Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից
19
Փաշինյանը շնորհավորել է Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենքի պատուհանին. նրան բերման ենթարկեցին (տեսանյութ) «Մենք միասնական ենք Ռուսաստանի հետ». հայ կամավորները շնորհավորել են Պուտինին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ ԱԱԾ պեհեստազորի սպաները շնորհավորել են Պուտինին՝ վերընտրվելու առթիվ Բացահայտվել է Արաբկիրի շուկայի սեփականատերը (տեսանյութ) Ոսկեպարցիները Փաշինյանի ադրբեջանցիներին հանձնելու տարածք չունեն Փաշինյան. Երևանում ոչ մի բուհ չպետք է լինի... Թերևս, մնում է հայտարարի, որ Երևանն էլ չպետք է լինի Պատերազմ Արցախում
Ստոլտենբերգի այցի նպատակը հակառուսականության ճակատը հենց Հայաստանո՞ւմ ընդլայնելն է. Ագնեսա Խամոյան Փիարն ու երկիրը. Պարզագույն սխեմաներ է կիրառում Նիկոլ Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին Ողջունում եմ ՀՀ համերաշխությունն Ուկրաինայի հետ. Ստոլտենբերգ. Տեսանյութ Փաշինյանը ՆԱՏՕ-ին հավաստիացրել է, որ հավատարիմ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգին Հայաստանի բանկերի մեծ մասը մարտի 30-ից կդադարեցնի «Միր» քարտերի ընդունումը ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը. Սթոլտենբերգ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Պուտինին՝ ստացած համաժողովրդական աջակցության և վերընտրվելու կապակցությամբ Ստի ու կեղծիքի «իշխանության» անգործությունը․ ավագանու անդամ (տեսանյութ) Ժողովրդին պատերազմով ահաբեկողը դեռ իշխանության է. Կարեն Բեքարյան (տեսանյութ) Հայաստանին է մոտենում է հաջորդ ցիկլոնը Թևերի տակ դրված եվրա... բարձ. «Փաստ» Ո՞րն է «դարակազմիկ» նախագծի առանցքային նպատակը. «Փաստ» Ամերիկացիներն ասում են՝ չեն ուզում ձեզ հետ ամուսանանալ, ո՞ւմ եք խաբում. Արթուր Խաչիկյան (տեսանյութ) «Ադրբեջանը կարևոր է ՆԱՏՕ-ի համար... Ադրբեջանի գազը շատ կարևոր է». Սթոլթենբերգ 20 Հարց՝ ԱԺ օրակարգում. Տեսանյութ Բնակիչներով որոշել ենք ինքնապաշտպանություն կազմակերպել. Ոսկեպարի զինղեկը՝ մանրամասներ է պատմել Փաշինյանի հետ հանդիպումից Ի՞նչ են ասել Փաշինյանին Նոյեմբերյանում Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի եղբայրները բիզնեսմեններ են Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փակ նիստում Ալիևը ցուցմունք տվեց Փաշինյանի դեմ, ԵՄ-ն ավետեց՝ Հայաստանը կտրվի Թուրքիայի կառավարմանը, թուրքական նվաճումը պոզով-պոչո՞վ է լինում. Վարուժան Գեղամյան Քաղբանտարկյալներ Արմեն Աշոտյանի, Նարեկ Մալյանի և Մամիկոն Ասլանյանի պայքարի լուսանկարները՝ Երևանում Խնդիրը մեկն է՝ դժվարացնել Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուսաստան հաղորդակցության ուղին․ Ոսկանյան «Զգուշացնում ենք, որ նման հրամանը ապօրինի է, հակասահմանադրական և խիստ պատժի է ենթակա». «Հայաքվե» Ըստ Փաշինյանի՝ 6-րդ դարի հայկական եկեղեցին ադրբեջանական է. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանը՝ լինելով թերուս և կիսագրագետ, դասակարգային ատելություն ունի գրագիտության և կրթության նկատմամբ. Լևոն Զուրաբյան Հարավային Օսիան և Աբխազիան Վրաստանի մաս են. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Հայերը Փաշինյանի ավտոշարասյունն ազդանշաններով ու վաստակած «դա-վա-ճա՛ն» վանկարկումներով են «ողջունել» (տեսանյութ) Փաշինյանի «ահաբեկչական» այցը Ոսկեպար

Մենք պետք է կարճ ժամանակում ոտքի կանգնենք ու նորից մտնենք հաղթանակած ժողովուրդների շարքը. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ

Այսօր Ազատության հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացրեց այն ծրագրային կետերը, որոնք պետք է իրականացնի նոր ձևավորվելիք ժամանակավոր կառավարությունը։

«Առաջին. մենք երբեք չենք հաշտվի այդ եռակողմ հայտարարության հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է։ Եվ մենք չենք կարող հրաժարվել դրանից, դա կնշանակի պատերազմ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ինչպես նաև խռովություն ռուսական խաղաղապահ զորքերի հետ։ Մենք հիմա Նիկոլի շնորհիվ նման քայլի համար ոչ մի վիճակ չունենք, սկի Սոթքը չենք կարողանում պահել։ Բայց այդ պայմանագիրը կազմված է բավականին փնթի, շատ բացթողումներ կան։ Նոր կառավարությունը պետք է կարողանա բանակցությունների միջոցով ամեն մի անորոշությունը դարձնել ի նպաստ հայերի։

Երկրորդ և ոչ պակաս կարևոր խնդիրը մեր անվտանգության հարցն է։ Մենք պետք է նորից վերականգնենք մեր բանակի մարտունակությունը, այն դարձնենք ժամանակակից բանակ։ Անվտանգության հարցի մեջ մտնում են նաև հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Եթե դու Ռուսաստանի հետ չես կապված, ուրեմն մնում է Թուրքիան։ Բայց Ռուսաստանի հետ մենք ունենք բազում ընդհանուր շահեր, Թուրքիայի հետ՝ ոչ մի ընդհանուր շահ։ Ռուսաստանից բացի մենք էլի դաշնակիցներ ունենք, պետք է նրանց հետ հարաբերությունները վերականգնենք։ Թուրքիայի դեմ մեծ ուժ է հավաքվելու, աշխարհը չի ներելու Թուրքիային՝ իր լկտիությունը։ Եթե ստեղծվում է դաշինք Թուրքիայի դեմ, մենք այդ դաշինքի մեջ ենք։ Եվ, մենք նորից պետք է մտնենք բանակցային պրոցեսի մեջ, մեզ համար դա շատ կարևոր է»,- ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։

Երրոդ, բայց վարչապետի թեկնածուի խոսքով, խիստ կարևոր հարցը մեր անհայտ կորածների, գերիների ու վիրավորների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքներին և փախստականներին օգնելու հարցն է։

Ըստ Վազգեն Մանուկյանի, պետք է պայմաններ ստեղծվեն Արցախում, որպեսզի մեր ձեռքում եղած հատվածի բնակիչները կարողանան վերադառնալ իրենց տներ։

«Չորրորդ հարցը Հայաստանի մթնոլորտի առողջացումն է։ Դա միայն այն չէ, որ իրար հանդեպ պետք է բարի լինենք։ Հայաստանում գործում են արտաքին ազդեցություն ունեցող ուժեր, որոնք դիտավորյալ պառակտում են մեր ժողովրդին, իրենք մեր ժողովրդի միջոցով 2.5 տարի լուծում էին իրենց գեոպոլիտիկ հարցերը՝ մեզ օգտագործելով որպես խաղալիք։ Պետք է մաքրել այդ դաշտը, և մեր առջև ինչքան մեծ խնդիրներ դնենք, այդքան ավելի միասնական կլինենք։ Չփոքրացնենք խնդիրները, մենք մեր առջև դրված մեծ խնդիրները պետք է լուծենք։ Ամեն մի պարտությունից սկսվում է հաջորդ հաղթանակը, մենք կարճ ժամանակում պետք է ոտքի կանգնենք ու գնանք առաջ։ Խոչընդոտներ շատ կան, բայց հիմա գլխավոր խոչընդոտներից մեկը, որ թույլ չի տալիս մեր ժողովրդին առաջ գնալ, Նիկոլ Փաշինյանն է, ով պետք է հեռանա։ Թող հեռանա կամավոր, թե չէ կհեռանա զոռով»,- ներկայացրեց Վազգեն Մանուկյանը։

ՀՀ վարչապետի միասնական թեկնածուն խոսքն ավարտեց՝ վանկարկելով «Հաղթանակ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan