Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
25
Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Պատերազմ Արցախում
Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդում տեղի ունեցած միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը. «Ժողովուրդ» Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» Դե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» Մեր պատմությունը հիմա գրում են թուրքերը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Քարֆուրի» ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից Գուցե եզրակացություն անե՞ք.... Սամվել Հակոբյանի ելույթը Լոս Անջելեսում միջոցառման ժամանակ (տեսանյութ) Բագրատ Սրբազանը նախանշեց առկա բոլոր տարաձայնությունների հաղթահարման հնարավորությամբ այժմյան պայքարի հստակ ուղին․ Ոսկանյան Նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան Մեր հերոսները չեն նահատակվել, որ այս դասալիքները սահմանին սյուներ դնեն ու առեւտուր անեն.Աղեկյան (տեսանյութ) Կիրանցի հատվածում փակ է Հայաստան-Վրաստան մայրուղին Այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան Հայաստանը ծովից ծով էր, իսկ այսօր «հարցազրույցից հարցազրույց» Էրդողանը դիմեց Փաշինյանին և դրական արձագանք ստացավ․ ի՞նչ է սպասվում մեզ Նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը. Պետդումայի նախագահը՝ Ալեն Սիմոնյանին «Մայր Հայաստան» շարժման ներկայացուցիչների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայերը դեռ չեն գիտակցել, թե ինչ է տեղի ունեցել․ #ВЗГЛЯД

Ռուս ռազմական փորձագետ Եվգենի Կրուտիկովը վերլուծել է ղարաբաղյան պատերազմն ու դրա հետևանքները․ հոդվածը հրապարակվել է «Взгляд» պարբերականում․

«Լեռնային Ղարաբաղում ռազմական պարտությունը ողջ հայ ժողովրդի համար վերածվեց ազգային աղետի։ Դեռ երկար կվիճեն այս աղետի անխուսափելիության աստիճանի մասին, ինչպես նաև այն մասին, թե որն է դրանում առանձին քաղաքական գործիչների կամ նույնիսկ մի ամբողջ քաղաքական կուրսի մեղքի բաժինը։ Այլ հարց է, որ մեկուկես ամիս տևած պատերազմն ավարտվեց բարոյական ապոկալիպսիսով, արժեքների կորստով և հարմարավետ ու ինքնագոհ աշխարհի կործանմամբ, որտեղ քառորդ դար ապրել է հայ հասարակությունը։ Մասամբ հորինված աշխարհ, որտեղ ցանկալին իրական է, և ներկայի վերլուծությունն ու կանխատեսումները փոխարինվում են խոր հնության պատմական շահավետ հղումներով:

Հարցն այն չէ, թե որ տարածքն է կորել, իսկ ինչ կարելի էր պահել․․․ Բանն այն է, որ հայոց աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի։ Այնտեղ կրկին վերադարձել է բնական, գենետիկ վախը, պատմական հեռանկարը քանդվել է, իսկ ազգը կրկին նման է ցրված մրջնաբույնի։ «Փախստականը» ամսվա բառն է դարձել։ Հարցականի տակ է մշակութային և կրոնական ինքնությունը։

Փաշինյանի հասցեին սուլում են Էջմիածնում զոհվածների հոգեհանգստյան արարողության ժամանակ, անգամ Կաթողիկոսի ներկայությամբ, ինչն անլուրջ է։ Քահանաները Ղարաբաղի եկեղեցիներից ու վանքերից սրբապատկերներ ու գրքեր են տանում։

Քարվաճառի (Քելբաջարի) շրջանի Դադիվանք վանքից, որը հայտնվել է Ադրբեջանին հանձնվող տարածքների շարքում, վանականները հանել են զանգերը, որպեսզի դրանք տեղափոխեն Հայաստան։

Ամենօրյա տեղեկություններն այն մասին, թե քանի փախստական է վերադառնում Ղարաբաղ Հայաստանից, վերաբերում են միայն Ստեփանակերտ քաղաքին։ Հեռանալով փոխանցվող շրջաններից՝ հայ բնակչությունը հրկիզում Է սեփական տները։ Նույն Քարվաճառի շրջանում մի շարք գյուղերում դուրս են բերում նախնիների գերեզմանները և տանում Հայաստան։ Հին խորհրդային քարտեզով Չարեքթարը Քարվաճառի շրջանինն էր, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի, ուստի տեղի բնակչությունը որոշել է, որ այն գրավելու են ադրբեջանական զորքերը, և այրել գյուղը։ Սակայն հետո պարզվել է, որ ինչ-որ այլ քարտեզներով Չարեքթարը ԼՂՀ Մարտունու շրջանին է պատկանում, և ադրբեջանական զորքերը պարզապես շրջանցել են այն։ Իսկ այն արդեն այրվել էր։

Իլհամ Ալիևն ասում է, որ հայ բնակչությունն Ադրբեջանում ապրելու է որպես քրիստոնյա, ստանալու է բոլոր արտոնությունները և պաշտպանվելու է օրենքով: Նախադեպեր կան։ Թեհրանում, ի դեպ, կա հայկական համայնք, որը երկրում բացառիկ արտոնություն ունի. «Հայկան տունը» միակ տեղն է, որտեղ օրինական վաճառվում է ալկոհոլ:

Իսկ իրականում հայ բնակչության զանգվածային արտագաղթը ոչ միայն հրապարակավ խրախուսվում է, այլ ոչ ոք դրան չի խոչընդոտում: Արդյունքում, ամենակարճ ժամանակահատվածում տարածաշրջանում էթնիկ և ժողովրդագրական իրավիճակը կտրուկ կփոխվի, ինչը կհանգեցնի նաև քաղաքական փոփոխությունների։ Բաքուն իզուր չի փոխել իր հռետորաբանությունը ղարաբաղյան հարցում՝ հիմա համաձայնելով միայն «մշակութային ինքնավարությանը»։ Քաղաքական իրավունքների կամ իրական ինքնավարության մասին արդեն խոսք չկա։ Հնարավոր է՝ Ալիևն ուղղակի ձախողվեց, երբ տեսակոնֆերանսի ժամանակ սկսեց Փաշինյանին նվաստացնել՝ «դե, որտե՞ղ է քո ինքնավարությունը» բացականչելով. Բայց Իլհամ Ալիևը չափազանց փորձառու մարդ է, որպեսզի ձախողվի։

Հայկական մտածելակերպն առանց այն էլ հակված է ինքնախարազանման, և հավերժական վշտի։ Այժմ հիմնականում քաղաքական կրքեր են հօդս ցնդում և անձնական հարաբերություններ են այդ ֆոնին պարզում։ Բայց որոշ ժամանակ կանցնի, և աղետի մասշտաբը՝ բարոյական, էթիկական ու պատմական, կհամակի և՛ Ստեփանակերտը, և՛ Երևանը։ Սա ոչ միայն պարտություն է պատերազմում, այլև փլուզվել է մի ամբողջ աշխարհ։ 1990-ականների սկզբին դժվար էր պատկերացնել հայկական ջոկատներից դասալքությունը։ Զենք չունեին, իսկ բարձր մոտիվացված մարդիկ շատ էին։ Իսկ այն, ինչ տեղի է ունեցել 2020թ․-ի հոկտեմբերին, անհավատալի է։

Հայոց ինքնագիտակցության համար իսկապես ծանր ժամանակները դեռ առջևում են։ Աղետի ըմբռնումը շուտով կհասնի բոլորին. մնում է միայն հուսալ, որ հայ հասարակությունը կկարողանա հաղթահարել այդ խնդիրը, թեև իրապես շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարելի է նման բան վերապրել առանց հետվնասվածքային ախտանիշի, հատկապես այն ազգի դեպքում, որն արդեն շատ բանի միջով է անցել»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan