Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը, ընդամենը 1500 մարդ, սա է Նիկոլը, մնացածը լիրիկա է ․ Միքայել Մինասյան Փաշինյանին իշխանության են բերել մեր աշխարհաքաղաքայան թշնամիները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու թուրքական հատուկ ծառայությունները. Բաղդասարով. Տեսանյութ Թուրքիայի ԱԳՆ–ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է, Նիկոլին ասում ենք՝ ոչ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ
25
ՈՒՂԻՂ. Մնալու ենք այստեղ․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը ՊՆ-ն արձագանքել է Փաշինյանին Ոստկանության բարձրաստիճան սպաները Փաշինյանի հրաժարականն են պահանջում Մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում. ՀՀ նախագահը կոչ է արել գործել Սահմանադրության շրջանակներում Ինչպես և սպասվում էր Թուրքիան օգնության է գալիս Փաշինյանին Պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ. Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Հայաստանում «հեղաշրջման» փորձը Բանակի տարածած հայտարարությունը չի՛ ուղղորդվել որևէ մեկի կողմից կամ չի՛ արվել որևէ մեկի ճնշման տակ. ԳՇ-ն նոր հայտարարություն է տարածել Կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ Պատերազմ Արցխում
«Իսկանդերի» 10 % էֆեկտիվության մասին տվյալը Նիկոլ Փաշինյանին կարող էր տալ միայն Ադրբեջանը․ Մովսես Հակոբյան Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը պահպանվել է. ՀՀ ՊՆ Դավաճան վիժվածքի այսօրվա երթը ցույց տվեց նրա իրական աջակիցների չափը և դեմքը, ընդամենը 1500 մարդ, սա է Նիկոլը, մնացածը լիրիկա է ․ Միքայել Մինասյան Մենք մեր հարկերից աշխատավարձ ենք տալիս, իրենք իրենց պարտականությունները կատարելու փոխարեն միտինգ են անում Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը Հրայր Թովմասյանը ՍԴ-ի պատուհանից ողջունում է Փաշինյանի հրաժարականը պահանջող ժողովրդին. Տեսանյութ «Քո հետեւից կգան». Փաշինյանը՝ քաղաքացուն. Տեսանյութ Փաշինյանին իշխանության են բերել մեր աշխարհաքաղաքայան թշնամիները՝ Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու թուրքական հատուկ ծառայությունները. Բաղդասարով. Տեսանյութ ՈՒՂԻՂ. Մնալու ենք այստեղ․ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիները փակել են Բաղրամյան պողոտան Ալիևը անդրադարձել է Հայաստանում ներքաղաքական իրավիճակին ԱՄՆ դեսպանությունը կոչ է անում առանց բռնության թուլացնել լարվածությունը Հայաստանում Ազգային ժողովում արտահերթ նիստ չի կայանա Ամենադաժան երազում անգամ չէի պատկերացնի, որ Թուրքիան, ի աջակցություն մեր իշխանությանը, կդատապարտի մեր բանակին Կոչ եմ անում Արմեն Սարգսյանին չստորագրել Նիկոլ Փաշինյանի առաջարկը․ Մարուքյան Վարդգես Գասպարին եկել էր Բաղրամյան՝ սադրելու ժողովրդին ու ոստիկաններին. Տեսանյութ Թուրքիայի ԱԳՆ–ն փաստացի հայտարարեց, որ Նիկոլն իրենցն է, Նիկոլին ասում ենք՝ ոչ. Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՌԴ ԴԽ միջազգային հարցերով հանձնաժողովը ՀՀ-ում իրավիճակի շուտափույթ կայունացման հույս է հայտնել Նիկո՛լ, լսիր ի՞նչ է ասում քեզ Ալիևը. Շուտափույթ հրաժարականդ առաջին հերթին քո փրկությունն է Կես գյուղ մարդ եք հավաքվել, մեգապոլիսի բնակչության շուխուռ եք դրել, որոշում եք արտահերթ անե՞ք, թե՞ չանեք, թավիշին վե՞րջ, թե՞ չէ Ազգային ժողովի շենքում ավտոմատներով հատուկջոկատայիններ են կուտակել. Լուսանկար ԱԺ-ն շրջափակված է, չենք գնալու, մինչև չհեռացնենք Նիկոլին. Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արտակ Թովմասյանը խմբակցություններին իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչ է անում Իշխանության հարցը լուծվելու է ԱԺ-ում, մեր շտաբն այստեղ է, փողոցը բարիկադներով երկու կողմից փակեք. Վազգեն Մանուկյան Քաղաքական Դիակը փորձում է առաջին պլան բերել ԳՇ պետի անձի խնդիրը, ինչը սխալ պատկեր է ստեղծում. քաղաքագետ Ջրականում (Ջաբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել Դատախազությունը հերքում է վարչապետի հրահանգով բանակի գեներալներին ձերբակալելու սանկցիա պատրաստելու լուրերը ՊՆ-ն արձագանքել է Փաշինյանին Ջրականում (Ջաբրայիլ) ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել Մեզ տեղեկություններ են հասնում, որ այդ վախկոտը հայտարարել է, որ գնալու է արտահերթ ընտրությունների,. Անդրանիկ Թեւանյան Քաղաքական հայտարարությունների չափերն անցնեք՝ կձերբակալենք. Փաշինյան. Տեսանյութ Նիկոլի կողմնակիցները պետք է մի պարզ բան հասկանան. ձեր վոժդը պատրաստվում է ձեզ փուռը տալ Միակ անցնցում ճանապարհը վարչապետ Նիկոլ Փաշինյանի լիազորությունների դադարեցումն է. Փաստաբանների պալատի նախագահ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միությունը կոչ է անում միանալ Փաշինյանի հրաժարականի պահանջին Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հանդես է եկել հայտարարությամբ Ոստկանության բարձրաստիճան սպաները Փաշինյանի հրաժարականն են պահանջում «Երկրորդ պատերազմն է մոտենում, եթե այս թուրքը մնա իշխանության». Արփինե Հովհաննիսյան Մեր ժողովուրդը չի կարող իրեն թույլ տալ պառակտում. ՀՀ նախագահը կոչ է արել գործել Սահմանադրության շրջանակներում «Դատապարտիր բանակը, բացահայտիր քո Թուրքիայի գործակալ լինելու փաստը». այս պահին միայն Փաշինյանն ու Թուրքիան են դատապարտել բանակի կոչը Փաշինյանի աջակիցներով Հանրապետության հրապարակը՝ 20 րոպե առաջ «Անդրանիկ Քոչարյանին լավ եմ ճանաչում. նա վախկոտ մարդ է, սովորական «засранец»». Յուրի Խաչատուրով Ինչպես և սպասվում էր Թուրքիան օգնության է գալիս Փաշինյանին Տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարների հեռախոսազրույցը Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում. Սեյրան Օհանյան. Տեսանյութ «Անհրաժեշտության դեպքում պետք է գիշերել Ազատության հրապարակում». Իշխան Սաղաթելյան ԲՀԿ-ն ու ԼՀԿ-ն միջնորդություն են ներկայացրել ժամը 17։00-ին արտահերթ նիստ հրավիրելու համար «…Երբ վճռվում է Հայրենիքի լինել-չլինելու հարցը». Լևոն Մնացականյանն իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնում «Սու-30-ի օդ բարձրանալը նախազգուշացում է Նիկոլին՝ ԲԱՆԱԿԻ կողմից…» Ամեն ինչ պետք է կանխատեսել ամենաչնչին մանրամասներով՝ հաշվի առնելով նաև Հայաստանի փորձը. Լուկաշենկոն` արտաքին ուժերի կողմից Բելառուսն ապակայունացնելու փորձերի մասին Հրաժարվում ենք այս դավաճան իշխանությունից ստանալ մեր որդու մեդալը. զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Պետք է մերժել պետությունը ապակայունացնելու և պետականությունը վտանգելու ցանկացած փորձ. Արմեն Սարգսյանը հանդես է եկել կոչով

Ինչպե՞ս է Փաշինյանին հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ՝ հոգևոր գործիչները

Հարցազրույց ռուսաստանցի ռազմական փորձագետ Սեմյոն Բաղդասարովի հետ

- Վլադիմիր Պուտինի նախօրեի ամենամյա մամուլի ասուլիսում բավականաչափ հայտարարություններ հնչեցին մեր դեպքերի հետ կապված։ Կարելի՞ է ասել, որ Պուտինը լեգիտիմացրեց այս պատերազմում Թուրքիայի մասնակցությունը։

- Պետք է հասկանաք, որ Պուտինը երկրի նախագահն է, գերագույն գլխավոր հրամանատարը, այդ իսկ պատճառով ասում է այն, ինչ անհրաժեշտ է համարում։ Իսկ ես կարող եմ խոսել որպես իշխանությամբ չկաշկանդված փորձագետ, թեպետ ժամանակին եղել եմ գործադիր ու օրենսդիր իշխանության ամենավերին օղակներում։ Այն, որ Թուրքիան մասնակցություն ուներ այդ պատերազմում, ակնհայտ է, և այդ մասին հաստատ առնվազն վերջին 2-3 տարիներին հայտնի էր, ինչի մասին էին վկայում նաև պատերազմի նախօրեի զորավարժությունները։ Եվ այն, որ այս պատերազմում Թուրքիան որոշակի վճռորոշ դեր ունեցավ, որևէ մեկը չի թաքցնում, անգամ՝ Էրդողանը։ Եվ եթե չլինեին Թուրքիայի մասնակցությունն ու հայկական ղեկավարության դավաճանությունը, այս պատերազմի արդյունքները բոլորովին այլ կլինեին։

- Եվ Ռուսաստանը նույնիսկ չի՞ դատապարտում դա։

- Եկեք ելնենք նրանից, որ Թուրքիան ռեալ չի հարձակվել Հայաստանի վրա, այլ ղարաբաղյան հարցում միայն օգնել է Ադրբեջանին, և ես այս մասին նախազգուշացրել եմ պատերազմը սկսվելուց 2-3 ամիս առաջ։ Բայց եկեք չմոռանանք գլխավորի մասին, եկեք պատկերացնենք, որ Ռուսաստանն օգնության չէր գալիս, և Արցախի այն հատվածները, որոնք մնում են հայկական վերահսկողության տակ, խաղաղապահներ չէին մտնում։ Այս առումով ի՞նչ արեց ԱՄՆ-ն՝ ոչինչ․․․ Թրամփն ինչ-որ բան «բլթացրեց», նա նույնիսկ չգիտի Հայաստանի տեղը․․․ Մակրոնն ինչ-որ բան փորձեց, բայց իրական ռազմական օգնություն չեղավ։ Որքանով ես եմ տեղյակ՝ հակամարտության ընթացքում ՌԴ-ի կողմից Հայաստան են ուղարկվել բավական լուրջ ռազմատեխնիկական համալրումներ, բայց Հայաստանի ղեկավարությունը, ցավոք և չգիտես ինչու, այդ սպառազինությունները չի ուղարկել հակամարտության գոտի։ Թե ինչու, կարծում եմ, որ սա պետք է լինի պատկան մարմինների հետաքննության առարկան, և այդ աշխատանքների արդյունքներով պետք է լինի ռազմական տրիբունալ։ Պետք է դատել նրանց, ովքեր սպառազինությունը տեղ չեն հասցրել՝ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանից, պաշտպանության նախարարությունից ու Գլխավոր շտաբից սկսած։ Եվ, փաստացի, Ռուսաստանը փրկեց Արցախի մի մասը։ Սա փաստ է, որն անհնար է հերքել։

- Այսօր կարելի՞ է ասել, որ Մինսկի խումբն իրեն սպառել է, և հնարավո՞ր է այս ֆորմատում բանակցությունների շարունակություն։

- Ոչ։ Այդ ֆորմատներին, առհասարակ՝ Դոնբասի հարցով, Լեռնային Ղարաբաղի, թե այլ, միշտ բավականաչափ քննադատաբար եմ մոտեցել։ Սա ոչնչի մասին շաղակրատանք է, առավել ևս՝ հիմա արդեն այս աշխատող տուրբուլենտ խաղաղության մեջ․․․ Այնպես որ, կարծում եմ՝ բոլոր այդ միջազգային կազմակերպություններին, բանակցություններին հղումներ անելն անիմաստ է։

-Բայց Պուտինը երեկ ասաց, թե հուսով է, որ միջազգային գործընկերները Ռուսաստանին կաջակցեն այս հարցում․․․

- Պուտինը պետության ղեկավարն է, նա խոսում է դիվանագիտորեն, իսկ ես խոսում եմ որպես փորձագետ։ Մենք Դոնբասի հարցով էլ նման մի խումբ ունենք․ շատ խոսակցություն և ոչ մի օգուտ։

- Մեզ մոտ լուրեր են շրջանառվում, որ Նիկոլ Փաշինյանն արդեն որերորդ օրն է՝ փորձում է կապ հաստատել ՌԴ բարձրագույն ղեկավարության, Պուտինի հետ և չի հաջողում։ Այդպե՞ս է, ի՞նչ տեղեկություններ ունեք Դուք։

- Մենք՝ բոլորս, մարդ ենք․․․ երբ արդեն տեղեկություններ են գալիս, այդ թվում՝ Հայաստանից, որ Փաշինյանն ուղղակի ծախել է Ղարաբաղը, իսկ ես այդ մասին խոսել եմ դրանից դեռ 2 ամիս առաջ․․․

- Այսինքն՝ համարում եք, որ իրո՞ք ծախել է։

- Բացարձակապես վստահ եմ։ Տեսել եք այն հայտնի ձայնագրությունը, երբ Լուկաշենկոն Սարգսյանին առաջարկում է․․․ դրանից շատ առաջ ես ասել եմ, որ իրավիճակը ծախված է։ Բացատրել եմ, թե ինչու։ Գիտեք՝ բոլորս էլ մարդ ենք։ Կա արհամարհանք։ Իհարկե, դիվանագիտական լեզվով դա չի ասվում․․․ ամեն դեպքում, պետության ղեկավար է, բայց փաստացի՝ այդպես է։ Նրա հետ, ախր, ո՞վ կշփվի։ Նա Հայաստանի խայտառակությունն է, ի՞նչ է այդտեղ լռվել-մնացել, չեմ հասկանում։ Ինչպե՞ս է նրան հանդուրժում հայ ժողովուրդը, որին բոլորը մերժում են, անգամ հոգևոր գործիչները։ Նրան մերժում են 2 կաթողիկոսները։ ․․․Հայաստանում կար Վարդան Մամիկոնյանին դավաճանած Վասակ Սյունի, որի պես այդ սրիկան վարվեց 1600 տարի անց։

- Այսինքն՝ դավաճանությո՞ւն։

- Բացարձակապես դրանում համոզված եմ։

- Այդ հայտնի 5 միլիա՞րդը նկատի ունեք, կա՞ն ռեալ փաստեր, ինչ-որ տեղ նրա հաշվի վրա՞ են այդ գումարները։

- Չգիտեմ․․․ 5 միլիարդ, ում հետ է կիսվել․․․ պաշտպանության նախարարության ղեկավարությա՞ն հետ, չգիտեմ, կամ իր շրջապատից որևէ մեկի․․․ բայց դա եղել է։ Կարող եք հարցնել, թե ինչու էի այդ մասին ասում, որ ամեն ինչ ծախված է, հայտարարում անգամ այդ հայտնի ձայնագրությունից շատ առաջ։ Զանգեզուրի միջով անցնող այդ միջանցքն ամերիկացիների վաղեմի երազանքն էր։ Կար մի այդպիսի՝ Գոբլ անունով սենատոր, հետո եղան ուրիշները, որոնք ասում էին՝ տվեք Զանգեզուրի մի մասը։ Ինչո՞ւ, որովհետև կա «Բրիթիշ պետրոլիում» ընկերություն, որին պատկանում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի 30 տոկոսը։ Պատկերացրեք աշխարհագրությունը՝ Վրաստանով, և ուղիղ, տարբերությունը տեսնո՞ւմ եք։ Եվ սա ոչ թե 5 միլիարդանոց, այլ հարյուրավոր միլիարդավոր դոլարների հարց է, քանի որ ոչ միայն Ադրբեջանից, այլև Միջին Ասիայից ուղիղ գազն ու նավթը կգան այդտեղ։ Սա մեծ խաղ է, դրա համար էլ Արևմուտքի մեծ մարդիկ շահագրգռված են, որպեսզի այս համակարգն աշխատի։ Սարգսյանը դրան չգնաց, և, ուրեմն, պետք էր մարդ, որը դրան կգնար։ Եվ իշխանության բերեցին այդ գործչին։ Եվ որ ասում են՝ Սորոսի մարդ է, ապա Սորոսն առանձին մարդ չէ, նրա հետևում կանգնած են ԱՄՆ հատուկ ծառայությունները։ Տեսեք, ասում են՝ հայկական բանակի համար նորմալ սպառազինություններ չեն գնվել։ Ինքներդ դատեք․ եթե ես, լինելով Մոսկվայում, պատերազմից 2 ամիս առաջ հաշվարկել էի պատերազմը, Հայաստանի Գլխավոր շտաբն ու հետախուզությունը դա չէի՞ն կարող պարզել։ Եթե՝ այո, ապա ինչո՞ւ շատ արագ կերպով չգնվեց անհրաժեշտ սպառազինությունը․ անօդաչուներ։ Ընդ որում, Հայաստանն ունի ոչ վատ որակի անօդաչուների արտադրություն։ Բայց ընդամենը 15 հատ են արտադրել։ Ինչո՞ւ ձեռք չեն բերվել անօդաչուների դեմ պայքարի ՌԷՊ համակարգեր, ինչո՞ւ ռուսական ՌԷՊ համակարգերը ժամանակին չեն հասցվել Լեռնային Ղարաբաղ։ Եվ սա արդեն իսկ հաստատվում է։ Երբ Արցախի նախագահը, որը ևս բազմաթիվ հարցեր ունի այս կապակցությամբ, պատգամավորի հետ հեռախոսազրույցում ասում է՝ 10 օր է՝ մարդ չեն ուղարկում։ Երբ Արցախի հրթիռա-զենիթային համակարգին շատ ճշգրիտ հարվածել են և ոչ մի կեղծ թիրախի չեն խփել, ապա հարց՝ ո՞վ է ծախել այդ տեղեկատվությունը թուրք-ադրբեջանական կոալիցիային։ Ես՝ կոնկրետ, ոչ մտացածին բաների մասին եմ խոսում։ Ինչո՞ւ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, երբ սկսեց Հադրութից Շուշի տանող ճանապարհի ամրացման քայլեր ձեռնարկել, որոնց շնորհիվ Շուշին, 100 տարի էլ անցներ, չէին վերցնի․․․ և հանկարծ ենթարկվում է ավիացիոն հարվածի։ Ինչո՞ւ, ո՞վ գիտեր, որ նա այդ երթուղով է գնալու։ Որպես բանակի մարդ՝ ասում եմ․ ինչ-որ մեկը «ծախել» է նրա երթուղին՝ հույս ունենալով, որ կսպանվի։ Նա, փառք Աստծո, չզոհվեց։ Սա պատահականությո՞ւն է։ Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետի կինը գալիս Արցախի հրամանատարական կետ և փորձում ղեկավարել Արցախի զինվորականության գործողությունները։ Իսկ նա, ըստ ամենայնի, եկել էր պաշտպանելու ընտանեկան բիզնեսը։ Ես նորից եմ ասում՝ սրա շուրջ պետք է լինի պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության և այլ կառույցների հետաքննություն, բոլոր այս մարդիկ պետք է պաշտոնանկ արվեն, ձերբակալվեն, և պետք է լինի ռազմական դատարանի վճիռ, որը պետք է սահմանի բարձրագույն պատիժ։ Որքան տեղյակ եմ՝ Ձեր մոտ չկա մահապատիժ։ Ուրեմն պետք է հանել ժամանակավոր մորատորիումը և նրանց գնդակահարել։ Հայրենիքի դավաճանության համար։

- Եթե ամեն ինչ այդքան լուրջ էր, ուրեմն ինչո՞ւ ՌԴ-ն որևէ կերպ չմիջամտեց՝ թույլ չտալու, որ ռազմավարական գործընկեր երկրի տարածքներն աճուրդի հանվեն, կամ չնախազգուշացրեց։

-Լսեք, մի վիրավորվեք, ես էթնիկ հայ եմ, հայրս Ղարաբաղից է, մայրս՝ Զանգեզուրից․․․ ինչո՞ւ Ռուսաստանը չարեց։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չարեց։ Ինչո՞ւ է ձեր սեփական ղեկավարությունը վաճառում։
Երբ ձեր վարչապետը ռուսալեզու ալիքները դարձնում է վճարովի, երբ Ռուսաստանի դեմ գործող այդ սրիկային՝ Նավալնիին եթեր է տրամադրվում, ինչպե՞ս պետք է Ռուսաստանը ներազդի ձեր հակառուսական վարչապետի վրա։

- Բայց չէ՞ որ հընթացս, պատերազմի ժամանակ նման բազում հնարավորություններ կային։

- Պատերազմի ընթացքում տրամադրվեց սպառազինություն։ Ինչ եմ ես մտածում Ռուսաստանի դերի վերաբերյալ․ Ռուսաստանում կա մեծ հայկական համայնք, որտեղ կան հայեր, որոնք, ի տարբերություն ինձ, խոսում են հայերեն, ապրել են Հայաստանում, 3 միլիոնից ավելի, դե լավ՝ տեղը տեղին հայեր, և ես կարծում եմ, որ այստեղից պետք է այդտեղ գան նրանք, որոնք իրենց շատ լավ են դրսևորել, և օգնեն նոր կառավարությանը, որը կղեկավարի Վազգեն Մանուկյանը կամ չգիտեմ, գուցե ինչ-որ այլ մեկը։ Օգնեն պրոֆեսիոնալ տեսանկյունից, կադրերով։

- Իսկ ժամանակավոր կառավարությունում նոր մարդկանց փոփոխությամբ Դուք հայ-ռուսական հարաբերություններում ինչ-որ փոփոխություն հնարավոր համարո՞ւմ եք։

- Եթե գան բանական մարդիկ, որոնք հասկանում են, որ Ռուսաստանը․․․ և կյանքը ցույց տվեց, որ միակն էր, որ օգնության ձեռք մեկնեց, ոչ մի ԱՄՆ ու Ֆրանսիա, ապա՝ այո։ Եկեք պարզ խոսենք՝ Հայաստանը շատ բարդ իրավիճակում է, Էրդողանը չի թաքցնում Հայաստանը խժռելու իր մտադրությունների մասին, Նախիջևանից Երևան 85 կիլոմետր է։

- Երբ մեզ վրա նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո հարձակվում են, նոր գերիներ վերցնում, ՀԱՊԿ-ն․․․

- Լսեք, մոռացեք ՀԱՊԿ-ի մասին, այն ոչինչ է։ Մինչև չլինի միութենական համաձայնագիր՝ լիարժեք, երբ կլինի ընդհանուր բանակ, կոորդինացված արտաքին քաղաքականություն, ընդհանուր տնտեսական գոտի, ոչինչ չի լինի։ Մոռացեք, սա չի աշխատում։ Երբ Հայաստանում կլինի ոչ մեկ՝ Գյումրու ռազմաբազա․… ի՞նչ է 5 հազար մարդը, երբ Թուրքիայի միայն դաշտային բանակը 8 հազար հոգանոց է։ Ուստի Հայաստանում պետք է լինի նման 3-4 ռազմական բազա՝ համաձայն միութենական պայմանագրի։ Իսկ մնացածը մոռացեք, և սա լավ դաս էր հայ ժողովրդի համար։ Հայաստանը թշնամական շրջապատում է, մի՞թե դժվար է հասկանալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan