Զինված անձինք Ուկրաինայից փորձել են ներխուժել Ռուսաստան․ նրանցից մեկը սպանվել է
Դիտել նաև
Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք այս տեղեկատվության վերաբերյալ․ Զախարովա
Ինչո՞վ են նման իրար Իսրայելի վարչապետ Նաթանյահուն, Նիկոլ Փաշինյանը ու Զելենսկին
Ռուսաստանը կանցնի պատժամիջոցների
Ռուսաստանը պատժամիջոցներ կկիրառի. «Հրապարակ»
Ռիչարդ Մուրը և Ուկրաինայում, և Հայաստանում կատարվողի ճարտարապետն է. Տիգրան Քոչարյան (տեսանյութ)
Զինված անձինք Ուկրաինայից փորձել են ներխուժել Ռուսաստան․ նրանցից մեկը սպանվել է, հայտնում է ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը:
«Դեկտեմբերի 4-ին Բելգորոդի և Վորոնեժի մարզերի ՌԴ ԱԴԾ սահմանային վարչության տարածքում սահմանապահ ջոկատը կանխել է երեք զինված անհայտ անձանց կողմից Ուկրաինայից Ռուսաստանի Դաշնություն սահմանը խախտելու փորձը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Օրինախախտներին ձերբակալելու փորձի ժամանակ նրանք զինված դիմադրություն են ցույց տվել: Պատասխան կրակի ժամանակ նրանցից մեկը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է ստացել, երկուսը փախել են Ուկրաինայի տարածք»,- հավելում է ԱԴԾ-ն:
Zham,am