ԱԱԾ-ն հերքում է՝ Վարդենիսում հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիներ չեն շրջել

Դիտել նաև
Մահացել է հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետեւանքով վիրավորում ստացած Մեծ Մասրիկի 52-ամյա բնակիչը
Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի պայմաններում թշնամու ԱԹՍ֊ների հարվածների հետևանքով վնասվել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութի համայնքների միջնակարգ դպրոցները. ԿԳՄՍՆ
Ձայնից փախանք, ընկավ ու տրաքեց. Վարդենիսում՝ ԱԹՍ-ի հարվածից վիրավոր տղայի հայրը. Տեսանյութ
Վարդենիսի տարածաշրջանում խոցվել է հակառակորդի 7 ԱԹՍ. ՊՆ մամուլի խոսնակ
Վարդենիսում լարված իրավիճակ է. ամբաստանյալի հարազատները փակել են դատարանի մուտքերը եւ պահանջում են նրան ազատ արձակել. Տեսանյութ
Ազգային անվտանգության ծառայությունը հերքում է լուրն այն մասին, թե, իբր, Վարդենիսում նկատել են հայ զինվորի համազգեստով ադրբեջանցիների, ովքեր մտել են խանութ՝ առևտուր անելու։
«Տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխաոնւմ», - Aysor.am-ին հայտնեցին ԱԱԾ-ից։
Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնպես հերքեց լուրը։
Նա ասաց, որ այս պահին դիրքում է, սակայն Վարդենիսում իրավիճակը հանգիստ է։
«Նման տեղեկատվության չեմ տիրապետում, մի քանի օր է՝ դիրքերում եմ, բայց չեմ կարծում, որ նման բան տեղի ունեցած կլիներ», - ասաց քաղաքապետը։