Ղարաբաղում ռուս զինվորականներն իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ. Պեսկով

Ռուսաստանի խաղաղապահներն ու մարդասիրական առաքելությունը Լեռնային Ղարաբաղում իրենց գործողությունները համակարգում են ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ: Այս մասին ասաց Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Լեռնային Ղարաբաղում չկա գլխավոր, կա երկու կողմ, երկու հակամարտող կողմ` Հայաստանը և Ադրբեջանը»,-այսօր լրագրողներին ասաց Կրեմլի խոսնակը` պատասխանելով հարցին, թե ում հետ են ռուսաստանցի զինվորականները համակարգում իրենց գործողությունները:
Պեսկովն ընդգծեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը «ռուսական կողմի հետ համատեղ հայտարարություն են ստորագրել»:
«Եվ սույն հայտարարության դրույթների իրականացման համար ռուս զինվորականները, ինչպես նաեւ ռուսական մարդասիրական առաքելությունը, որը ոչ միայն զինվորականներից է բաղկացած, համակարգում են իրենց գործողություններն ադրբեջանցիների եւ հայերի հետ»,- ասաց Պեսկովը:
Zham.am