Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1. Տեսանյութ «Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա». Ռոբերտ Քոչարյան Այսօր՝ ժամը 18։00-ին, ԱԺ-ի շենքի դիմաց, տեղի կունենա Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը
1
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Բաղրամյանի հանրահավաքի իրազեկման ակցիա՝ ուղիղ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Երևանում երկու բանակների աջակցության հանրահավաքներ են տեղի ունենալու՝ հայկական և թուրքական․ Փաշինյանի հրավիրածը թուրքական բանակին աջակցություն հայտնելու հանրահավաք է․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում՝ ուղիղ Նախագահականն արձագանքում է իշխանության կողմից ճնշումներին և շանտաժին Փաշինյանին այսօր գաղտնի կոնսուլտացնում են Էրդողանի օգնականնե՞րը Ինչու՞ Էրդողանը որոշեց մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Երեւանում Էրդողանը «Բաբաջանյանի շուրթերով» առաջարկում է Փաշինյանին դուրս գալ Ռուսաստանի ազդեցության տակից. տեսանյութ Քաղաքական պայքարը չպետք է դուրս գա օրինականության շրջանակից. Արմեն Սարգսյան Պատերազմ Արցխում
ԱԺ նախագահը քաղաքական ուժերին կոչ է արել հանդես գալ մեկ ճակատով՝ մերժելու բռնությունն ու սպառնալիքը որպես քաղաքական գործընթացների հանգուցալուծման գործիք Վարչապետի աթոռը ուզուրպացրած անձի անհապաղ հրաժարականը այլընտրանք չունի. ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը պլանավորում է մարտի 1-ի երթն ուղղորդել Բաղրամյան 26` նախագահի հրաժարականը պահանջելու Մահացել է Մարգարիտ Եսայանի հայրը Բաղրամյանի հանրահավաքի իրազեկման ակցիա՝ ուղիղ Քաղաքացիները տարբեր մարզերից ինքնակազմակերպվում եւ գալիս են Երեւան. Հայկ Սարգսյան. Տեսանյութ Վախենամ՝ մի օր վեր կենանք ու տեսնենք, որ մեր սահմանադրությունը դարձել է Սևրի պայմանագրի, Վիլսոնի իրավարար վճռի նման մի փաստաթուղթ Կրեմլում գնահատել են Փաշինյանին «Իսկանդերների» մասին սխալ զեկուցելու հայտարարությունը Օնիկ Գասպարյանը տեղեկացված է եղել Անվտանգության խորհրդի նիստի մասին, սակայն չի ներկայացել Ես առաջարկել եմ ռուսներին` «Իսկանդերը» հետ վերցնել հայերի ձեռքից․ Իլհամ Ալիև. Տեսանյութ Հիմա հարց է առաջանում ԻՆՉՈՒ՞ ոստիկանության և սահմանապահ զորքերը ինչպես նաև ՊՊԾ-ի և ԱԱԾ-ի հատուկ ստորաբաժանումներ չեն ենթարկվում են Զինված Ուժերի ԳՇ-ին Առաջանում է հարց, ապա ինչի է աշխատանքից հեռացվել ԳՇ շտապի առաջին տեղակալը, ով նույն բանն էր ասել Միջազգային մակարդակով խմբակային քաղաքական հաճույքաճխտիկի ենթարկվածին, իհարկե, չի փրկի «А теперь я Наташа» կեցվածքը Չարիքի իշխանությունը փակում է քաղաքական գործընթացով հեռանալու բոլոր դռները. Խաժակյանը՝ Մակունցի հայտարարության մասին Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին. Վ. Մանուկյանը՝ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին Թուրքը հային հայի դեմ է ուզում հանել, չպիտի թույլ տանք, սա իր վերջին խռխռոցն է, մի կործանվեք նրա հետ. Կարին Տոնոյան Երևանում երկու բանակների աջակցության հանրահավաքներ են տեղի ունենալու՝ հայկական և թուրքական․ Փաշինյանի հրավիրածը թուրքական բանակին աջակցություն հայտնելու հանրահավաք է․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ ՀՀ վարչապետին «Իսկանդեր»-ի իրավիճակի առնչությամբ ճիշտ չի զեկուցվել. խոսնակ Մանե Գևորգյան Անվտանգության խորհուրդը կոչով դիմել է Արմեն Սարգսյանին ՄՂՁԱՎԱՆՋ Վարչական ռեսուրսի այս ծավալի չարաշահումը մի հարցում հստակություն մտցրեց՝ արտահերթ կամ հերթական ընտրությունների կեղծելու են խայտառակ կերպով Ռուսական ԶԼՄ-ներն այսօր առավոտվանից Նիկոլին ցային, փռին արևին ՀՄՖԱ-ն ողջունում է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարությունը Փաշինյանի հեռացումը Հայաստանի փրկության միակ ելքն է․ «Սարհլդան» եզդիական շարժում Լիլիթ Մակունցի արձագանքը՝ Մարուքյանի առաջարկին Մենք մի ազգ ենք, իշխանությունը չպետք է տանի բախումների. Տեսանյութ ՀՅԴ–ականների ակցիան՝ կառավարության 3-րդ մասնաշենքում՝ ուղիղ Փաշինյանը զանգահարել է Պուտինին, սակայն ի պատասխան ստացել կողմերի զսպվածության մասին կոչ. Россия 1. Տեսանյութ Ռուսաստանաբնակ տավուշցիները սատարում են ՀՀ ԶՈւ Գերագույն Շտաբին «Փոս փորողը փոսն է ընկնում» Նախագահականն արձագանքում է իշխանության կողմից ճնշումներին և շանտաժին ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ու նախագահ Արմեն Սարգսյանը չեն մասնակցում այս պահին Փաշինյանի կողմից անցկացվող Անվտանգության խորհրդի նիստին Փաշինյանին այսօր գաղտնի կոնսուլտացնում են Էրդողանի օգնականնե՞րը Մենք էլ պետք է այսօր նույնանման սկզբունքով գործենք՝ մահ կամ ազատություն Ապարանի ԵԿՄ միությունը ևս ողջունում է ԶՈւ ԳՇ հայտարարությունը Այս պլակատը ավելի ազնիվ եւ ճիշտ է պատկերում դավադիր վիժվածքի այսօրվա բռնի հանրահավաքը Կաթողիկոսն ընդունել է «Համալսարանը զոհվածների ընտանիքների կողքին» նախաձեռնության անդամներին Շատերն են նրա միջոցով Աստծուն ճանաչել և ճշմարիտ ուղին բռնել Ավինյանը փաբերում է որոշում բացի՞, թե չբացի Ամուլսարը. Տեսանյութ «Գնալ, կանգնել Նիկոլի առաջ նույնն է թե նորից սպանեք մեր զինվորներին». Գեղամ Նազարյան Ինչու՞ Էրդողանը որոշեց մարտի 1-ին հանրահավաք անցկացնել Երեւանում Մի ուշացրեք, հետո ինքներդ եք ձեզ մեղադրելու «Գիտե՞ք, ինչ ստորացում էր դա». BBC-ին այցելել է Սյունիք՝ հայտնելով, որ Հայաստանի կառավարության փոխարեն ռուս խաղաղապահներն են մարզի բնակիչների հետ աշխատում Երևան-Սևան մայրուղում խայտառակ վիճակ է. Լուսանկար Այդ դպրոցների ուսուցիչներն այսօր պետք է մասնակցեն կազմակերպած հավաքին «Որքա՜ն թանկ նստեց այս գործը մեր պետության ու Արցախի վրա». Ռոբերտ Քոչարյան Ավտովթարից մահացել է Ջրվեժի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղը Արյան կոմերսանտը.Վահե Հովհաննիսյան Կրկնում եմ՝ հանգիստ թող մեր երկիրը. Լուսանկար «Ցանկացած քաղաքացի, որն այսօր միամտություն կունենա մասնակցելու Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին, պետք է հիշի, որ նա դուրս է գալու սեփական բանակի դեմ». Ավետիք Չալաբյան

Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս վիճակից դուրս բերելու ուղիները․ՀՅԴ-ական պատգամավորն՝ ԱՀ ԱԺ-ի նախագահ դառնալու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով կկարողանան ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

Արայիկ Հարությունյանի՝ մինչ համերաշխության եւ համագործակցության ձեռք մեկնելու վերաբերյալ գրառումը, ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ միասնականություն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտոնների կնշանակի հանրության կողմից ընկալելի դեմքերի։ Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին նշանակելու է իր նախորդ պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանին էլ ԱԺ նախագահի պաշտոնում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱԽ քարտուղար։

NEWS.am-ը Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց, թե Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամավորն ասաց.

«Ինքս էլ երեկ մամուլում տեսա եւ կարծում եմ, որ այն տարաբնույթ ձեւաչափը, որ կնշանակվեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է։ Ընդհանուր քաղաքական խորհրդակցություններ է սկսել նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ թվում հանդիպում է ունեցել դաշնակցության մեր կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցությունները կավարտվի, մնացածը պարզ կդառնա։ Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտոնում տեսնելուն, ապա պետք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշվի առնելով, որ մենք մեծամասնություն չենք եւ դրանից հետո հետեւություններ անել։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Հստակեցնող հարցին, թե այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դավիթ Իշխանյանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հենց այդ լուրերը տարածողներին։

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա։

Եթե նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրվեցինք դաշնակցական պատգամավորից։

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ ավելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացությունից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թե ով որտեղ կլինի, ինչ պաշտոնում եւ ինչ առաջարկ կլինի»,- ընդգծեց նա։

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կլինի, Դավիթ Իշխանյանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը։

Արցախի խորհրդարանական չորս կուսակցությունները, այդ թվում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարվել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել։

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականություն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թեժ պայքարի եւ այդ պահանջը իրականացնելուն։ Այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրավական եւ ապագա քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը ավելի չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդյոք հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կարող են լինել, թե ոչ»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառմանը, Դավիթ Իշխանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը փակագծերը ամբողջությամբ չի բացել։ Իրենք նկատել են, որ Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ դժգոհություններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խոսվում։

«Նախագահը ֆեյսբուքյան գրառում արեց, որի մեջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր։ Կարծում եմ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ տեղի են ունենալու՝ կառուցվածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասավորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պետք է հրապարակավ խոսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն Արցախի հանրությունը, այլեւ երկրի հենց քաղաքական ղեկավարությունը, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆեյսբուքյան գրառմամբ ինքը ներկայացրեց, ավելի խորն են»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՅԴ-ն համաձայն կլինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանությանը, պատգամավորն արձագանքեց․

«Կարծում եմ բոլորը պետք է համաձայն լինեն եւ բոլորը պետք է ազնվորեն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատվության առումով, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պետք է ի մի բերել, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է։ Կարծում եմ այնպիսի կացության մեջ ենք, որ չպետք է քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Հաշվի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պետք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտվելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից։ Տեսեք, արդեն շրջանառվեց Մանե Թանդիլյանի անունը, իհարկե, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կլինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել։ Եթե ինքը տեղափոխվում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը կարող է իրականություն դառնալ»,- նկատեց պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պետք է հանրության հետ աշխատել։

«Պետք է ունենալ հստակ քաղաքական գիծ, գաղափարախոսություն, մարդկանց ոչ միայն պետք է տնտեսական, սոցիալական, նյութական պայմանները բավարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած։ Կառավարման համակարգը պետք է շատ արդյունավետ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնավորված գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ հաջողություն կարող ենք ունենալ։ Վստահության պակասը պետք է լրացվի նոր վստահության դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan