Փաշինյանն իջևանցի չոբան է, որն իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար․ Արամ Գաբրելյանով. Տեսանյութ Կարմիր գծերի վճարները թանկացրեցին «Նախկինում Եռաբլուրն այսքան ընդարձակ չի եղել․․․ Դու ապո՞ւշ ես»․ Աղվան Վարդանյան
21
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Կառավարության նիստ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին Պատերազմ Արցխում
Բարի՜ գալուստ Վիլայաթ-ի Էրմենիսթան… Վաղարշակ Հարությունյանն ու Սերգեյ Շոյգուն քննարկել են իրավիճակը Լեռնային Ղարաբաղում Նկատե՞լ եք, թե ինչպես է Փաշինյան Նիկոլը մեզ մոտեցնում այն մտքին, որ Արցախն այլևս հայկական չէ «Իմ քայլը» ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Գագիկ Ջհանգիրյանի և Դավիթ Խաչատուրյանի թեկնածությունները Էս պատերազմում մենք ավելի շատ գերիներ ունենք, որովհետև մեր գերագույն գլխավոր հրամանատարն ինքն էր Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները Արծրունը ասում էր, որ զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ է լինելու։ Ավինյանը երեկ ասեց, որ 4000-ը չի գերազանցի. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու էությունը. Ջոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստի մասին Մադրիդի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը. Արտակ Զաքարյանի ծավալուն գրառումը Գերիների անհապաղ վերադարձվի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է «Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետի խոսնակ Ժեխը պետք է իր տեղն իմանա «Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա». Պիզելին և մյուսները շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Մարուքյան․ Որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեմ ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է Նիկոլ Փաշինյանն «իկրայի» հատիկների չափ երիտասարդների գլուխ է կերել. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ Մարջան Ավետիսյանը՝ բնական կերպարում. Լուսանկար Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի ասուլիսը՝ ուղիղ «Այս իշխանության գերնպատակն է ամեն գնով արդարացնել մեր արձանագրած կորուստները». Տիգրան Աբրահամյան Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է Դրածո՛, այս բռունցքը հայր ու որդի Ալիևներին էր ծնկի բերել, այնպես, ինչպես դու ծնկեցիր Իլհամի առջև ու տվեցիր ավելին, քան թուրքն էր ուզում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Չեմ հասկանում՝ ձեր կեղծ հպարտության պատճառով ուղեղներդ լրիվ անջատվե՞լ ա։ Կարողա՞՝ գործակալ բառը չեք հասկացել Պետք է գերիների մասին ոչ թե լռել, այլ աղաղակել․ Մարուքյան. Տեսանյութ 3450 դի է փորձաքննության ենթարկվել․ Առողջապահության նախարար. Տեսանյութ Ադրբեջանին ծնկի բերած գեներալները տեղյա՞կ են, որ թուրք Նիկոլը իրենց հանձնելու է Ադրբեջանին՝ որպես «պատերազմական հանցագործների» Մի՞թե կարելի էր թույլ տալ, որ մեր կարիքավորների, այսինքն՝ հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները «Փաշինյանին ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելն է, թեկնածուն էլ ես եմ և պետք է առաջադրվեմ». Էդմոն Մարուքյան Դե թող մեկը համարձակվի պնդել, որ Փաշաեւն ու իրեն սատարողները թուրքեր չեն. Լուսանկար Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Կարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք

«Ողջերին խնդրում եմ՝ երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի... Տղերք ջան, շնորհակալություն, ներողություն...». Դավիթ Ամալյան

Երգահան, երգիչ Դավիթ Ամալյանը, որի որդին՝ Վարդանը, պատերազմում զոհվել է, գրառում է կատարել։ Երգահանը նամակը «երեւի թե» ուղղել է «Վազգենին, Դուշմանին, Ցուլին, Հրաչին, Անկախին, Վոժդին, Աբաջյանին, հիմա էլ արդեն Տղուս ու մնացած բոլորին»։

«Եթե նամակս վերնագրեմ «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ», կկրկնեմ նախ ինձ, հետո՝ շատ ընկերներիս, որոնք ձեզ էս նույն խոսքով շատ են դիմել, բայց, ցավոք սրտի, այլընտրանք չունեմ ու նորից «ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ»...

Տղերք, վերջին երեսուն տարում ապրածս ամփոփված էր ձեր ձեռքբերումներով եւ կորուստներով, որը դարձավ հաղթանակից պարտություն ժամանակահատված... Ցավոք, սա էլ եմ կրկնում, բայց ոչինչ... Գիտե՞ք, որ մի երկու տասնամյակ առաջ ձեր կենացը խմելիս մեր Մակիչն ասեց. «Երանի տղեքին... հաղթելուց գնացին ու չտեսան էն, ինչ մեզ բաժին ընկավ տեսնելու»... Չնայած Մկոս դեռ չգիտեր, թե հետո ինչեր պիտի տեսնենք...

Ինքս մասնակցեցի շատ ընդվզումների, որոնք իմ՝ միամիտիս կարծիքով՝ ձեր հիշատակը պահպանելու միջոց էր... Ի՞նչ արած, ռոմանտիկ երիտասարդիս «արդարամիտ» ընդվզումներն էին իշխանության՝ որոշ, իմ կարծիքով, ապազգային մարդկանց դեմ... Բայց հետո, երբ սկսեցի զրուցել տրամաբանությանս հետ, հասկացա, թե ինչ ասել է ընդվզման` թաքուն ու վճարված կամ մեզ համար իբր ցավացող որեւէ երկրի պատվեր կատարող կազմակերպիչ կամ կազմակերպիչներ...այ, էստեղ կլռեմ... Կամ արդեն հեչ էլ չեմ լռի...

Եկեք հիշենք մեծին` Նժդեհին. «Երկիրը հայրենիքի աշխարհագրական տարածքն է, իսկ հայրենիքը՝ նրա մշակույթն ու ժողովուրդը…»։

Այսինքն՝ դուք նույնիսկ երեսուն տարի առաջվա միտինգները թողեցիք խոսողներին ու դարձաք երկնային մշակույթ հայրենիքը պետություն դարձնելու համար... Մի պետություն, որ ունեցավ, ցավոք, մի քիչ վթարված եւ դեռեւս պահպանելու ենթակա հաղթանակ, բանակ եւ ազատագրված տարածքներ...

Հիմա անցնենք բոլոր այն ընդվզումներին, որոնք որեւէ կերպ կապվեցին մեր «բազմաչարչար» դավաճանների գործունեությանը...

Նախ ասեմ մի միտք, որ էս վերջերս հղացավ. փաստորեն բանակը պետության եւ հայրենիքի մերձեցման սոսինձն է, իսկ քաղաքականությունը՝ նրանց իրարից հեռացնող ցավոտ սղոցը...

Դուք բոլորդ, ըստ վերոնշյալ Նժդեհյան խոսքի, մշակույթի եւ մարդկային արժեքի, որն իր մեջ հավասարապես կիսում է նաեւ ազգային կերպար, զոհը դարձաք... Էս արժեքները, իմ կարծիքով, պետության պահպանման համար ավելի կարեւոր են, քան գերբ, դրոշ, հիմն խորհրդանիշները...

Գիտե՞ք` ինչքան հասարակ կհնչի, երբ հիմա ձեզ գուժեմ, որ սրանք այլեւս արժեքներ չեն, քանզի սրանից հիմա բոլորն էլ խոսում են... Բայց ես չեմ կարող հասկանալ մարդկանց, որոնք արագ հարմարվեցին էս մտքի հետ` ասելով, թե ժողովուրդը դա է ուզում...

Էն ժողովուրդը, որ ցանկացած պատերազմի ժամանակ դիրք հասածների քանակը չի գերազանցել հինգ տոկոսը, ու սրանց ընտանիքներով, համախոհներով ու ցավացողներով, քսանից երեսուն տոկոսը...

Տղերք, ներողություն եմ խնդրում մնացած տոկոսի հետ ապրելու համար... Ցավոք, էս վերջին կռվին մասնակից տղերքը տեսան, բայց, փառք Աստծո, էն հները գոնե չտեսան, որ Նարեկացի ու Թումանյան ունեցած ազգը, ներեցեք, ժողովուրդը, սոցիալական խնդիրների համար, որեւէ օր պիտի ճանապարհներ փակեր էս դատարկավստահ, ոչինչահպարտ, փառաքաղցկեղ, եւ ծնվելու փոխարեն ինչ-որ բանից առաջացած ղժղժիկոլին առաջնորդ դարձնելու համար... Հետո միշտ կօգտագործեն իրենց «հարուստ գրական» բառապաշարից հաճախ հնչող լափաման բառը` չգիտակցելով, որ իրենց իսկ ընդվզումը պետության դեմ լափի համար էր... Էստեղ ուզում եմ հիշենք հանճարեղ «Սարոյան եղբայրներ» ֆիլմից մի հատված, երբ Սարոյան Գեւորգը բողոքողներից մեկի գլուխը մտցնում է պատռված ցորենի պարկի մեջ ու ասում. «Դե լափի»...

Տղերք, գիտե՞ք որ էս դեմոկրատների մեջ ահագին մարդիկ, ներեցեք, մարդ չէ, ինչ-որ բաներ, մինչեւ անգամ Սարոյան Գեւորգին էլ են հայհոյում, հայհոյում են պատի տակ թաքնված, բայց հրապարակային, որովհետեւ էն ընդվզողին նմանեցնում են իրենց հերոսին... Ցավում եմ, շատ եմ ցավում...

Հիմա մենք, ովքեր չենք հարմարվում էս ամեն ինչին, չենք ուզում սնվել էս պարտությամբ, բայց սրանք իրենց ցինիզմով լափում են պարտությունը։ Արդեն, ցավոք սրտի, նախկին հաղթանակի համար մնացել ենք անձեզ...

Չեմ ուզում ձեր տրամադրությունն էլ էդտեղ գցել, որովհետեւ դուք հաղթեցիք. բայց դե, մե՞նք ինչ անենք... Ամեն դեպքում, ուզում եմ ինձ հատուկ լավատեսությամբ փակել էս բաց նամակս...

Տղերք, մենք ավելի շատ հավատում ենք ձեր հաղթանակին, քան մեր պարտությանը, իսկ դա որեւէ օր, որեւէ կերպ կլուսավորվի...

Իսկ հիմա կուզեմ դիմել ողջ մնացածներին.

Հայ ազգ ջան, եթե չենք ուզում մեր աներեւույթ իրական թշնամու նպատակը վերջնականապես իրագործվի, մոլորյալների մեջ թշնամի ման մի եկեք, իրենք քիչ-քիչ «հոգեդարձ» կլինեն, հակառակ դեպքում եղածն էլ կկորցնենք, իսկ գրող-ջնջողները եւ իրենց կուռքը ոնց ծնվելու փոխարեն առաջացել են, էնպես էլ մեռնելու փոխարեն կվերանան, մահը սրանց ափսոս է...

Եվ, մի բան էլ ողջերին. խնդրում եմ` երբեք տղերքից ոչ մեկի կորուստը անտեղի չհամարեք, սա աններելի կլինի...

Տղերք ջան, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ... ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ...

ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ...»,- գրել է նա։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan