Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ)
25
Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Պատերազմ Արցախում
Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ

Իշխանությունները կա՛մ թաքցնում են, կա՛մ մաս-մաս են տալիս գերիների, անհետ կորածների, զոհերի մասին տեղեկությունները, որ բողոքի ալիքը բարձրանա ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար

Զոհերի, անհետ կորածների, գերիների թվերը թաքցնելը համարում եմ ներքին քաղաքական մանիպուլյացիա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո պետք է հնարավոր լիներ ճշգրիտ ստանալ այն թվերը, որոնք ցույց են տալիս, թե քանի հոգի է ուղարկվել առաջնագիծ։ «Պետք է ունենային տվյալներ, թե քանի հոգի է հաշվառված զինկոմիսարիատներում, որոնք ուղարկվել են առաջնագիծ։ Դա թիվ է, որը պարտավոր է ունենալ պետությունը՝ հանձինս պատկան մարմինների։ Հընթացս, ցանկացած պահի, երբ հարց առաջանար, իրենք պետք է ունենային հստակ տվյալներ։ Երկրորդ՝ հստակ պետք էր ունենալ վերադարձած, ողջ մնացածների թիվը, այնուհետ՝ գերիների թիվը։ Մյուսները համարվում են անհետ կորածներ»,-ասաց Ալավերդյանը։

Նրա խոսքով՝ այդ դեպքում ևս հստակ չենք կարող ասել՝ որքան մարդ է զոհվել, քանի որ անհետ կորածների մեջ կարող են լինել այնպիսիները, որոնք զոհվել են, բայց դեռ մարմինները չեն գտել, կամ այնպիսիք, որոնք համարվում են զոհվածներ, սակայն այժմ ողջ են և թաքնվել են։

Իրավապաշտպանն ընդգծեց՝ երեկվա տվյալներով՝ դատաբժշկական փորձաքննության է ենթարկվել 2996 զոհված զինծառայողի մարմին, մինչ այս պահը պաշտոնապես հայտարարվել է զոհված 1825 զոհված զինծառայողի անուն։

«Թե ինչու դատաբժշկական փորձաքննությունները չեն կատարվում պատճաշ և արագ, կարծում եմ՝ երկու պատճառ կա։ Պատշաճ ձևով չեն կատարել տվյալների գրանցում՝ ովքեր են ուղարկվել առաջնագիծ, ովքեր՝ մեկշաբաթյա նախնական պատրաստության։ Հիմքում անկազմակերպվածությունն է։ Եթե այդ աշխատանքը ճիշտ է կատարվում, ցանկացած պահի զինկոմիասարիատները պետք է տան հստակ թիվը, թե ինչքան մարդ է հաշվառված մեկնել առաջնագիծ»,-նշեց Ալավերդյանը՝ ընդգծելով, որ չգիտի՝ անկազմակերպվածության հիմքում միտումնավորությու՞նն է, թե՞ անփութությունը։

«Բոլոր տարիներին բոլոր իշխանությունները փորձել են այդ տվյալները միանգամից չտալ։ Դա եղել է բոլոր պետությունների կողմից, որ չլինի բողոքի ալիք։ Անձինք պահանջում են իրենց զավակներին, և եթե անգամ զոհերը պատերազմի պատճառով են, միևնույն է, դժգոհությունը բավականին հիմնավոր է։ Իշխանությունները, որպես կանոն, կա՛մ թաքցնում են, կա՛մ մաս-մաս են տալիս այդ տեղեկությունները, որ բողոքի ալիքը բարձրանա ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար, քանի որ իշխանությունն անհանգստանում է»,-ասաց նա։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ կան զոհված զինծառայողներ, որոնք հուղարկավորվել են, սակայն նրանց անունները ևս մինչ հիմա հրապարակված չեն, Ալավերդյանն ասաց, թե դա հանցագործություն է․ «Պետական մարմինը պատշաճ կերպով չի կատարում իր պարտականությունը, դա նաև մարդու իրավունքների ոտնահարում է, այդ թվում՝ միջազգային իրավունքի, օրենքի նորմերի կոպիտ խախտում է»,-ասաց Ալավերդյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan