Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել ՀՀ-ն և փակել հայ ժողվորդի էջը․ Իշխան Սաղաթելյանն Արցախում էր. Տեսանյութ Փաշինյանն իջևանցի չոբան է, որն իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար․ Արամ Գաբրելյանով. Տեսանյութ Կարմիր գծերի վճարները թանկացրեցին
21
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Կառավարության նիստ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին Պատերազմ Արցխում
Գլխավոր մեղավորը հողատուն է, ով բացահայտ սպասարկում է թուրքերի շահերը 5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում Հայաստանի ղեկին հայտնվել է թուրք-ադրբեջանական շահերի ներկայացուցիչը ԱԺ-ն վաղն արտահերթ նիստ կանի. օրակարգում ԲԴԽ անդամներ ընտրելու հարցն է Հայաստանի իշխանությունները հանուն Նավալնու փողոցներ կփակե՞ն. Տեսանյութ Ընկերս նկատել է, որ Շուշիի մասին հայտարարությունից հետո վոժդը սկսել է զոմբիաթափ լինել, էն կիսաանհույսներից շատերը թռնում են․․․ Շուշին եղել է ու լինելու է նորից հայի ու հայկական քաղաք, հայերի բնօրրան․․․ անիծվեն դավաճանները, որ դարձել են ադրբեջանի պետության հերոսներ Վլադիմիր Կարապետյանը՝ Ուկրաինայում ՀՀ դեսպա՞ն Հետաքրքիր է ԺԵԽը գիտի, թե ինչքա՞ն փող են ծախսում չկոռումպացվածները Մոսկվայի ռեստորաններում... Լուսանկար Արփինե Հովհաննիսյան. Փաշինյանն ու հակառուսական թիմը չեն ծուլացել քար գցել Ռուսաստանի բոստանը Հիմա տուրիստներին կբերեն Շուշի ու մեր՝ հայկական մշակույթը կներկայացնեն որպես թուրքական Սա Երևանի ամենակենտրոնն է, Հանրապետության փողոց. Լուսանկար Ինչ է կատարվել պատերազմի 12-րդ օրը. ուշագրավ ձայնագրություն. Տեսանյութ Ցանկացած անբարոյականություն ունենում է ինչ-որ սահման․ Նիկոլի պարագայում անբարոյականությունն անսահման է Ադրբեջանցիները սոցցանցերում շարունակում են հպարտանալ և հիանալ Նիկոլով. Lուսանկար Կորցնել Արցախը, նշանակում է կորցնել ՀՀ-ն և փակել հայ ժողվորդի էջը․ Իշխան Սաղաթելյանն Արցախում էր. Տեսանյութ Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան… Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները Էս պատերազմում մենք ավելի շատ գերիներ ունենք, որովհետև մեր գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները Արծրունը ասում էր, որ զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ է լինելու։ Ավինյանը երեկ ասեց, որ 4000-ը չի գերազանցի. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու էությունը. Ջոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստի մասին Մադրիդի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը. Արտակ Զաքարյանի ծավալուն գրառումը Գերիների անհապաղ վերադարձվի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է «Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետի խոսնակ Ժեխը պետք է իր տեղն իմանա «Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա». Պիզելին և մյուսները շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Մարուքյան․ Որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեմ ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է Նիկոլ Փաշինյանն «իկրայի» հատիկների չափ երիտասարդների գլուխ է կերել. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ Մարջան Ավետիսյանը՝ բնական կերպարում. Լուսանկար Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета

Ո՞վ օգնեց Փաշինյանին հանձնել «դժբախտ» Շուշին

Մեր հասարակությունն ապրում է առասպելներով: Մեր հասարակությունը հաճախ ապրում է ստի մեջ: Մեր հասարակությունը սիրում է լսել միայն այն, ինչը հաճելի է նրա ականջին և շոյում է նրա հպարտությունը:

Մենք հաճախ ասում ենք, որ հենց մենք ենք առաջինն ընդունել Քրիստոնեությունը որպես պետական կրոն: Բայց եթե փիլիսոփայորեն ենք մոտենում մեր կյանքի վերլուծությանը, ապա ինքներս մեզ պետք է հարց տանք՝ արդյո՞ք մենք ապրում ենք քրիստոնեության պատվիրանների համաձայն: Թե՞ մենք կարծում ենք, որ կարելի է հպարտանալ, որ մենք առաջինն ենք ընդունել այս կրոնը, բայց նրա պատվիրանների համաձայն ապրելն այդքան էլ կարևոր չէ:

Մեր հավատքը մեզ տվել է 10 պատվիրան, որոնցից մեկն ասում է. վերևում՝ երկնքում, ներքևում՝ երկրի վրա, և երկրի խորքի ջրերի մեջ եղած որևէ բանի նմանությամբ քեզ կուռքեր չպիտի կերտես (Ելից. 20:4):

Վերջին 2,5 տարվա ընթացքում մեր հասարակության մի զգալի մասը խախտել է այս պատվիրանը: Եվ կարևոր է նշել, որ այս հարցում նշանակալի դեր խաղաց Հայաստանյան մտավորականությունը, որը, ամբոխի ցանկությանը համաձայն, ստեղծեց կուռքի կերպար ի դեմս Նիկոլ Փաշինյանի:

Կարելի է նշել մտավորականության ներկայացուցիչների բազմաթիվ անուններ, որոնք վերջին տարիներին ի կատար էին ածում ամբոխի ցանկությունները, ովքեր ցեխ էին շպրտում բոլորի վրա, ովքեր համարձակվում էին նույնիսկ ողջամտորեն քննադատել Նիկոլ Փաշինյանին: Մտավորականությունը, որին կոչված է կրթել հասարակությանը, լինել նրա համար «առաջնորդող աստղ», որպես օրինակելի կերպար, ինքը սկսեց ընդօրինակել ամբոխը, ինչը Փաշիյանին թույլ տվեց կառուցել իր «ստի թագավորությունը», որը փլուզվելով՝ փլատակների տակ թողեց հազարավոր երիտասարդների կյանքն ու Արցախի պետականությունը:

Լալա Մնացականյանը հատուկ տեղ է գրավում մտավորականության շրջանում: Մի անձնավորություն, որը Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին երբեք անձամբ իրեն չի քննադատել (միաժամանակ մասնակցելով տարբեր ակցիաների, որոնք իրականացվել են ցանկացած թեմայով, բայց ոչ քաղաքական և ոչ ընդդեմ նախկին նախագահի), իսկ Փաշինյանի իշխանության գալուց հետո նա դարձել է նրա «անկախ քարոզիչը»: Լալան այնքան հեռու գնաց, որ ասաց, որ մեր հայկական հպարտությունը, մեր Շուշի քաղաքը «Սերժի ժամանակ բոմժանոց էր»: Լալա Մնացականյանի պես մարդիկ էին, ովքեր իրենց հայտարարություններով Շուշին թշնամուն հանձնվելուց հետո Փաշինյանին թույլ տվեցին Ազգային ժողովի ամբիոնից ասել, որ Շուշին «դժբախտ ու դժգույն քաղաք էր»:

Մտավորականությունը պետության «Իմունային համակարգի» մի մասն է: Այն մասը, որը պարտավոր է իր կրիտիկական մտածողությամբ ավելի բարձր լինել, քան շարքային քաղաքացին: Նրա արժեքը պետության համար հենց սրա մեջ է կայանում: Իսկ մեր մտավորականությունը ոչ միայն ավելի բարձր չէր, այլ ինքն օրինակ էր վերցնում ամբոխից:

Մեր մտավորականները ոչ միայն «Իմունային համակարգի» վատ մաս են, այլ նաեւ իրականում վատ քրիստոնյաներ են: Եվ եթե դուք կրիտիկական մտածողություն չունեք, եթե իսկապես արժեքավոր մշակութային գործեր չեք տալիս երկրին,, ապա ո՞րն է ձեր դերը: Ո՞ւմ ու ի՞նչինն եք դուք պետք:

Այն ուժը, որը կգա Փաշինյանից հետո, իրոք պետք է սկսի իր ճանապարհը «Նիկոլի կետից», և այդ կետը բացասական է: Շատ բան պետք է վերանայվի և արվի: Սա վերաբերվում է նաեւ մտավորականության դերին և նշանակության մեր պետության համար: Եթե մենք դա չանենք ու շարունակենք ապրել ստի մեջ, ապա Արցախի պետականության անկումը կհանգեցնի Հայաստանի պետականության անկմանը:

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan