Իշխանությունները վարչապետի գլխավորությամբ այնքան «լավ բաներ» են արել Հայաստանի և ազգիս համար, որ զարմանում ես, ո՞նց չեն գնատատում. Տեր Մաղաքիա քահանա Օհանյան. Տեսանյութ

Դիտել նաև
«Նիկոլ, դավաճան» գրություն՝ Սյունիքի մարզպետարանի մուտքի մոտ. Տեսանյութ
Փաշինյանը բավարարել է Ալիևի հերթական պահանջը. 2014թ.-ին Քարվաճառում ձերբակալված երկու դիվերսանտները կհանձնվեն Ադրբեջանին
Դեկտեմբերի 19-ից Հայաստանում եռօրյա սուգ կհայտարարվի, նաև հիշատակի երթ կկազմակերպվի. Փաշինյան
Հին Թաղեր, Խծաբերդ գյուղերում քաղաքացիական բնակչություն չի եղել. տուժածների մասին ինֆորմացիան ճշտվում է
Ըստ ԱԱԾ քննիչների՝ նոյեմբերի 10-ի գիշերը փողոց դուրս եկածները բոլորը «կազմակերպվել են» Վարդան Այվազյանի կողմից.Փաստաբան
Հաղորդումը դիտելուց և գրառումս կարդալուց հետո, իմ ֆեյսբուքյան փարիսեցի ընկերներին ուզում եմ հիշեցնել, որ չմոռանան ինձ դիտողություններ անել` ասելով. «Տեր հայր, ի՞նչ գործ ունես քաղաքականության հետ» կամ «ի՞նչ է ուզում եք նախկինները գան, մի՞թե դուք էլ հների կողմից եք»։
Իշխանությունները վարչապետի գլխավորությամբ այնքան «լավ բաներ» են արել Հայաստանի և ազգիս համար, որ զարմանում ես, ո՞նց չեն գնատատում։
Մի քանի օրինակ`
ա. բոլոր թալանչիները և դավաճանները վաղուց «ձերբակալված են», իսկ թալանի 30- տոկոսը վերադարձված է։
բ. Գոնսալես կոչվածին ձերբակալելուց հետո` Սաշիկի 50% թալանածը «ետ է վերադարձվել»։
գ. Կոռուպցիան «արմատախիլ» է արված, իսկ պարգևավճարները տրվում են , որպեսզի իրենց ժողովրդի «նվիրյալ» համարողները չգողանան և չթալանեն նախկինների պես։
գ. Կառավարության «թափանցիկ» աշխատանքի արդյունքում պատերազմից հետո` Համահայկական հիմնադրամից կառավարության հաշվին փոխանցվեցին միլիոնավոր դոլարներ, որոնք ծախսվեցին ըստ անհրաժեշտության և ժողովուրդը «տեղյակ» է այդ մասին (իմիջիայլոց մեր համայնքը 23 000 000 ռուբ. է փոխանցել)։
դ. Արցախը վաղուց «վաճառածները» արդեն քանի տարի է «բանտում են»։
ե. Արցախի երկինքը երբեք այսպես «պաշտպանված» չէր եղել, քանզի գերժամանակակից ՀՕՊ համակարգ ունեինք։
զ. Նոր պատերեազմ նոր տարածքներ։
է. Սու 30- երն էլ Բաքուն տրաքացրել են, ուղղակի չեն ասում, որովհետև ռազմական գաղտնիք է։
ը. Վարչապետը թաքուն ո՛չ մի թուղթ չի ստորագրել, ոնց՞ չեք հավատում։ Նա եկավ հրապարակ և ողջ ժողովուրդը «որոշեց» ի՞նչ պետք է անել։ Էդ չարաբաստիկ թուղթը նախկինների դրդմամբ է ստորագրվել։
թ. Պատերազմը «հաղթել ենք»։
ժ. Մեր Հայրենիքից ո՛չ թե 10000 քառակուսի կմ կորցրել ենք, այլ` «ավելացրել»։ Շուշիի պես դժբախտ և դժգույն քաղաքից էլ «հազիվ պրծանք»։
ժա. Դիվանագիտությունը չի պարտվել, մենք ռազմի դաշտում ենք պարտվել։
Կախարդական փայտիկի մասին չմոռանաք, այն ուղղակի կորել է, բայց անպայման կգտնվի և ամեն ինչ լավ կլինի։
Հայ եկեղեցու պատմություն առարկան հանելով` «ավելի է բարձրանալու» ապագա քաղաքացու բարոյական նկարագիրը։ Դպրոցում պետք չէ աղոթք սովորեցնել։
Հա՜ ի դեպ, տռանսգենդերը մեր «քրիստոնյա և ավանդական» կառավարության և հատկապես վարչապետի հովանու ներքո մնացին, իսկ մեր վանքերը և Սրբությունները` ադրբեջանցու։ Այսպես նման շատ ու շատ «լավ» բաներ։
Ինչպե՞ս կարելի է չվստահել ազգի «փրկչին» և «նվիրյալներին»։
Էհ՜՜՜՜...
Աստված հեռու պահի մեզ սատանայի որոգայթներից և ազատի մեր ազգին չարիքից։
Համբերություն և իմաստություն եմ մաղթում բոլորիս։
Տեր Մաղաքիա քահանա Օհանյանի ֆեյսբուքյան էջից
Հաղորդումը դիտելուց և գրառումս կարդալուց հետո, իմ ֆեյսբուքյան փարիսեցի ընկերներին ուզում եմ հիշեցնել, որ չմոռանան ինձ...
Опубликовано Тером Магакия Оганяном Пятница, 4 декабря 2020 г.