«Վազգեն Մանուկյանը կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է». Արթուր Վանեցյան

Դիտել նաև
«Դասալիքն իրենք են, իրենց կյանքով, իրենք փախել են ամեն ինչից…». Արթուր Վանեցյան. Տեսանյութ
«Դե ադրբեջանցիքի հողն էր դա», «Շուռնուխը թուրքական անուն է». սրանք ոչ միայն կոլա կամ կոսմետիկա են առաքում, այլ նաև շատ հստակ ձևակերպված գաղափարներ
Արթուր Վանեցյանը կնոջ՝ Նոնա Վանեցյանի և այլոց հետ այցելել է Հանրապետության հրապարակում նստացույց անող քաղաքացիներին
Արդար քննությունը կտա բոլոր, այդ թվում՝ ՀԱՊԿ գրության հետ կապված հարցերի պատասխանները. Վանեցյան
Ո՞վ է եղել Փաշինյանի ասած «զգացմունքային» պաշտոնյան
Արթուր Վանեցյանի հետ ճեպազրույցում լրագրողները հետաքրքրվեցին՝ արդյո՞ք այս անցումային փուլում Վազգեն Մանուկյանն այն թեկնածուն է, ում կարող է ժողովուրդը վստահել՝ հաշվի առնելով նրա նկատմամբ ունեցած հակասական կարծիքները:
«Անթերի մարդ աշխարհում չկա: Վազգեն Մանուկյանը, ի՞նչ է, կոռուպցիոնե՞ր է, թալանչի՞ է, հայրենասեր չէ՞, անգրագե՞տ է… Վազգեն Մանուկյանը մի մարդ է, որը եղել է Հայաստանի երրորդ Հանրապետության առաջին վարչապետը, «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարը, ով բանակաշինության մեջ ունեցել է ամենամեծ լուման»,- պատասխանեց Վանեցյանը:
Լրագրողների ճշգրտող հարցին, թե այն մարդն է, ով կարող է նստել բանակցային սեղանի շո՞ւրջ, Վանեցյանը հաստատեց, ասելով՝ միանշանակ: