Թուրքիայի արևելքում 5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի արևելքում գտնվող Սիիրթ նահանգում դեկտեմբերի 3-ին տեղի է ունեցել 5.0 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գրանցվել է Սիիրթ նահանգից 22 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի օջախը գտնվել է 20 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: