Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված ևս 194 զինծառայողի անուն Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ․ ԳՇ պետի առաջին տեղակալի եռահարկ դղյակը
16
Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Թուրքիան ծաղրում է Ռուսաստանին, իսկ ռուս-թուրքական հարաբերությունների սրումը կարող է արձագանք ստանալ Արցախում Ընտրություններից առաջ Փաշինյանը նպատակ ունի սեփականաշնորհել ողջ դատական համակարգը Փաշինյանի ցինիզմը՝ Օնիկ Գասպարյանի` պատերազմի շարունակության վտանգների մասին իբր չզգուշացման վերաբերյալ, սահմաններ չունի Փաշինյանը հունիսի 20-ին ընտրություններ նշանակեց, որպեսզի մայիսի 9-ին վարչապետ չլինի՞ Խոշոր հրդեհ՝ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ, տարհանվել է 11 հիվանդ Ռուբեն Վարդազարյանի դեմ հաղորդում է ներկայացրել Անդրանիկ Սիմոնյանը,դա է եղել ԱԱԾ տնօրենի տեղակալ նշանակվելու գինը Փաշինյանն Արցախում կորուստների համար մեղադրել է Ռուսաստանին. Տեսանյութ ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ քրեական գործ է հարուցվել. ԲԴԽ նախագահ են ուզում նշանակել Գագիկ Ջհանգիրյանին «Հայաստանի նախկին ղեկավարությունը, մինչև Փաշինյանը, հրաժարվել են Արցախի հարցը գումարով լուծելու Ալիևի առաջարկից». Լուկաշենկոյի սկանդալային հայտարարությունը Պատերազմ Արցխում
Փաշինյանի իշխանության վերարտադրությունն անխուսափելիորեն նոր պատերազմ է բերելու. Վիկտոր Սողոմոնյան. Տեսանյութ Ստեղծված իրավիճակում ԳՇ դե յուրե պետ Օնիկ Գասպարյանի վարքագիծն առնվազն տարակուսանք է առաջացնում Ինձ համար , հայրենիքի դավաճանի առաջ ոտքի կանգնողը նույն դավաճանա Գեներալի ուսադիրներ, ԱԱԾ տնօրեն, «իմ քայլի» պատգամավոր. սրանք այսօրվա Հայաստանում ամենահեշտ տրվող բաներն են Անհետ կորած զինվորների ծնողները կառավարության շենքում ծեծել են Արսեն Թորոսյանին՝ լկտի պահվածքի համար. Mediaport Պաշտոնյաներից մեկը ԱԱԾ-ում ցուցմունք է տվել Փաշինյանի ու Աննա Վարդապետյանի դեմ Օդի ջերմաստիճանը կբարձրանա 10-12 աստիճանով Արբանյակի մասին Նիկոլ Փաշինյանի սուտը՝ փաստերով․ Նաիրի Հոխիկյան Սերժ Սարգսյանը մասնակցում է Հրաչյա Հարությունյանի հոգեհանգստին. Տեսանյութ Ինքը՝ դարի մարդասպան, դարի հայասպան, դարի պետականակործան Նիկոլ Փաշինյանն է. Գևորգ Պետրոսյան. Տեսանյութ Օրվա կադրը. Երեխան դպրոցում է նկարել... Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մարտերում զոհված ևս 194 զինծառայողի անուն «Ինձ միշտ հարցնում են, թե արդյոք տղայիս ուրիշ ձեւ եմ սիրում եւ վերաբերվում». Լուսինե Թովմասյան Բենիամին Մաթևոսյան․ «Եթե Թուրքիան ռազմաբազա բացի Վրաստանում, ապա առանց ՌԴ-ի օգնության անհնար կլինի դիմակայել թուրք-ադրբեջանական ռազմական սպառնալիքին». Տեսանյութ Դե բա սենց էլ պետք է լիներ, ուրիշ բա՞ն էիք սպասում Նոր կադրեր Գագիկ Ծառուկյանի որդու հարսանիքից. Տեսանյութ Ուսապարկ ջան, բա որ գերիների պատասխանատուն ռուսներն են, երկրի անվտանգության պատասխանատուն ռուսներն են բա դո՞ւք ով եք Հիմա էս ցուցանակներից ո՞րն ա ճիշտը. Լուսանկար Հիշո՞ւմ ենք, կար ժամանակ, որ շատ հաճախ ասում էինք` «Ա’յ, այն մարդը` ազնիվ մարդ է...», և ինչքա՜ն այդպիսի մարդիկ կային «Տեղի է ունեցել դժբախտ պատահար». փաստաբան Արցախում կորոնավիրուսի 11 նոր դեպք է հաստատվել Հայաստանը տնտեսական հարաբերությունների զարգացման կարիք ունի եւ Վրաստանի, եւ Ադրբեջանի հետ. Արմեն Սարգսյան «Գործող ոստիկաններին մաղթում եմ արժանի լինել այդ առաքելությանը». Վլադիմիր Գասպարյան «Տեղի է ունենում դատական իշխանությանը բացահայտ ճնշելու գործընթաց». Արա Զոհրաբյան Արթուր Վանոյան, Յուրա Տեփանոսյան, Գագիկ Մկրտչյան. այսօր ձեր ու ձեր նման հանուն հայրենիքի կյանքը չխնայող տղերքի տոնն է «Երեխեքին տարել են հանձնված Հադրութ, զենքը չի հերիքել, օգնության չեն հասել, երեխեքն արնաքամ են եղել». Ծնողները շոկային մանրամասներ են պատմում. Տեսանյութ Սրանց իրական նպատակը` Ծննդյան տոնի գաղափարի պղծումն է, և այն շարքային տոնի վերածելու մոլուցքը Վարչապետը նոր նշանակում է կատարել ԱԺ-ում չստացված դերասանների փառատոն է. իշխանությանը հուշել են, որ ինչքան հնարավոր է շատ դաշտը հիմարություններով լցնեն Ներկան կործանած, անցյալը մերժած խմբագիրը խոսում է ապագայի մասին Նիկոլ Փաշինյանը Զարեհ Սինանյանին 5 օրով գործուղում է Ռուսաստան Չավուշօղլուն հայտնել է, որ Թուրքիան չի աջակցում ռուս-ուկրաինական խնդրի կողմերից ոչ մեկին Այն, թե ինչ են արել նախկինները, բոլորս էլ գիտենք. Հիմա մի հատ նայենք, թե ինչ չեն արել նախկինները, ինչն արել են ներկաները Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ․ ԳՇ պետի առաջին տեղակալի եռահարկ դղյակը Տեղի է ունեցել դժբախտ պատահար, ինչից ավտոմեքենայի ղեկին գտնվող որևէ մեկը ապահովագրված չի կարող լինել. Սիմոն Մարտիրոսյանի փաստաբան Արմեն Սարգսյանը Վրաստանում է պաշտոնական այցով, նրա հյուրանոցային ծախսերը հոգում է հրավիրող կողմը. պարզաբանում ԱՄՆ Միչիգան նահանգի երեք քաղաքներ ապրիլի 24-ն հայտարարել են Հայոց Ցեղասպանության հիշատակի օր Հղիության 7-րդ ամսում գտնվող կնոջ դի է հայտնաբերվել Առանց ԲԴԽ համաձայնության՝ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քրգործ չէր կարող հարուցվել․ այս գործընթացը դատական իշխանության անկախության դեմ ուղղված ոտնձգությունների շարքում է․ Արամ Օրբելյան Գերիների վերադարձի հարցով ո՞ւմ առաջ նախապայման դնենք, ԵԱՏՄ այլ երկրների՞. Մհեր Գրիգորյան Կարդա, դավաճա՛ն քո մասին է գրված, ու ականջիդ օ՛ղ արա, այ կապիտուլյա՛նտ.... Այսօր ոստիկանությունում խայտառակ անվտանգային միջոցներ են կիրառել, որ հողատուն գնա ելույթ ունենա Թուրքիայի արժեքն այնքնան մեծ է, որ Արևմուտքը իրականում պատրաստ է բավարարվել կոսմետիկ պատժամիջոցներով Բացառված է, որ Զանգեզուրի միջանցքի հարց քննարկեմ․ չի քննարկվելու նույնիսկ որպես տրասնպորտային ուղի. Տեսանյութ ՊԵԿ-ը չգրանցված աշխատողների ռիսկեր է հայտնաբերել հարկ վճարողների մոտ. Տեսանյութ Ոստիկաններին, նախկինի պես, կոչ եմ անում առաջնորդվել բացառապես օրենքով. Օսիպյանի ուղերձը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բնակվում է Թբիլիսիի «The Biltmore» հյուրանոցի թագավորական սենյակում, որի մեկ գիշերվա արժեքը 2000 ԱՄՆ դոլար է Լարսը բաց է. ռուսական կողմում կա մոտ 370 կուտակված բեռնատար Լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ սպառնալիքներ են հնչել․ լրագրողը մանրամասնում է․ ուղիղ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին

Ինչպե՞ս է Փաշինյանին հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ՝ հոգևոր գործիչները

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ

- Վլադիմիր Պուտինի նախօրեի ամենամյա մամուլի ասուլիսում բավականաչափ հայտարարություններ հնչեցին մեր դեպքերի հետ կապված։ Կարելի՞ է ասել, որ Պուտինը լեգիտիմացրեց այս պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։

- Պետք է հասկանաք, որ Պուտինը երկրի նախագահն է, գերագույն գլխավոր հրամանատարը, այդ իսկ պատճառով ասում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։ Իսկ ես կարող եմ խոսել որպես իշխանությամբ չկաշկանդված փորձագետ, թեպետ ժամանակին եղել եմ գործադիր ու օրենսդիր իշխանության ամենավերին օղակներում։ Այն, որ Թուրքիան մասնակցություն ուներ այդ պատերազմում, ակնհայտ է, և այդ մասին հաստատ առնվազն վերջին 2-3 տարիներին հայտնի էր, ինչի մասին էին վկայում նաև պատերազմի նախօրեի զորավարժությունները։ Եվ այն, որ այս պատերազմում Թուրքիան որոշակի վճռորոշ դեր ունեցավ, որևէ մեկը չի թաքցնում, անգամ՝ Էրդողանը։ Եվ եթե չլինեին Թուրքիայի մասնակցությունն ու հայկական ղեկավարության դավաճանությունը, այս պատերազմի արդյունքները բոլորովին այլ կլինեին։

- Եվ Ռուսաստանը նույնիսկ չի՞ դատապարտում դա։

- Եկեք ելնենք նրանից, որ Թուրքիան ռեալ չի հարձակվել Հայաստանի վրա, այլ ղարաբաղյան հարցում միայն օգնել է Ադրբեջանին, և ես այս մասին նախազգուշացրել եմ պատերազմը սկսվելուց 2-3 ամիս առաջ։ Բայց եկեք չմոռանանք գլխավորի մասին, եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանն օգնության չէր գալիս, և Արցախի այն հատվածները, որոնք մնում են հայկական վերահսկողության տակ, խաղաղապահներ չէին մտնում։ Այս առումով ի՞նչ արեց ԱՄՆ-ն՝ ոչինչ․․․ Թրամփն ինչ-որ բան «բլթացրեց», նա նույնիսկ չգիտի Հայաստանի տեղը․․․ Մակրոնն ինչ-որ բան փորձեց, բայց իրական ռազմական օգնություն չեղավ։ Որքանով ես եմ տեղյակ՝ հակամարտության ընթացքում ՌԴ-ի կողմից Հայաստան են ուղարկվել բավական լուրջ ռազմատեխնիկական համալրումներ, բայց Հայաստանի ղեկավարությունը, ցավոք և չգիտես ինչու, այդ սպառազինությունները չի ուղարկել հակամարտության գոտի։ Թե ինչու, կարծում եմ, որ սա պետք է լինի պատկան մարմինների հետաքննության առարկան, և այդ աշխատանքների արդյունքներով պետք է լինի ռազմական տրիբունալ։ Պետք է դատել նրանց, ովքեր սպառազինությունը տեղ չեն հասցրել՝ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանից, պաշտպանության նախարարությունից ու Գլխավոր շտաբից սկսած։ Եվ, փաստացի, Ռուսաստանը փրկեց Արցախի մի մասը։ Սա փաստ է, որն անհնար է հերքել։

- Այսօր կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, և հնարավո՞ր է այս ֆորմատում բանակցությունների շարունակություն։

- Ոչ։ Այդ ֆորմատներին, առհասարակ՝ Դոնբասի հարցով, Լեռնային Ղարաբաղի, թե այլ, միշտ բավականաչափ քննադատաբար եմ մոտեցել։ Սա ոչնչի մասին շաղակրատանք է, առավել ևս՝ հիմա արդեն այս աշխատող տուրբուլենտ խաղաղության մեջ․․․ Այնպես որ, կարծում եմ՝ բոլոր այդ միջազգային կազմակերպություններին, բանակցություններին հղումներ անելն անիմաստ է։

-Բայց Պուտինը երեկ ասաց, թե հուսով է, որ միջազգային գործընկերները Ռուսաստանին կաջակցեն այս հարցում․․․

- Պուտինը պետության ղեկավարն է, նա խոսում է դիվանագիտորեն, իսկ ես խոսում եմ որպես փորձագետ։ Մենք Դոնբասի հարցով էլ նման մի խումբ ունենք․ շատ խոսակցություն և ոչ մի օգուտ։

- Մեզ մոտ լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ օրն է՝ փորձում է կապ հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության, Պուտինի հետ և չի հաջողում։ Այդպե՞ս է, ի՞նչ տեղեկություններ ունեք Դուք։

- Մենք՝ բոլորս, մարդ ենք․․․ երբ արդեն տեղեկություններ են գալիս, այդ թվում՝ Հայաստանից, որ Փաշինյանն ուղղակի ծախել է Ղարաբաղը, իսկ ես այդ մասին խոսել եմ դրանից դեռ 2 ամիս առաջ․․․

- Այսինքն՝ համարում եք, որ իրո՞ք ծախել է։

- Բացարձակապես վստահ եմ։ Տեսել եք այն հայտնի ձայնագրությունը, երբ Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում է․․․ դրանից շատ առաջ ես ասել եմ, որ իրավիճակը ծախված է։ Բացատրել եմ, թե ինչու։ Գիտեք՝ բոլորս էլ մարդ ենք։ Կա արհամարհանք։ Իհարկե, դիվանագիտական լեզվով դա չի ասվում․․․ ամեն դեպքում, պետության ղեկավար է, բայց փաստացի՝ այդպես է։ Նրա հետ, ախր, ո՞վ կշփվի։ Նա Հայաստանի խայտառակությունն է, ի՞նչ է այդտեղ լռվել-մնացել, չեմ հասկանում։ Ինչպե՞ս է նրան հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ հոգևոր գործիչները։ Նրան մերժում են 2 կաթողիկոսները։ ․․․Հայաստանում կար Վարդան Մամիկոնյանին դավաճանած Վասակ Սյունի, որի պես այդ սրիկան վարվեց 1600 տարի անց։

- Այսինքն՝ դավաճանությո՞ւն։

- Բացարձակապես դրանում համոզված եմ։

- Այդ հայտնի 5 միլիա՞րդը նկատի ունեք, կա՞ն ռեալ փաստեր, ինչ-որ տեղ նրա հաշվի վրա՞ են այդ գումարները։

- Չգիտեմ․․․ 5 միլիարդ, ում հետ է կիսվել․․․ պաշտպանության նախարարության ղեկավարությա՞ն հետ, չգիտեմ, կամ իր շրջապատից որևէ մեկի․․․ բայց դա եղել է։ Կարող եք հարցնել, թե ինչու էի այդ մասին ասում, որ ամեն ինչ ծախված է, հայտարարում անգամ այդ հայտնի ձայնագրությունից շատ առաջ։ Զանգեզուրի միջով անցնող այդ միջանցքն ամերիկացիների վաղեմի երազանքն էր։ Կար մի այդպիսի՝ Գոբլ անունով սենատոր, հետո եղան ուրիշները, որոնք ասում էին՝ տվեք Զանգեզուրի մի մասը։ Ինչո՞ւ, որովհետև կա «Բրիթիշ պետրոլիում» ընկերություն, որին պատկանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 30 տոկոսը։ Պատկերացրեք աշխարհագրությունը՝ Վրաստանով, և ուղիղ, տարբերությունը տեսնո՞ւմ եք։ Եվ սա ոչ թե 5 միլիարդանոց, այլ հարյուրավոր միլիարդավոր դոլարների հարց է, քանի որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Միջին Ասիայից ուղիղ գազն ու նավթը կգան այդտեղ։ Սա մեծ խաղ է, դրա համար էլ Արևմուտքի մեծ մարդիկ շահագրգռված են, որպեսզի այս համակարգն աշխատի։ Սարգսյանը դրան չգնաց, և, ուրեմն, պետք էր մարդ, որը դրան կգնար։ Եվ իշխանության բերեցին այդ գործչին։ Եվ որ ասում են՝ Սորոսի մարդ է, ապա Սորոսն առանձին մարդ չէ, նրա հետևում կանգնած են ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Տեսեք, ասում են՝ հայկական բանակի համար նորմալ սպառազինություններ չեն գնվել։ Ինքներդ դատեք․ եթե ես, լինելով Մոսկվայում, պատերազմից 2 ամիս առաջ հաշվարկել էի պատերազմը, Հայաստանի Գլխավոր շտաբն ու հետախուզությունը դա չէի՞ն կարող պարզել։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ շատ արագ կերպով չգնվեց անհրաժեշտ սպառազինությունը․ անօդաչուներ։ Ընդ որում, Հայաստանն ունի ոչ վատ որակի անօդաչուների արտադրություն։ Բայց ընդամենը 15 հատ են արտադրել։ Ինչո՞ւ ձեռք չեն բերվել անօդաչուների դեմ պայքարի ՌԷՊ համակարգեր, ինչո՞ւ ռուսական ՌԷՊ համակարգերը ժամանակին չեն հասցվել Լեռնային Ղարաբաղ։ Եվ սա արդեն իսկ հաստատվում է։ Երբ Արցախի նախագահը, որը ևս բազմաթիվ հարցեր ունի այս կապակցությամբ, պատգամավորի հետ հեռախոսազրույցում ասում է՝ 10 օր է՝ մարդ չեն ուղարկում։ Երբ Արցախի հրթիռա-զենիթային համակարգին շատ ճշգրիտ հարվածել են և ոչ մի կեղծ թիրախի չեն խփել, ապա հարց՝ ո՞վ է ծախել այդ տեղեկատվությունը թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Ես՝ կոնկրետ, ոչ մտացածին բաների մասին եմ խոսում։ Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, երբ սկսեց Հադրութից Շուշի տանող ճանապարհի ամրացման քայլեր ձեռնարկել, որոնց շնորհիվ Շուշին, 100 տարի էլ անցներ, չէին վերցնի․․․ և հանկարծ ենթարկվում է ավիացիոն հարվածի։ Ինչո՞ւ, ո՞վ գիտեր, որ նա այդ երթուղով է գնալու։ Որպես բանակի մարդ՝ ասում եմ․ ինչ-որ մեկը «ծախել» է նրա երթուղին՝ հույս ունենալով, որ կսպանվի։ Նա, փառք Աստծո, չզոհվեց։ Սա պատահականությո՞ւն է։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի կինը գալիս Արցախի հրամանատարական կետ և փորձում ղեկավարել Արցախի զինվորականության գործողությունները։ Իսկ նա, ըստ ամենայնի, եկել էր պաշտպանելու ընտանեկան բիզնեսը։ Ես նորից եմ ասում՝ սրա շուրջ պետք է լինի պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության և այլ կառույցների հետաքննություն, բոլոր այս մարդիկ պետք է պաշտոնանկ արվեն, ձերբակալվեն, և պետք է լինի ռազմական դատարանի վճիռ, որը պետք է սահմանի բարձրագույն պատիժ։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր մոտ չկա մահապատիժ։ Ուրեմն պետք է հանել ժամանակավոր մորատորիումը և նրանց գնդակահարել։ Հայրենիքի դավաճանության համար։

- Եթե ամեն ինչ այդքան լուրջ էր, ուրեմն ինչո՞ւ ՌԴ-ն որևէ կերպ չմիջամտեց՝ թույլ չտալու, որ ռազմավարական գործընկեր երկրի տարածքներն աճուրդի հանվեն, կամ չնախազգուշացրեց։

-Լսեք, մի վիրավորվեք, ես էթնիկ հայ եմ, հայրս Ղարաբաղից է, մայրս՝ Զանգեզուրից․․․ ինչո՞ւ Ռուսաստանը չարեց։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չարեց։ Ինչո՞ւ է ձեր սեփական ղեկավարությունը վաճառում։
Երբ ձեր վարչապետը ռուսալեզու ալիքները դարձնում է վճարովի, երբ Ռուսաստանի դեմ գործող այդ սրիկային՝ Նավալնիին եթեր է տրամադրվում, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը ներազդի ձեր հակառուսական վարչապետի վրա։

- Բայց չէ՞ որ հընթացս, պատերազմի ժամանակ նման բազում հնարավորություններ կային։

- Պատերազմի ընթացքում տրամադրվեց սպառազինություն։ Ինչ եմ ես մտածում Ռուսաստանի դերի վերաբերյալ․ Ռուսաստանում կա մեծ հայկական համայնք, որտեղ կան հայեր, որոնք, ի տարբերություն ինձ, խոսում են հայերեն, ապրել են Հայաստանում, 3 միլիոնից ավելի, դե լավ՝ տեղը տեղին հայեր, և ես կարծում եմ, որ այստեղից պետք է այդտեղ գան նրանք, որոնք իրենց շատ լավ են դրսևորել, և օգնեն նոր կառավարությանը, որը կղեկավարի Վազգեն Մանուկյանը կամ չգիտեմ, գուցե ինչ-որ այլ մեկը։ Օգնեն պրոֆեսիոնալ տեսանկյունից, կադրերով։

- Իսկ ժամանակավոր կառավարությունում նոր մարդկանց փոփոխությամբ Դուք հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք։

- Եթե գան բանական մարդիկ, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը․․․ և կյանքը ցույց տվեց, որ միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց, ոչ մի ԱՄՆ ու Ֆրանսիա, ապա՝ այո։ Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, Էրդողանը չի թաքցնում Հայաստանը խժռելու իր մտադրությունների մասին, Նախիջևանից Երևան 85 կիլոմետր է։

- Երբ մեզ վրա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարձակվում են, նոր գերիներ վերցնում, ՀԱՊԿ-ն․․․

- Լսեք, մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այն ոչինչ է։ Մինչև չլինի միութենական համաձայնագիր՝ լիարժեք, երբ կլինի ընդհանուր բանակ, կոորդինացված արտաքին քաղաքականություն, ընդհանուր տնտեսական գոտի, ոչինչ չի լինի։ Մոռացեք, սա չի աշխատում։ Երբ Հայաստանում կլինի ոչ մեկ՝ Գյումրու ռազմաբազա․… ի՞նչ է 5 հազար մարդը, երբ Թուրքիայի միայն դաշտային բանակը 8 հազար հոգանոց է։ Ուստի Հայաստանում պետք է լինի նման 3-4 ռազմական բազա՝ համաձայն միութենական պայմանագրի։ Իսկ մնացածը մոռացեք, և սա լավ դաս էր հայ ժողովրդի համար։ Հայաստանը թշնամական շրջապատում է, մի՞թե դժվար է հասկանալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan