Պաշտոնական թվաբանության հնարք-տրյուկները․ «գործող գործազուրկ» տերմինը պողոսիկների համար ավելի հաճելի է

Դիտել նաև
26 անգամ ինքնաթիռի անհաջող պտույտից հետո, 12 ժամ է, արդեն, մեզ բերել են էստեղ ու փակված ենք. Գաբի Գալոյան
Հայաստանի 100 բնակչից 26-ն աղքատ է (նրանցից 1-ը՝ ծայրահեղ աղքատ)
Տնտեսական երկնիշ անկումներ
ԱՄՆ և Կանադա մեկնողների մեծ մասին մեղմ ասած կարելի է համարել Հայաստանն ընդմիշտ «լքողներ». Վիճակագրական թվեր
Դիանա Գալոյանը նշանակվեց ՀՊՏՀ ռեկտոր
Մեր իշխանությունների ամենասիրելի թեման աշխատատեղերն են: Ավելի ճիշտ դրանց քանակական աճը:
Պաշտոնական վիճակագրությունը 2020թ․ առաջին եռամսյակի աշխատատեղերի տվյալը հրապարակելիս նշում է, որ նրանցից «33.6 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում», իսկ երկրորդ եռամսյակի համար նշվում է «50.1 հազար մարդ գտնվել է հարկադիր պարապուրդում»:
Ասեք, որ զգլխիչ է: Աշխատատեղերի կրճատման փաստը պարզ արձանագրելու փոխարեն պաշտոնական վիճակագրությունը «հարկադիր պարապուրդ» տերմինն է կիրառում:
Որպես պոեզիայի սիրահար, առաջարկում են օգտագործել «գործող գործազուրկ» տերմինը: Օգտագործել ու արձանագրել, որ 2020-ի առաջին եռամսյակում աշխատանք ունեցող համարվողներից 33.6 հազար մարդ «գործող գործազուրկ» է, իսկ երկրորդ եռամսյակում 50.1 հազար մարդ է «գործող գործազուրկ»:
Ակնհայտ է, որ «գործող գործազուրկ» տերմինը ավելի կրեատիվ, ավելի լավատեսական է, պողոսիկների համար ավելի հաճելի, քան «հարկադիր պարապուրդ» դժբախտ ու դժգույն տերմինը:
Արա Գալոյանի ֆեյսբուքյան էջից