Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար. Քասախ համայնքի ղեկավար

Դիտել նաև
Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. Տեսանյութ
Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել
Noon Post. Թուրքական «Բայրաքթարներն» էին, որ փոխեցին ուժերի հարաբերակցությունը հօգուտ Բաքվի, ինչն առաջ անել հնարավոր չէր
Ովքեր են կողմ եղել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկին
Ռուսաստանյան խաղաղապահները ծառայություն են իրականացնում Մարտակերտի դիտակետերում. Տեսանյութ
Հարգելի՛ հայրենակիցներ,
Քասախ համայնքի սիրելի բնակիչներ,
Պատերազմական օրերին հայ զինվորը, սպան, գեներալն ու կամավորականը արեցին առավելագույնը մեր հայկական պետականությունների սահմաններն անառիկ ու անվտանգ պահելու համար: Ուժերի գերլարումով էր օժանդակում նաև հայ հասարակությունը՝ ամուր պահելով առաջնագծի թիկունքը:
Սակայն, մեզ համար հայրենական դարձած այս պատերազմում մեր դրսևորած արիությունը բավարար չեղավ: Պատերազմի հաղթանակը պիտի ցանկանային և դրա գործին լծվեին իշխանական ամենաբարձր օղակներում գտնվող անձինք: Ցավոք, դա տեղի չունեցավ:
Ստեղծված իրավիճակը թելադրում է նոր պայմաններ: Գործող վարչախումբը ստորագրելով կապիտուլյացիոն խայտառակ փաստաթուղթը, զրկեց մեզ մեր հայրենիքի համար մղվով հայրենական պատերազմը ևս մեկ անգամ հաղթանակով ամրագրելու հնարավորությունից:
Հայաստանը չի ունեցել և չպետք է ունենա պարտված ղեկավար: Հայ ժողովուրդը երբեք թուրքի առաջ ծնկի չի գալու: Մեր պետության հիմնասյուները հետևողականորեն քայքայած ու կազմաքանդած անձինք չեն կարող լինել ՀՀ-ում իշխանություն:
Հարգելի՛ հայրենակիցներ, Քասախ համայնքի հարյուրավոր բնակիչների հետ միանում եմ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող մեր հազարավոր հայրենակիցներին: Կոչ եմ անում միանալ հայրենիքի փրկության շարժմանը: Մեր երկրին անհրաժեշտ են հմուտ, հայրենասեր ու արժանապատիվ կառավարիչներ:
Աստված պահապան մեր երկրին:
Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյան
04.12.2020թ.