«Ամենալայնածավալ հարձակումն է ԱՄՆ-ի ռազմակայաններին՝ ողջ տարածաշրջանով մեկ»․ Վարդան Ոսկանյան «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի
24
Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Սամվել Կարապետյանն անցնելու է այդ քայլերին. մեր գոյության հարցն է դրված. Երվանդ Բոզոյան Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով Ադամանդներ... Փաշինյանի թավիշի համա՞ր. Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. գողոնը պետք է Հայաստան ուղարկեին, իսկ շահառուն... Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները. Անդրանիկ Թևանյան Վերջին տարիներին շարունակ անտեսվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը. պատգամավոր Իրանի բոլոր միջուկային օբյեկտները ոչնչացված են. Թրամփ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին մեկնել է Մոսկվա Պատերազմ Արցախում
«Դալմա Գարդեն Մոլի» ողջ թիմը աջակցություն է հայտնում Սամվել Կարապետյանին Փաշինյանը Վահան Հակոբյանին ազատել է պաշտոնից Ի՞նչ է հանձնել Փաշինյանը Թուրքիայում․ «Կարճ ասած» Հայաստանի ինքնիշխանությունը կարող է խաթարվել ոչ թե պատերազմով, այլ՝ կանխամտածված քաղաքականությամբ. Արմեն Գևորգյան Իրանը գործողություն է սկսել Կատարում գտնվող ամերիկյան «Ալ Ուդեյդ» բազայի դեմ Տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և ազգային անվտանգության նկատմամբ ցանկացած ոտնձգություն Իրանը երբեք չի թողնի անպատասխան. Հայտարարություն «Ամենալայնածավալ հարձակումն է ԱՄՆ-ի ռազմակայաններին՝ ողջ տարածաշրջանով մեկ»․ Վարդան Ոսկանյան Իրանն առնվազն վեց հրթիռ է արձակել Քաթարում և Իրաքում գտնվող ամերիկյան բազաների ուղղությամբ. Տեսանյութ Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությանը Ամերիաբանկի MyInvest հարթակն ուղիղ հասանելիություն է ստացել AMXTrader առևտրային համակարգին «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ ԱԳՆ-ն՝ Իսլամական համագործակցության կազմակերպությանը Ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու մարմին Փաշինյանի միջոցով Ալիևը և Էրդողանը ցանկանում են ծնկի բերել հայ ժողովրդին․ Մուրադ Փափազյան Քանի որ Սամվել Կարապետյանի կալանքի դեմ բողոքը մակագրվել Արմեն Դանիելյանին, փաստաբանը հետ է վերցնում բողոքը Դամասկոսի հույն ուղղափառ եկեղեցում ահաբեկչության զոհերի և վիրավորների թվում հայեր չկան Սիրիայում ԱՄՆ ռազմաբազան հարձակման է ենթարկվել․ Mehr Սամվել Կարապետյանն անցնելու է այդ քայլերին. մեր գոյության հարցն է դրված. Երվանդ Բոզոյան Իրանը կորոշի ԱՄՆ-ի հարձակումներին պատասխանի «ժամանակը, բնույթը և մասշտաբը». Իրավանի Սփյուռքը կրկին Հայաստանի հենասյուներից մեկը պետք է լինի. Սամվել Կարապետյան ԱԳՆ մեծ ձախողումն է, որ ԻՀԿ 57 անդամ-երկրները, որոնց մեծ մասը ՀՀ-ի հետ ունեն դիվանագիտական հարաբերություններ, այսպիսի բանաձև են ընդունում․ Մենուա Սողոմոնյան Ստացեք` Փաշինյան-Էրդողան պայմանավորվածության հետևանքը. Իսլամական երկրները հորդորում են Հայաստանին կատարել Ադրբեջանի պահանջները Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի կենտրոնի երկնքում Անընդունելի ենք համարում և դատապարտելի Հայաստանի օրվա իշխանությունների հակաեկեղեցական ու ապազգային ընթացքն իր տարատեսակ դրսևորումներով Միրզոյանը Չինաստան է մեկնում Երևանը կոլապսի առաջ կանգնացրածներն ու քաղաքն անտերության մատնածները 2025թ․ իրենք իրենց պարգևատրել են 714 մլն դրամով Խաչատուր Սուքիասյանի գրասենյակից հերքում են, թե նա առնչություն ունի գողացված ադամանդների հետ Եթե Իրանում քաղաքացիական պատերազմ սկսվեց, այն կտարածվի Ադրբեջանի, Թուրքիայի վրա. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ադամանդներ... Փաշինյանի թավիշի համա՞ր. Մոսկվայում ձերբակալել են «Ալռոսայի» ադամանդների գողության մասնակիցներին. գողոնը պետք է Հայաստան ուղարկեին, իսկ շահառուն... Ռումբերի և երկակի ստանդարտների տակ ճզմվող ժողովրդավարություն․ Նիկոլ Փաշինյանի թուրքական ստանդարտները. Անդրանիկ Թևանյան Վերջին տարիներին շարունակ անտեսվել է ՀՀ գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարությունը. պատգամավոր

ՊՆ-ն դուրս է բերել զորքը Շուռնուխի դիրքերից. գյուղացիները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում, քննարկում՝ կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը. համայնքապետ

Շուռնուխում, թեև իրավիճակը լարված է և անհանգստություն կա, բայց բողոքի ակցիա չենք իրականացնում, նույնիսկ դրա ժամանակը չունենք. այս պահին քննարկում ենք կանանց և երեխաներին գյուղից տարհանելու հարցը: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը: 

«Դեպի Շուռնուխ՝ ճանապարհը փակ է: ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ «ՀՀ տարածքից որևէ մետր չի զիջվելու», բա ինչպե՞ս, հիմա, փաստորեն, վտանգված է և՛ Ղափանի, և՛ Շուռնուխի հատվածը, իսկ Զանգելանի կամ Կուբաթլուի շրջանների վերաբերյալ հայտարարության մեջ որևէ խոսք չի եղել: Ասում են՝ Կապանի այդ դիրքերն իրենցն են, նախարարն էլ ասում է՝ այդ եռակողմ հայտարարությունը միայն Ղարաբաղին է վերաբերում, իրար հակասող բաներ են ասում, որից տուժում ենք մենք, իսկ մինչև երեկ նույնիսկ քարտեզ չունեին»,- անհանգստացած ասում է Արշակյանը:

Երեկ երեկոյան Արշակյանը կամավորներին կոչ էր անում՝ այսօր առավոտյան՝ ժամը 10:00-ին զենքով ներկայանալ Շուռնուխ՝ գյուղը ադրբեջանա-թուրքական զավթիչներից պաշտպանելու համար: 

Մեզ հետ զրույցում գյուղապետն ասաց, որ տղաների մի մասն արդեն հասել է, մյուս մասը ճանապարհին է. «Իրենք այն տղաներն են, որ Ջաբրայիլից կռվելով եկել են Խնձորեսկ, պահել դիրքերը, ու, քանի որ զորք կար, տղաները հետ էին գնացել, բայց իմ կոչից հետո եկել, հասել են: Երևանից, նույնիսկ, Ստեփանակերտից էլ են տղաներ գալիս, ու իրենց համար կարևորը իրենց հայրենիքը պաշտպանելն է, պիտի ամեն ինչ անենք, որ ապահովենք գյուղացիների անվտանգությունը»:

Գյուղապետի խոսքով՝ ՊՆ-ն արդեն դուրս է բերել զորքը մի շարք տարածքներից, մասնավորապես՝ Շուռնուխի դիրքերից, իրենք էլ ինքնապաշտպանական ջոկատներ են կազմում:

Հարցին, թե ՊՆ-ից այլևս արձագանքներ չեն եղել, գյուղապետն ասաց, որ այդ կառույցը գոյություն չունի, զորքին տանում են, ժողովրդին թողնում՝ բախտի քմահաճույքին. «Մենք ունե՞նք Պաշտպանության նախարար, Սեյրան Օհանյանին տեսնես՝ ասա՝ «գնա, տիրություն արա»: Թող գա, պարտիզանական ջոկատ կազմի էստեղ՝ գոյատևենք»:

Գյուղապետն ասում է՝ այլևս անհնար է հուսադրել բնակիչներին. «Ստացվում է՝ մինչև երեկ խաբել եմ գյուղացիներին, իսկ այսօր արդեն ասում եմ՝ լավ բան չկա, մեկ անգամ ևս խաբվեցինք»:

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտից գորիսեցիները փակել են Իրան-Մեղրի-Կապան-Գորիս-Երևան տանող միջպետական ճանապարհի Որոտան գյուղով անցնող հատվածը։ Ըստ լուրերի՝ Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղի մի հատվածը հատկացվելու է Ադրբեջանին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan