, սա նաեւ իր մարդկային առանձնահատկություն է: Այնուամենայնիվ, հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանը գտնվում է ոչ թե վակուումի մեջ, այլ կոնկրետ աշխարհաքաղաքական իրավիճակում, պարզ է, որ հենց Փաշինյանի նման մարդիկ են վերածվում գործիքի արտաքին ուժերի ձեռքում:

Բոլշևիկներն այս իրավիճակի վառ օրինակն էին: Իրենք օգտագործվել էին գերմանացիների կողմից Ռուսաստանը ոչնչացնելու համար: Ոչնչացնելով այս երկիրը՝ գերմանացիները փաստացիորեն ոչնչացրին Գերմանիայի համար Արեւելյան ճակատը: Փաշինյանը մեր օրերում խաղում էր նույն «բոլշևիկյան դերը»: Որպեսզի Թուրքիան և Ադրբեջանը կարողանան ճեղքել հայկական անվտանգության համակարգը, նրանց անհրաժեշտ էր բաժանել հասարակությունը «սպիտակների» և «սևերի», վարկաբեկել մեր հերոսներին, քանդել հայ-ռուսական հարաբերությունները, և դրանից հետո թուրքական և ադրբեջանական «Բայրաքթարները» սկսեցին «աշխատել»:

Այս ամենն ակնհայտ է, քանի որ ժամանակակից պատերազմները  պարզունակ բնույթ չունեն, և ցավոք, առաջին հարվածը ստացավ արցախցին, քանի որ հենց Արցախն է գտնվում «մեր պաշտպանական համակարգի առաջնագծում»: Սակայն Արցախի քաղաքական վերնախավերը զարմանալիորեն չէր գիտակցում այս բոլոր սպառնալիքները և ի վիճակի չէր դիմակայել Նիկոլի դավաճանական ծրագրերին:

Եվ երբ 2019-ի ամռանը Փաշինյանը հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է», միտինգի մասնակիցները  դեռ չգիտեին, որ մեկ տարի անց նրանք կկորցնեն իրենց երեխաներին, եղբայրներին և հայրերին, իսկ Փաշինյանը կհայտարարեր, որ «Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջանն է»: Ընդամենը մեկ տարի առաջ նրանք չէին հասկանում, կամ չէին նկատում, կամ չէին ցանկանում նկատել, թե ինչ դավաճանական ծրագրեր էր իրականացնում Փաշինյանն իրենց դեմ:

Այսօր, երբ Նիկոլը փորձեց գնալ Սյունիք և հայտարարել, որ «Սյունիքը Հայաստան է և վերջ», Սյունիքի բնակիչները նրան թույլ չեն տվել անել դա, իսկ  իրենց քահանան Նիկոլին անգամ դուրս հրավիրեց եկեղեցուց: Սյունիքի բնակիչների այս պահվածքը պատահակա՞ն է: Կարծում եմ ՝ ոչ:

Պատմությունը ցույց է տվել, որ Սյունիքի բնակիչը «պետական ​​բնազդ» ունի, լավ է հասկանում, թե ով է կանգնած նրա դիմաց ու հերոսին տարբերում է դավաճանից: Եվ պատահական չէ, որ պատմականորեն վիճարկվող 3 տարածքներից՝ Նախիջևանից, Զանգեզուրից և Արցախից միայն Զանգեզուրն էր, որ մնաց Հայաստանի մաս: Քանի որ Սյունիքի բնակիչը չի հավատում գեղեցիկ խոսքերին: «Մայրական կաթի» հետ սյունեցի երեխան կլանում է «պետական ​​բնազդը» և իր նման վարքով իրոք Սյունիքը դարձնում է «Հայաստանի ողնաշարը»:

Պատմականորեն և՛ արցախցիները,  և՛ սյունեցիները նմանատիպ բնավորություններ ունեն, ավելին՝ Արցախն առավելություն ուներ քաղաքական, մշակութային և պատմական կենտրոնների քանակով, բայց զարմանալի չէ, որ հենց Սյունիքում հայտնվեցին Դավիթ Բեկը և Գարեգին Նժդեհը, քանի որ բացի «պետական բնազդից» «ինքնապահպանման բնազդ» է հարկավոր:

Երբ ներկայիս վարչապետը մայիսի 8-ին` Շուշիի ազատագրման օրը, նշանակեց դատական ​​նիստ, քրեական գործեր հարուցեց երկրորդ նախագահի, արցախյան պատերազմի հերոսների դեմ,  ինչպե՞ս կարող էր արցախցին չզգալ, որ դա ուղղված է իր դեմ:

Սակայն սյունեցին այս հարցում չի սխալվել, իսկ իմ խնդիրն այն չէ, որ մեր եղբայրներին հակադրեմ միմյանց: Մենք պետք է դաս քաղենք այս պատմությունից, պետք է եզրակացություններ անենք, որպեսզի ոչ ոք չկարողանա մեզ խաբել:

2000 տարի մեզ խաբել են, մենք կորցրել ենք մեր պատմական Հայրենիքի 90%, քանի որ մեզ մոտ «խաբվել թույլ չտվող բնազդը» բացակայում է, և եթե սյունեցիների մեծ մասը կազմեյին Հայաստանում և Արցախում, ապա այդպիսի մարդ, ինչպիսին է Նիկոլ Փաշինյանը, չէր գա իշխանության, ավելին՝ դավաճանի կերպար ունեցող անձը չէր կարող հասարակության մեջ թեկուզ չնչին աջակցություն ունենալ:

Տեսե՛ք, թե Սյունիքում ինչպիսի միասնություն կա. Սիսիանի, Կապանի, Մեղրիի, Գորիսի, Քաջարանի քաղաքապետերը դարձել են մեկ բռունցք: Նրանք իրենց շահերը դնում են մի կողմ, և պետական ​​բնազդն իրեցն մոտ սկսեց գերակշռել: Եվ եթե Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանն ունենար Սյունիքի քաղաքապետերի պետական ​​բնազդի գոնը 10%, մենք չէինք կորցնի Արցախը, Նիկոլի ոտքը չէր էլ կարող դնել Արցախ:

Սա այն դաժան ճշմարտությունն է, որին մենք պետք է դիմագրավենք, և պետք է եզրակացություններ անենք: Անհրաժեշտ է հիշել, որ Արցախը մեզ նույնպես հերոսներ է տվել՝ մարշալ Բաղրամյան և Բաբաջանյան, ադմիրալ Իսակով, Փիրումյան եղբայրներ և այլն: Բայց միևնույն ժամանակ, ցավոք, մենք չկարողացանք ձևավորել «հասարակության բնազդը դավաճանների դեմ»: Այս պատճառով է, որ մենք հայտնվեցինք այսօրվա իրավիճակում:

Այնուամենայնիվ, ցանկացած իրավիճակից կա ելք: Եթե, իհարկե, կարողանանք ճիշտ եզրակացություններ անել ու անկեղծ լինել ինքներս մեզ հետ: Միայն այս կերպ մենք կարող ենք դուրս գալ այս իրավիճակից ու վերականգնել մեր պետականությունը:

Հակառակ դեպքում, մենք շուտով կկորցնենք ամեն ինչ:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan