Վաղը կարգելափակվի գլխավոր դատախազության մուտքը
Դիտել նաև
Ժնջիլներով կապված են իրար, կողպեքի բանալին Նիկոլի ձեռքին է. «Կարճ ասած» (տեսանյութ)
Քաղբանտարկյալ Լևոն Քոչարյանի փաստաբանը պարզաբանում է պահանջել գլխավոր դատախազուհուց
Ահա թե ո՛ր քննիչները, դատախազը, դատավորն են սպասարկում Փաշինյանի քմահաճույքները
Դատախազությունը գաղտնալսել է մարզի դատախազներին
Բրյուսովի համալսարանն արձագանքում է դատախազությանը
Վաղը ՀՀ ողջ տարածքում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի են ունենալու խաղաղ անհնազանդության մի շարք միջոցառումներ, վաղվանից նաեւ գործադուլ և հացադուլ է մեկնարկում։ Քիչ առաջ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը «Հայրենիքի փրկության շարժման» իրավական հանձնախմբի հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ վաղն իրենք ժամը 12։00-ից սկսած լինելու են ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։
Ընդդիմադիրները իրավապահ համակարգից ակնկալում են , որ Նիկոլ Փաշինյանին պետք է մեղադրանք առաջադրվի պետական դավաճանության հոդվածով և որպես խափանման միջոց ընտրվի կալանավորումը։
Ղազինյանի խոսքով՝ իրենք կարգելափակեն դատախազության մուտքը։
Zham.am