Վաղը 16։00-ին կրկին տեղի կունենա մեծ հանրահավաք
Դիտել նաև
Իշխանություններն անհանգստացած են արցախցիների համախմբմամբ ու այսօրվա հանրահավաքով. մանրամասներ
Փաշինյանի քաղաքականության նպատակը ՀՀ-ից ռուսներին դուրս հանելն է. Հրանտ Բագրատյանը հեռակա է մասնակցում հանրահավաքին
Եթե Փաշինյանն ինքնակամ հեռանա, երաշխավորում ենք իր ու իր ընտանիքի անվտանգությունը. Բագրատյան
Այս լուսանկարը, հատուկ եմ դնում, որ ով ասի «Հայաստանում ժողովրդավարություն է», մտցնեմ աչքը
Սեպտեմբերի 2-ին կայանալիք հանրահավաքով մենք պետք է ապացուցենք, որ անկոտրում Արցախի թև ու թիկունքն ենք
Քիչ առաջ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց, որ վաղը ժամը 16։00-ին Հանրապետության հրապարակում կրկին տեղի կունենա համապետական հանրահավաք, սակայն մինչ այդ , ըստ Սաղաթելյանի, մի քանի ժամ ՀՀ ողջ տարածքում կրկին տեղի կունենա խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներ, վաղը դասադուլն ու գործադուլը ևս շարունակվելու է։
Այս պահին «Հայրենիքի փրկության շարժումը» երթով շրջում է մայրաքաղաքի փողոցներով, ապա նորից վերադառնալու են հրապարակ։
Հիշեցնենք, որ Փաշինյանի հրաժարականի պահանջողները այսօր գիշերելու են հրապարակում։