Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց

Դիտել նաև
Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է
Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ
«Հայտնեմ ձեզ նոր «աչքալուսանք»»․ Արմեն Աշոտյան
Վերջին 10 օրվա ընթացքում 2 անգամ հրավիրվել եմ Երևանի Քննչական կոմիտե․ Արմեն Աշոտյան
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Մենք հի՞ն ազգ ենք, թե՞ հինավուրց։
Եթե համակերպվենք պատվազրկման եւ հայրենազրկման այս խայտառակության հետ, ուրեմն հին ենք, ժամկետանց, պետության անարժան, 4500 տարվա պատմությանն ինադու եւ «ես»-ը կորցնելու հաշվին վերապրած ցեղախումբ, պատմագիտական «մուտանտներ»։
Եթե արագ վերակազմակերպվենք, ցավից ուժ քամենք, դարդից՝ կյանք, պատիվ պահանջենք նախեւառաջ ինքներս մեզանից, հետո՝ աշխարհից, չդառնանք ազգային դավաճանությունը պետականորեն ընդունած առաջին ազգը, ուրեմն հին չենք, անպիտան չենք, պատմագիտական Ալցհեյմերներ չենք, Հայկին, Քրիստոսին, Նժդեհին ու Վազգենին չուրացած ու ապագա ունեցող հինավուրցներ ենք։
Հիմա սա է ընտրության թիվ մեկ հարցը, ոչ թե հաջորդ վարչապետի անունը։
#հողատու
Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից