Դժբախտ դեպք Մարտակերտում
Դիտել նաև
Մարտակերտի Վարնկաթաղում հողերի մեծ մասը չեն կարողանում մշակել՝ հակառակորդի նշանառության տակ գտնվելու պատճառով
Ադրբեջանցիները երեկ կրակել են Մարտակերտի նռան այգում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. աշխատանքները դադարեցվել են
Զախարովայի անդրադարձը Մարտակերտում խաղաղ բնակչի սպանությանը
Մարտակերտի տներից մեկը մտած ադրբեջանցի զինծառայողը կալանավորվել է․ ԱՀ ՔԿ
Զինամթերքի վնասազերծում է նախատեսվում Ստեփանակերտի, Մարտակերտի, Ասկերանի և Մարտունու հարակից տարածքներում
Դեկտեմբերի 16-ին ժամը 22:50-ին Մարտակերտի շրջանի բնակիչ, 1970թ.ծնված Գ. Ջ-ն հեռախոսով հայտնել է ԱՀ ոստիկանության Մարտակերտի շրջանային բաժին այն մասին, որ Մարտակերտ քաղաքի Սախարովի փողոցում տուն է այրվում:
Ստուգմամբ պարզվել է, որ նույն օրը ժամը 22:40-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի բնակչուհի, 1957թ.ծնված Ս. Գ.-ի բնակարանում բռնկված կրակի հետևանքով վերջինս ստացած այրվածքներից տեղում մահացել է:
Նախնական պատճառ է հանդիսացել ինքնաշեն էլեկտրական տաքացուցիչից բռնկված կրակը:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն: