Ֆլեշմոբի արդյունքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները նվազել են ավելի քան 29 000-ով

Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջը չհավանելու (unlike) ֆլեշմոբը շարունակվում է։ Վերջին մեկ օրվա ընթացքում Փաշինյանի ֆեյսբուքյան էջի հավանումները (like) պակասել են 957–ով, իսկ ֆլեշմոբի սկզբից ի վեր՝ ավելի քան 29 000-ով (29 165)։
Ֆլեշմոբի սկսվելուց առաջ Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 743 902 հավանում։
Եթե դեկտեմբերի 2-ին (ժամը 16։00) Փաշինյանի ֆեյսբուքյան էջն ուներ 715 694 հավանում, դեկտեմբերի 3-ին (ժամը 16։00-ին) հավանումների թիվը նվազել է՝ հասնելով 714 737-ի։
Պակասել են նաև Փաշինյանի ֆեյսբուքյան էջին հետևողները։ Եթե նոյեմբերի 30-ին Փաշինյանի էջն ուներ 1 051 765 հետևորդ, ապա դեկտեմբերի 3-ին հետևորդների թիվը նվազել է 6039–ով՝ հասնելով 1,045,726–ի։
Փաշինյանի էջը չհավանելու Ֆելշմոբին միացել մեծ թվով քաղաքացիներ, այդ թվում հասարակական, քաղաքական գործիչներ, ովքեր Նիկոլ Փաշինյանին համարում են դավաճան՝ Արցախի հարցով եռակողմ հայտարարությունը ստորագրելու համար, և նպատակ ունեն այս քայլով նրան զրկել լսարանից։