ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ»

«Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն». Դավիթ Բեկ համայնքի ղեկավար

Երեկվանից լուրեր են շրջանառվում, որ Սյունիքի 12 գյուղեր, Կապան քաղաքով, հանձնվելու է թշնամուն, այլ խոսքով՝ Ադրբեջանն այդ գյուղերի տարածքների մեծ մասն օգտագործելու է, որպեսզի ցամաքային ճանապարհով անարգել Ադրբեջանից հասնի Նախիջևան։

Դրանք են Կաղնուտ, Դավիթ Բեկ, Ուժանիս, Եղվարդ, Ագարակ, Դիցմայրի, Սյունիք, Ճակատեն, Շիկահող, Ներքին հանդ, Ծավ, Գեղանուշ գյուղերն ու Կապան քաղաքը։

168.am–ի հետ զրույցում Դավիթ Բեկ համայնքի ղեկավար Բենիամին Պողոսյանն ասաց, որ երկու ամիս է՝ գյուղում մարդիկ իրենց զենքը վայր չեն դրել և չեն էլ պատրաստվում վայր դնել։

«Մենք գտնվում ենք պետական սահմանում՝ հետ նահանջելու տեղ չունենք։ Չեմ կարող ասել, որ գյուղում տրամադրությունները նորմալ է, նորմալ չի կարող լինել՝ անհանգստություն կա։ Այդ խոսակցությունները, թե մեր գյուղը պետք է հանձնվի թշնամուն՝ չկա նման բան։ Շուռնուխի ճանապարհի տակի հատվածը 90-ականներին ամբողջովին ադրբեջանցիների տրամադրության տակ էր, ինչ ուզում՝ անում էին, եթե հիմա էլ տվեցին, ուրեմն խնդիրներ կառաջանան, չէ՞ որ այնտեղ մարդ է ապրում։ Վերջին անգամ Սյունիքն այսպիսի անհանգիստ օրեր էր ապրում 90-ականներին»,-նշեց Բենիամին Պողոսյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանի հետ սահմանը գյուղից 1 կմ հեռավորության վրա է, հետևաբար՝ հարց է առաջանում՝ էլ ո՞ւր հետ նահանջեն։

«Թշնամին մեր սահմանը 90-ականներին փորձել է խախտել, չի ստացվել ու չի էլ ստացվելու։ Եթե այդ ճանապարհը բացեն՝ ոչ միայն մեր գյուղի, այլև ամբողջ Սյունիքի ու Հայաստանի համար վտանգավոր է լինելու, ինչո՞վ են երաշխավորում, որ անվտանգ կլինի, թշնամին ամեն վայրկյան կարող է մի ապուշություն անել»,-հավելեց նա։

Նա նաև ընդգծեց, որ Դավիթ Բեկ համայնքից հավանաբար կլինեն մարդիկ, որոնք կմիանան Կապան-Երևան մայրուղին փակած սյունեցիների բողոքի ակցիային, սակայն գյուղի մեծ մասը զենքը ձեռքին դիրքերում է։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի կողմից նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագով Սյունիքով բացվում է ճանապարհ, որն Ադրբեջանը կապելու է Նախիջևանի հետ։ Համաձայնագրում մասնավորապես նշված է՝ պատերազմող երկու կողմերը կանգնում են այն դիրքերում, որտեղ կանգնած են, Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քարվաճառը, մինչև դեկտեմբերի մեկը՝ Բերձորի շրջանը, թողնելով 5 կմ լայնությամբ միջանցք, որն ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։ Արցախում տեղակայվելու են ռուս խաղաղապահներ։ Այնուհետև ՌԴ-ի միջնորդությամբ Քարվաճառի հանձնումը երկարաձգվեց 10 օրով՝ մինչև նոյեմբերի 25-ը։ Նոյեմբերի 25-ին՝ Քարվաճառն ազատագրող Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրը, այնտեղից դուրս բերվեցին հայկական զորքերը։

Եռակողմ համաձայնագրի արդյունքում՝ նաև տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար։ Նաև՝ տեղի է ունենում ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում: Ներքին տեղահանված անձինք և փախստականները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից տարածքներ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan