ԵՄ պատվիրակությունը կշարունակի հետեւել ՀՀ-ում ընտրողներին կաշառելու բողոքների հետընտրական քննարկումներին
ԵՄ-ն կշարունակի հետեւել Հայաստանում ընտրողներին կաշառելու բողոքների հետընտրական քննարկումներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին` մեկնաբանելով իր հանդիպումը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ:
«Մենք քննարկել ենք վարչական ռեսուրսների չարաշահման եւ մասնավոր ընկերությունների աշխատակիցների վրա ճնշումների, ինչպես նաեւ ընտրողներին կաշառելու մասին հայտարարությունները», -հայտարարել է Սվիտալսկին:
Մանրամասները՝ news.am կայքում

