60 վարորդ տուգանվել է՝ թաղանթապատված դիմապակիով մեքենա վարելու համար
Ապրիլի 11-ին Ճանապարհային ոստիկանության ծառայողները Երեւան մտնող ճանապարհներին եւ Երեւանում իրականացված ուժեղացված ծառայության ընթացքում 60 վարորդի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն են կազմել՝ թաղանթապատված դիմապակիով մեքենա վարելու, լուսաթափանցելիության չափի խախտման, իսկ 3 վարորդի ժամկետանց ԱՊՊԱ պայմանագրով երթեւեկելու համար:

