Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան
18
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը Տնային կալանք ու 7 մլն դրամ գրավ․ դատարանը որոշեց Սամվել Վարդանյանի խափանման միջոցը Իշխանությունը ձեռնոց է նետում մեր ժողովրդին․ Իշխան Սաղաթելյանը՝ Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին Դատարանը քննում է Սամվել Վարդանյանի խափանման միջոցի հարցը. դատարանի բակում են աջակիցները` ՈւՂԻՂ Պատերազմ Արցախում
Ալիևն ու Փաշինյանը վերջակետ դրեցին հակահայկական արարի 1-ին փուլին. ինչու ռուսական զորքը լքեց Արցախը Ղարաբաղի հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ տուն. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Որոշ քաղաքական և հասարակական գործիչներ խեղաթյուրել են Մայր Աթոռի հայտարարությունը. քահանա Արթենյան Ինչու էր Փաշինյանը հրահանգել Սամվել Վարդանյանի դեմ հանցագործություն իրականացնել Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա Միջազգային զեկույց՝ Հայաստանում պաշտոնյաների կոռուպցիայի մասին Ավինյանը փաստացի քաղաքապետի իր կերպարն օգտագործեց ընտրություններում իր շանսերը մեծացնելու համար․ Freedom House Էրդողանն արդեն շփվում է հայ հասարակության հետ (տեսանյութ) Ո՞վ իրավունք ունի ասել, թե՝ ձեր «ժողովրդավարական» աչքի վերևը բռնատիրական հոնք է ծավալվել. «Փաստ» Նորզելանդացին թուրքից տարբերվում է նրանով, որ ձեր տատի քրոջը չի բռնաբարել. Ռուբեն Մելքոնյան Փաշինյանը հանձնեց Ղարաբաղը, դա անշրջելի է․ Սատանովսկի Ադրբեջանը նախատեսում է վերшցնել հայերի ներկայության հետքը ԼՂ-ում. խաղաղապահները կարող էին բողոքել դրա դեմ և կոնֆլիկտի պատճառ դառնալ. Զատուլինը՝ դուրսբերման մասին Սամվել Վարդանյանի դատական գրավի համար դրամահավաքի մեկնարկից հաշված րոպեներ անց արդեն հանգանակվել է 2,5 մլն դրամ Կառավարության դիմաց ակցիա է՝ ընդդեմ տարածքային հանձնումների Դրամահավաք Սամվել Վարդանյանի գրավը մուծելու համար Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող. Քննչական կոմիտե Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Մեր մտածածն այն է, որ ասեք՝ վայ, ինչ լավ է, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն է. Փաշինյան. Տեսանյութ ՀՀ քաղաքացու գրպանը ռեզինից չէ․ Վահե Գրիգորյան Նոր ռեկտոր, համաձայնագրեր, պետգույքի վաճառք․ Կառավարության նիստը Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության․ Ռուբեն Մելիքյան Աբովյան փողոցում իրավիճակը լարված է. Տեսանյութ Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը և դիմում միջազգային կառույցներին Ի տարբերություն Փաշինյանի, Շուշին նվեր ստացած Ալիևը այն դժբախտ, դժգույն չի համարում ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Կոչ ենք անում Հայաստանի իրական ընդդիմադիրներին՝ համախմբվելու այս անօրինությունների դեմ. Հայկ Մարության Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը դատապարտել է Փաշինյանի վարած քաղաքականությունը

Մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ. Սոֆի Մխեյան

Երգչուհի Սոֆի Մխեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընկերներ, հետևորդներ, բարեկամներ ,կեղծ կամ իրական օգտատերեր, սրտացավ մարդիկ, 

ես՝ չարաբաստիկ նոյեմբերի 10-ից հետո իմ էջում դրված տարբեր նյութերի տակ ստանում եմ հարյուրավոր, երբեմն հազարավոր տարբեր մեկնաբանություններ, նաև այսպիսի,«թե բա Սոֆի ջան,դու ինչու սկսեցիր զբաղվել քաղաքականությամբ,...երգդ երգիր,.. քեզ պաշտո՞ն են խոստացել... քաղաքականություն, քաղաքականություն....» ու նման մեկնաբանություններ...

Ես՝ Սոֆի Գագիկի Մխեյանս, ՀՀ խոնարհ քաղաքացի, ԲՈԼՈՐԻԴ  նման  Սեպտեմբերի

27-ից շատ ակտիվ կիսվել եմ իմ էջում յուրաքանչյուր գրառումով , նյութով,հավատացել եմ բանակին ու վստահել ,ամեն օր ոգևորել եմ, չեմ վհատվել, օգնել եմ , աղոթել եմ, ՀԱՎԱՏԱՑԵԼ, որ ամեն բան լավ կլինի.... բայց....Արդյունքը տեսանք ու մինչև հիմա մեր մաշկի վրա զգում ենք բոլորս: 

Սիրելի Հայրենակիցնե՜ր,

ես երգչուհի լինելուց զատ առաջին հերթին Հա՜յ եմ, Հայ մարդ, որը գործի բերումով հայտնի լինելուց բացի նախ վերլուծում է, լսում է, տեսնում է ու զգում է...
Մինչև նոյեմբերի 10-ը իմ ներսում կատարվածը երբեք չեմ բարձրաձայնել , չեմ խոսել, փորձելով մնալ կոռեկտ, չեմ գրել շատ բաներ՝ մտածելով, որ գուցե չեմ հասկանում ,,, երգել եմ իմ երգն ու բեմից դուրս միշտ օգնել ինչով կարողացել եմ , լռությամբ եմ գործել... 

Իսկ ի՝նչ փոխվեց, կհարցնեք դուք: 

Իսկ մի՞թե ՁԵՐ կյանքում ոչինչ չի փոխվել, ՁԵԶ կհարցնեմ ես:

Ողբերգական ու ճակատագրական փոփոխություններ են եղել, որոնք ցնցեցին բոլորիս:
Ես հիմա իմ կյանքի այն միջօրեականում եմ, երբ քիչ թե շատ սկսել եմ տարբերակել՝ վատը լավից, սուտը՝ ճշտից, և հստակ գիտակցում եմ, որ եթե ես ու ինձ պես շատ- շատերը, որոնք գոնե մի քիչ հասկանում են, թե ինչ է կատարվում Հայրենիքիս հետ՝շարունակեն լռել ... հետո մեղադրելու ենք ինքներս մեզ ...

Ընդամենը մի 10- ը տարի առաջ ցավոք ես չունեի այն գիտակցական հասունությունն ու վտանգները տեսնելու , վերլուծելու կարողությունները, որոնք բարձրաձայնելով գուցե օգնեի շատերին զերծ մնալ սխալներից: Երիտասարդները երջանիկ են իրենց անգիտության մեջ, ես էլ եմ եղել այդպիսին, ու հիմա տեսնում եմ շատ լուսավոր ու հետաքրքիր երիտասարդների, պատանիների, որոնք ՑԱՎՈՔ չեն հասկանում վտանգի, ու Հայրենիքի ողբերգական վիճակում լինելու աստիճանը: 

Ժամանակներն են տարբեր. այո,  մեր երիտասարդ պետությունը ուներ շատ խնդիրներ, բազում դժվարություններ, բայց  ինչ-որ հրաշքով ապրում էր ու զարգանում ...
Երկուս ու կես տարի առաջ շատերը որոշում կայացրին փոխել քաղաքական ընթացքը, ու ես ռեալ հասկանում եմ, որ մարդիկ ուզում էին ինչ-որ փոփոխություն, որքան էլ համաձայն չէի, բայց լռեցի՝ հարգելով շատերի ՔԱՂԱՔԱԿԱՆ ընտրությունը: 
անցավ 2,5 տարի....

եկավ սեպտեմբերի 27-ը

անցավ 44 օր 

հասանք չարաբաստիկ նոյեմբերի 10 ին....

Ընկերներ, այ իսկական ու ոչ քաղաքականը ՀԻՄԱ Է, իսկական ցավն ու ռեալ կորուստը ՀԻՄԱ Է, ապշելու բան է, երբ շատերը հանգիստ խղճով «անջատում են» լրահոսն ու չեն տեսնում հարյուրավոր նոր գերիներին, չեն տեսնում վաղուց արդեն ՀՀ- ն ներսում գծվող սահմանները, չեն տեսնում որդեկորույս ծնողների միայնակ ցավը... 10.000- ից ավելի վիրավորներին, որոնք կարող էին մնալ առողջ, անհետ կործաներին, հինգ հազարից ավելի զոհերին, որոնց անունները նույնիսկ դեռ չեն ասում... ո՞ր մեկը նշեմ( 
.... առաջին պլանում է նույն ատելությունը, որով շարունակում են պառակտել բոլորիս՝ ինչպես 2.5 տարի առաջ, այնպես էլ հիմա...

Գուցե իմ կոլլեգաներից ոմանց ավելի «հարմար» է  լռել, անցնել գործի, դնել պուպուշ նկարներ ինստագրամում, գովազդով փող աշխատել, ապասել մինչև «տեսնեն ինչ կլինի նոր» ու հետո «անցնենք մեր գործին» ,,, 

ձեզ միայն թվում է, թե լռեք ու «կանցնի»( 

չի անցնի ....

 ո՞նց լռեմ...

Տագնապի մեջ եմ,,, Մենք կորցրինք Արցախի 75%-ը մի ստորագրությամբ ու հիմա էլ, գյուղ առ գյուղ կորցնում ենք, որովհետև կոտրեցին մեր ոգին ու ողնաշարը, ոչ թե մենք պարտվեցինք թշնամու բանակին:

 #մղձավանջը շարունակվում է ընկերներ, որովհետև էդ անտեր ստորագրությունը ոչ թե վերջն էր, այլ սկիզբն էր՝ ավելի մեծ Արհավիրքի...

Լռենք: 

Ո՞նց: Մեզնից յուրաքանչյուրն է սխալվում, թե իր ընտրության մեջ, թե իր քայլերի, բայց սխալը թող ձեզ չկաշկանդի, մարդ եք ի վերջո, երբ թշնամին դուռը բաց ու անտեր վիճակում երկիրը քրքրում է , պետք է ոտքի կանգնել ու շտկել ձեր իսկ արած սխալը: 
Մեզնից ոչ ոք անսխալական չէ... 

Բայց Հայաստանը մեկն է ու անտերության չի կարող մատնվել: 

Իմ Հայրենիքը ես ճանաչել եմ ամբողջապես...սիրելով ճամփորդել եմ՝ հաճախ առանց պատճառի, ուղղակի որովհետև իմ Հողն էր. Շուշի,Մարտունի, Հադրութ, Ասկերան, Մարտակերտ , Քարվաճառ,Ստեփանակերտ եղել եմ բոլոր տեղերում: Արցախում գոնե մի անգամ եղած մարդը չի համակերպվի էս ամենի հետ: Բանակցությունների ընթացքից տեղյակ մարդը ՉԻ կարող համակերպվել էսքան երիտասարդների կորստի հետ, որովհետև շատ ավելի շուտ կարող էր ԿԱՆԽՎԵԼ կամ դադարեցվել թե պատերազմը, թե այսօրինակ խայտառակ սահմանագծումը: Հիմա ամբողջ Հայաստանն է վտանգի մեջ: 
... չպարտվեցինք,  այլ նվիրեց թուրքին մեր հողը, մեր երեխեքի կյանքերը, մեր Հայրենիքի ապահովությունը...մեզ՝ ամբողջովին:

դավաճանվեցինք...

Բայց ես հավատում եմ, թե խելացի ու կարող Հային, թե մեր կամքին՝ որով ոտքի կկանգնենք:

Բոլորի պես երազում եմ, պայքարում եմ ու աղոթում ....անվերջ աղոթում...
Տեր փրկեա զմեզ ի Չարէ...

Հ.Գ. 

... ու մեկ էլ, հիմա ի՞նչ սրտով երգեմ, երբ Մայրերը սգում են,  երբ Հայրենիքս վտանգված է...երբ ձեր խիղճը լռում է:

Այսօր՝ ժամը 18:30-ից, կմիանամ երթին դեպի Եռաբլուր։
Խոնհարում և հավերժ փառք մեր սուրբ նահատակների հիշատակին»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan