Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ
24
Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) Փաշինյանի «սյունը»՝ Հայաստանի դագաղին, մնաց թաղումը... Պատերազմ Արցախում
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդում դիմավորեցին «Նիկոլ դավաճան», «Նիկոլ հողատու», «Նիկոլ ցեղասպան» վանկարկումներով (տեսանյութ) Ցեղասպանության շարունակական վտանգն աշխարհում դեռ առկա է. ԱԳՆ Մակրոնի գրառումը՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող ուղերձ է հղել «Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման». Արշակ սրբազան «Գնդապետի ինքնազգացողությունը վատ է»․ Սյուզի Բադոյան Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք, վախկոտությունը կորստաբեր է, մահ է սփռում․ Գարեգին Երկրորդ Խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը Իշխանությունները ցանկանում են Տավուշում դիմադրության օջախները ջարդել, ինչը խուճապի նշան է. Իշխան Սաղաթելյանը՝ ոստիկանների կողմից բիրտ ուժ կիրառելու մասին Ոչնչացնել ցեղասպանվելու հատկանիշը. Անդրանիկ Թևանյան «ՀՀ «վարչապետի» խայտառակ ուղերձը՝ ամբողջովին պրոթուրքական»․ Մհեր Աբրահամյան «Հեռախոսազրույցում հայրս ասել է արտահայտություն, որը շատ է մտահոգել մեզ»․ Ռուբեն Վարդանյանի որդին՝ #CNN-ին Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին․ Ստեփան Դանիելյան Միայն օր առաջ համազգային ընդվզումով կապիտուլյանտ իշխանազավթներին հեռացնելը կարող է կանխել պետականության կործանումը․ Սերժ Սարգսյանի ուղերձը Ուղիղ միացում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի» Ոչ թե պետության ղեկավարի ուղերձ, այլ ճապաղ խմբագրական-շարադրություն՝ «հոգեցնցում» բառի ցնցահարությամբ Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Վանաձորի ԵԿՄ-ն դատապարտում է Տավուշի ԵԿՄ կառույցի անդամների կողմից ժողովրդի նկատմամբ բռնություններ գործադրելը Տավուշից տարածքներ հանձնելու դեմ բողոքի դուրս եկած 20-ից ավելի քաղաքացիների են բերման ենթարկվել Ասում էր՝ «պետք է ուրախ լինենք, որ 50 մետրի վրա Ադրբեջանն է», ո՞նց թե. Լևոն Քոչարյան. Տեսանյութ Հանրապետության հրապարակից մեկնարկել է ավանդական Ջահերով երթը (ուղիղ) «Գերեզմանաքարերից մեկն արդեն տեղադրվեց». Դերենիկ Մալխասյան Հայաստանի իշխանությունները համաձայնել են չընդգրկել ԼՂ-ն խաղաղության համաձայնագրում. Ալիև Արայիկ Ղարիբյանը հեռանում է ԵԿՄ-ից Բոլորը պետք է ոտքի կանգնեն. քաղաքացիները փակել են Երևան-Դիլիջան-Երևան ճանապարհը (տեսանյութ) Փաշինյանը գնալու է մինչև վերջ, իսկ մյուսները կգնա՞ն (տեսանյութ) Հիշե՛ք, գործող վարչապետը հոգեկան հիվանդ չէ. Ալեն Ղեւոնդյան (տեսանյութ)

Կյանքից հեռացել է ՀՊՄՀ-ի պրոֆեսոր Սամվել Խուդոյանը

60 տարեկանում մահացել է Մանկավարժական համալսարանի Կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Խուդոյանը:

Անվանի գիտնականը 1982-ին ավարտել է Մանկավարժական համալսարանի հայոց լեզվի և գրականության ֆակուլտետը, իսկ ասպիրանտական կրթությունը շարունակել հոգեբանության գծով: Այդ ուղղությամբ նրա աշխատանքային գործունեության սկիզբը դրվել է հենց հարազատ բուհում՝ սկզբում որպես գիտաշխատող, ապա դասախոս, իսկ մինչ օրս՝ որպես ամբիոնի վարիչ:

Նշանավոր հոգեբանը դասավանդել է ոչ միայն ՀՊՄՀ-ում, այլև մի շարք բուհերում, դասախոսություններով հանդես եկել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններում, անցկացրել բազմաթիվ մասնագիտական վերապատրաստումներ:

Սամվել Խուդոյանը 1980-ականների վերջերից զբաղվում էր նաև հոգեթերապիայով, մասնավորապես՝ հիպնոթերապիայով, իսկ 1990-ականների կեսերից նաև հոգեթերապիայի ուսուցողական դասընթացներ և թրեյնինգներ է իրականացրել։ Ստեղծել է մի շարք հոգեթերապևտիկ տեխնիկաներ և ներշնչման մեխանիզմներին նվիրված կոնցեպցիա։ 2006 թվականին հեղինակել և կազմակերպել է հայերեն առաջին հոգեթերապևտիկ (ընկճվածության հոգեվիճակի հաղթահարմանն ուղղված) ձայնասկավառակի արտադրությունը։

Նա վարել է նաև հոգեբանական հաղորդաշար (Հ1), իսկ Ար հեռուստաալիքում աշխատել է որպես հոգեբան-խորհրդատու։

Պրոֆեսոր Խուդոյանը հեղինակ է հոգեբանության և հոգեթերապիայի հարցերին նվիրված շուրջ 100 գիտական աշխատությունների, հինգ մենագրության, այդ թվում՝ երկու մեթոդական ձեռնարկների։ Արդյունավետորեն համագործակցում էր արտերկրյա գործընկերների հետ և նախորդ տարում կազմակերպեց և հաջողությամբ իրականացրեց միջազգային աննախադեպ գիտական կոնֆերանս` Հայաստան բերելով ոլորտի անվանի անհատներին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan