ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Արցախը հանձնված է, իսկ Սյունիքը` դեռ ոչ. Արամն ու Նիկոլը դեռ անելիքներ ունե՞ն

Հայաստանն իսկապես եզակի երկիր է: Այն եզակի է նաև նրանով, որ միայն մեր երկրում կարող է լինել այնպիսի մասնագիտություն, ինչպիսին է «Վազգեն Սարգսյանի եղբայր»: Հենց այս մասնագիտությանն է տիրապետում Արամ Սարգսյանը: Մի անձնավորություն, որի գոյության մասին կիմանար մարդկանց շատ նեղ շրջանակը Դավալու գյուղում, բայց Վազգեն Սարգսյանի գործոնը փոխեց նրա կյանքը:

Թվում է, թե Արամի նման մարդու համար սա երազանքի մասնագիտություն է, բայց այդ մարդը տասնամյակներ շարունակ ամեն ինչ արել է իր եղբոր ժառանգությունը ոչնչացնելու համար:

Տասնամյակներ շարունակ նա քարոզչություն էր իրականացնում Ռուսաստանի դեմ (չնայած Վազգեն Սարգսյանը Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության ջատագովն էր):

Վազգեն Սարգսյանը պատրաստ էր զոհել իր կյանքը հանուն Արցախի և Հայաստանի, իսկ Արամ Սարգսյանը «ԵՄ-ի հետ ասոցացման» օրերին հայտարարում էր, որ եթե Եվրամիությունը պահանջում է Արցախի տարածքները հանձնել Ադրբեջանին, ապա Հայաստանը պետք է գնա այդ քայլին:

1998-ին Վազգեն Սարգսյանը հեռացրեց իշխանությունից Լեւոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ցանկանում էր «հանձնել իր կյանքի գործը»` Արցախը, իսկ 2008-ին Արամ Սարգսյանը պաշտպանել էր Տեր-Պետրոսյանի թեկնածությունը, մի մարդու, ով ցանկանում էր ոչնչացնել Վազգենի կյանքի գործը:

Փաշինյանի իշխանության գալուց հետո իշխանամետ քարոզչությունն այնքան հրապուրեց Արամ Սարգսյանին, որ նա «չնկատեց», թե ինչպես Նիկոլը հանձնեց Արցախը, իսկ Շուշիում` Վազգեն Սարգսյանի մի հիանալի հուշարձանը:

Բայց տեղի ունեցած ողբերգությունը բավարար չէր, և Արամ Սարգսյանը շարունակում է հարցազրույցներ տալ՝ ի պաշտպանություն Փաշինյանի:

Իր վերջին հարցազրույցում Արամ Սարգսյանը հայտարարեց, որ պատերազմը դադարեցվել է ոչ թե այն պատճառով, որ Ռուսաստանը կոշտ միջամտեց գործընթացին և պահանջեց դադարեցնել ռազմական գործողությունները, այլ այն պատճառով, որ եթե ադրբեջանցիները մտնեին Ստեփանակերտ և ցեղասպանություն իրականացնեին, ապա «աշխարհը կդատապարտեր նրանց»:

Մի կողմ թողնենք, որ նման մտքերով մեկին եթեր տրամադրելը վտանգավոր է, քանի որ դա թուլացնում է մարդկանց զգոնությունը, և կասենք միայն հետևյալը. պատերազմի ընթացքում և դրանից հետո մենք տեսանք, որ «աշխարհը» ոչ միայն չի դատապարտում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները, այլ նաեւ Սարգսյանի կողմից սիրված ՆԱՏՕ-ն` իր գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի շուրթերով, հայտարարեց, որ «Թուրքիան կազմակերպության արժեքավոր անդամ է»:

Այնպես, ինչպես աշխարհը չդատապարտեց ֆոսֆորային զենքի և կասետային ռումբերի օգտագործումը, այնպես էլ այն չեր դատապարտի «ցեղասպանությունը Ստեփանակերտում»: Ավելին, եկեք չմոռանանք, որ աշխարհը ներեց Օսմանյան կայսրությունում 1.5  միլիոն հայերի սպանությունը: Ի՞նչ է աշխարհի համար 30-35 հազար հայ, եթե նրանք ներում են 1.5 միլիոն հայի սպանությունը: «Ամենակարող միջազգային հանրության» առասպելը մահացավ առնվազն սեպտեմբերի 27-ին: Եվ եթե ինչ-որ մեկը դա չի հասկանում, ապա նա վտանգավոր է հասարակության համար:

Ինչ վերաբերում է «Սյունիքի անվտանգության երաշխիքներին» և նրան, որ «ադրբեջանցիները չեն համարձակվի զավթել այն», ապա Արամ Սարգսյանը կարծում է, որ քանի որ ադրբեջանցիները երբեք չեն ապրել Սյունիքում, դա նրանց զրկում է Սյունիքի դեմ ցանկացած գործողություն կատարելու հնարավորությունից:

Սարգսյանը կա՛մ ուզում է, որ մարդկանց զգոնությունը հնարավորինս թուլանա, և դա թույլ տա Սյունիքը հանձնել, կա՛մ չի հետևում իրավիճակին և չի տեսնում, որ Ադրբեջանն ու Թուրքիան արդեն բացահայտորեն հայտարարում են Զանգեզուրի հանդեպ տարածքային պահանջների մասին, ինչպես նաև չգիտի թուրքական «Ալթայ» ծրագրի մասին, ըստ որի` Անկարան նպատակադրվել է ոչնչացնել հայկական պետականությունը մինչև 2021 թ. մարտ ամիսը:

Եվ այս տարվա սեպտեմբերից սկսված, պատերազմը ևս մեկ անգամ ապացուցեց, որ թշնամու ծրագրերը պետք է լավ ուսումնասիրել և պատրաստվել այդ ծրագրերին համարժեք պատասխան տալու համար: Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող անձը դա չի հասկանում:

Արամ Սարգսյանը նաև հայտարարեց, որ արտահերթ ընտրությունները պետք է կազմակերպի Նիկոլ Փաշինյանը, քանի որ իր օրոք արդեն անց են կացվել ազատ, արդար ընտրություններ, իսկ 17 կուսակցությունների մեջ կան այնպիսիք, որոնց օրոք կազմակերպված ընտրությունները հավատ չեն ներշնչել հասարակությանը: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ 2018 թվականին արտահերթ ընտրություններն անց են կացվել հետհեղափոխկան էյֆորիայի ժամանակ:

Նշենք նաև, որ այդ ընտրություններն անց են կացվել վարչական ռեսուրսի ու կրիմինալի ներգրավմամբ, ինչի մասին իր հարցազրույցում բացահայտ տեքստով ասել էր հեղափոխական թիմի վառ ներկայացուցիչներից Դավիթ Սանասարյանը:

Եթե շարժվենք Արամ Սարգսյանի տրամաբանությամբ, ապա ինչու՞ նա չի առաջարկում արտահերթ ընտրությունների կազմակերպումը վստահել, օրինակ, Լևոն Տեր-Պետրոսյանին, չէ որ բոլորի կողմից ընդունված փաստ է, որ ամենաարդար ու ազատ ընտրությունները տեղի են ունեցել 1991 թվականին, և այդ ընտրությունների վերաբերյալ ոչ ոք երբեք ոչ մի առարկություն չներկայացրեց: Սակայն 1991 թվականի արդար ընտրութուններն ավարտվեցին 1995-ի ու 1996 թվականի «Գագիկ Ձհանգիրյանի անվան» կեղծված ընտրություններով:

Հիմա ի՞նչ, Արամ Սարգսյանն առաջարկում է, թողնելով իշխանության ղեկին Նիկոլ Փաշինյանին, նոր 1996 թվական կազմակերպե՞լ մեր գլխին:

Վազգեն Սարգսյանի եղբայր աշխատող անձը չի տիրապետում նաև տարրական քաղաքագիտական նորմերին ու չի գիտակցում, որ կապիտուլյացիայից հետո, երբ լեգիտիմությունից զրկվել են բոլոր պետական ինստիտուտները և, առաջին հերթին, պարտության սիմվոլ վարչապետն ու իր կառավարությունը, ապա այդ կառավարությունը չի կարող այնպիսի ընտրություններ անցկացնել, որոնց հանդեպ հասարակությունը չի ունենա կասկածներ:

Երբ որ Հայաստանում ձևավորվի նոր որակի իշխանություն, եթերում չեն լինի մարդիկ, որոնք մանիպուլյացիաների կենթարկեն հանրային կարծիքը, կամ, օրինակ, մարդիկ, որոնք կքարոզեն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգարվորման անհրաժեշտություն` ելնելով այն հանգամանքից, որ Շիրակի մարզում ունեն հողատարածքներ և հույս` այդ տարածքները հարմար գներով «նաղդել» պետության վրա: Իրոք որ, շատ ու շատ գործ ունի անելու ապագա իշխանությունը:


Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan