Փաշինյանն իջևանցի չոբան է, որն իշխանության է բերվել Արցախը հանձնելու համար․ Արամ Գաբրելյանով. Տեսանյութ Կարմիր գծերի վճարները թանկացրեցին «Նախկինում Եռաբլուրն այսքան ընդարձակ չի եղել․․․ Դու ապո՞ւշ ես»․ Աղվան Վարդանյան
21
Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Մարտական կորուստները՝ Հայաստանի 4 ղեկավարների օրոք․ ինֆոգրաֆիկա Սեպտեմբերի 23-ին իշխանությունները իմացել են՝ 4 օրից պատերազմ է սկսվելու և ոչինչ չեն ձեռնարկել Կառավարության նիստ. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը գնացել է, պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն. Վահե Հովհաննիսյան. Տեսանյութ «Հիմա եմ իմացել, հիմա եմ ասում». Միքայել Մինասյանը՝ Արարատ Միրզոյանի գործակալ լինելու մասին Փաշինյանը Պուտինին զեկուցել է՝ ուզում եմ արտահերթ ընտրություններ կազմակերպել, վերջինս ասել է՝ գնա արա Այսօր Ադրբեջանում կա 235 ռազմագերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք, կանայք․ Դավիթ Շահնազարյան. Տեսանյութ Զինվորի վարտիքի մեծագույն մասնագետ, դու ի՞նչ գիտես՝ առաջնագիծն ինչ է. Սեյրան Օհանյանի կոշտ արձագանքը՝ վարչապետին Պատերազմ Արցխում
Մահացել է երգչուհի Օլգա Այվազյանի հայրը «Իմքայլականները սկսել են բացահայտ մեղադրել ռուսներին»․ Մհեր Մկրտչյան Կարին Տոնոյանի բաց նամակը` Սասուն Միքայելյանին Օդի ջերմաստիճանի անկումը կշարունակվի նաև առաջիկա գիշերը Նիկոլ Փաշինյանն իր խորհրդականին գործուղել է Սյունիք ՊՆ-ն նախատեսում է բարձրացնել համավարակի ժամանակ աշխատող բուժծառայողների հավելավճարները Արծրունը ասում էր, որ զոհերի թիվը 2000 ից շատ ավելի քիչ է լինելու։ Ավինյանը երեկ ասեց, որ 4000-ը չի գերազանցի. Տեսանյութ Ադրբեջանի և Թուրքիայի պատվիրակները հերթական անգամ փորձեցին խեղաթյուրել իրենց իսկ կողմից սանձազերծված պատերազմի բնույթն ու էությունը. Ջոհրաբյանը ԵԽԽՎ միգրացիայի և տեղահանված անձանց նիստի մասին Մադրիդի շենքերից մեկում պայթյունի հետևանքով զոհերի և տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ չկան Առնոլդ Շվարցենեգերը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Հայաստանը ցավոք կորցրեց իր տարածաշրջանային ու համաշխարհային դիրքերը. Արտակ Զաքարյանի ծավալուն գրառումը Գերիների անհապաղ վերադարձվի հարցը և Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման գործընթացի խնդիրները Պաշտպանը ներկայացրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանի հետ հանդիպմանը Դատարանը անվավեր է ճանաչել նախարարի որոշումը․Ամատունի Վիրաբյանը կվերականգնվի «Ազգային արխիվ»-ի տնօրենի պաշտոնում Մայր Աթոռը հաստատում է՝ պատերազմի օրերին Արցախ մեկնած հոգևորականն անհետ կորել է «Շուշին, ի՞նչ է, եղել է ադրբեջանակա՞ն, հետո հայկակա՞ն է դարձել, սա՞ է ասում․․․». Շուշիի վարչական շրջանի ղեկավարը՝ Փաշինյանի հայտարարության մասին Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Արցախի թեմի առաջնորդ Երևան քաղաքում «կարմիր գծերի» սակագներն անփոփոխ են. քաղաքապետի խոսնակ Ժեխը պետք է իր տեղն իմանա «Կարոտել եմ քեզ, ա՛յ տղա». Պիզելին և մյուսները շնորհավորում են Հենրիխ Մխիթարյանին Գործակալների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով Պատերազմի ժամանակ կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին Կառավարությունն առաջարկում է Ամանորին ոչ աշխատանքային դարձնել միայն հունվարի 1-ը, 2-ը և 6-ը Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանն ազատվել է Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից Մարուքյան․ Որպես վարչապետի թեկնածու կառաջադրվեմ ԱԺ նախկին պատգամավորի սպանության և նախկին պատգամավորի ինքնասպանության փաստով քրգործերը կարճվել են Այս գահավիժումը կասեցնելու միակ փրկօղակը սրբապիղծ թուրքի վաստակին պետական դավաճանության հոդվածով պատասխանատվության ենթարկելն է Նիկոլ Փաշինյանն «իկրայի» հատիկների չափ երիտասարդների գլուխ է կերել. Նարեկ Սամսոնյան. Տեսանյութ Մարջան Ավետիսյանը՝ բնական կերպարում. Լուսանկար Ադրբեջանը հետևողականորեն փորձում է «ապահայկականացնել» Արցախի քրիստոնեկան ժառանգությունը. Независимая газета Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանի ասուլիսը՝ ուղիղ «Այս իշխանության գերնպատակն է ամեն գնով արդարացնել մեր արձանագրած կորուստները». Տիգրան Աբրահամյան Գլխավոր դատախազի տեղակալը 2 տուն ունի, իսկ կինը, պարզվում է, բնակարանի կարիքավոր է Դրածո՛, այս բռունցքը հայր ու որդի Ալիևներին էր ծնկի բերել, այնպես, ինչպես դու ծնկեցիր Իլհամի առջև ու տվեցիր ավելին, քան թուրքն էր ուզում Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. աշխատանքային խումբ է ստեղծվում Չեմ հասկանում՝ ձեր կեղծ հպարտության պատճառով ուղեղներդ լրիվ անջատվե՞լ ա։ Կարողա՞՝ գործակալ բառը չեք հասկացել Պետք է գերիների մասին ոչ թե լռել, այլ աղաղակել․ Մարուքյան. Տեսանյութ 3450 դի է փորձաքննության ենթարկվել․ Առողջապահության նախարար. Տեսանյութ Ադրբեջանին ծնկի բերած գեներալները տեղյա՞կ են, որ թուրք Նիկոլը իրենց հանձնելու է Ադրբեջանին՝ որպես «պատերազմական հանցագործների» Մի՞թե կարելի էր թույլ տալ, որ մեր կարիքավորների, այսինքն՝ հասարակության ամենախոցելի խավի խնդիրներով զբաղվեն աղանդավորները «Փաշինյանին ասել եմ, որ մեր օրակարգն անցումային կառավարություն ձևավորելն է, թեկնածուն էլ ես եմ և պետք է առաջադրվեմ». Էդմոն Մարուքյան Դե թող մեկը համարձակվի պնդել, որ Փաշաեւն ու իրեն սատարողները թուրքեր չեն. Լուսանկար Փաշինյանը ստել է, քանի որ նոյեմբերի 9-ից հետո վերադարձված գերիների թիվն ավելի մեծ չէ տարբեր տարիների տվյալների հետ համեմատած. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ Կարսի զորավարժությունները միտված են հնարավոր երկրորդ Սարիղամիշին նախապատրաստվելուն. իրանագետ Արցախում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվելու 9 նոր դեպք «Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է». Անահիտ Ավանեսյանը խուսափեց պատասխանել հարցին «Բարգավաճ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա. Տեսանյութ «Այո, նախկինում չենք ունեցել նման քանակությամբ գերիների վերադարձ». Նազելի Բաղդասարյանը հաստատում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՀՀ և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են ԼՂ հակամարտության գոտում հետպատերազմյան իրադրությունը Ես վրդովված եմ Փաշինյանի՝ Շուշիի մասին հայտարարությունից, չի կարելի նման բան ասել, ՀՀ-ում գյուղեր կան, որ ադրբեջանական անուններ ունեն, ուրեմն՝ Հայաստանն ադրբեջանակա՞ն է. Շուշիի նախկին քաղաքապետ

Ինձ ավելի շատ հետաքրքրում է այս վիճակից դուրս բերելու ուղիները․ՀՅԴ-ական պատգամավորն՝ ԱՀ ԱԺ-ի նախագահ դառնալու մասին

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին տեղեկացրեց, որ հայրենիքի համար այս ծայրահեղ ծանր շրջանում քաղաքական խորհրդակցություններ է սկսել քաղաքական ու հասարակական լայն շրջանակների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերներն ու ապագայի անելիքները: Նախագահը հնարավորություն էր տեսել, որ այդ հանդիպումների միջանկյալ արդյունքներով կկարողանան ձեւավորել ազգային համաձայնության իշխանություն, որը կհամատեղի բոլորի ջանքերը՝ հանուն Հայրենիքի անվտանգության ու զարգացման եւ ժողովրդի բարօրության:

Արայիկ Հարությունյանի՝ մինչ համերաշխության եւ համագործակցության ձեռք մեկնելու վերաբերյալ գրառումը, ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ միասնականություն հաստատելու ճանապարհին նա պատասխանատու պաշտոնների կնշանակի հանրության կողմից ընկալելի դեմքերի։ Օրինակ՝ Արցախի հերոս Վիտալի Բալասանյանին նշանակելու է իր նախորդ պաշտոնին՝ Անվտանգության խորհրդի քարտուղար, իսկ ՀՅԴ խմբակցության, Պաշտպանության, անվտանգության եւ օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Դավիթ Իշխանյանին էլ ԱԺ նախագահի պաշտոնում։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Արցախի նախագահի հրամանագրով Վիտալի Բալասանյանը նշանակվել է ԱԽ քարտուղար։

NEWS.am-ը Դավիթ Իշխանյանից հետաքրքրվեց, թե Արցախի ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրվելու առաջարկ ստացե՞լ է, ինչին ի պատասխան դաշնակցական պատգամավորն ասաց.

«Ինքս էլ երեկ մամուլում տեսա եւ կարծում եմ, որ այն տարաբնույթ ձեւաչափը, որ կնշանակվեմ Ազգային ժողովի նախագահ, շատ զարմանալի է։ Ընդհանուր քաղաքական խորհրդակցություններ է սկսել նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ թվում հանդիպում է ունեցել դաշնակցության մեր կառույցի ներկայացուցիչների հետ։ Քննարկումներ են եղել երկիրն այս ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու համար, այդ խորհրդակցությունները կավարտվի, մնացածը պարզ կդառնա։ Ինչ վերաբերում է ինձ խորհրդարանի նախագահի պաշտոնում տեսնելուն, ապա պետք է նաեւ պատկերացնել այդ բարդ գործընթացը, հաշվի առնելով, որ մենք մեծամասնություն չենք եւ դրանից հետո հետեւություններ անել։ Առայժմ այսքանը կարող եմ ասել»։

Հստակեցնող հարցին, թե այդ խորհրդակցությունների ժամանակ իրեն նման առաջարկ արե՞լ են, Դավիթ Իշխանյանը զերծ մնաց հարցին ուղիղ պատասխանելուց, առաջարկելով դիմել հենց այդ լուրերը տարածողներին։

«Այս պահին նման հարց քննարկել անտրամաբանական եմ համարում»,- շեշտեց նա։

Եթե նման առաջարկ ստանար, կընդունե՞ր՝ հետաքրքրվեցինք դաշնակցական պատգամավորից։

«Ասացի՝ շատ բարդ ընթացակարգ է, ինձ ավելի շատ մտահոգում եւ հետաքրքրում է երկիրն այս ծանր կացությունից դուրս բերելու ուղիները, մնացածը երկրորդական է, թե ով որտեղ կլինի, ինչ պաշտոնում եւ ինչ առաջարկ կլինի»,- ընդգծեց նա։

Բացառո՞ւմ է, որ ԱԺ նախագահ կլինի, Դավիթ Իշխանյանից ուղիղ պատասխան կրկին չլսեցինք, առաջարկեց հարցն ուղել խորհրդարանի քաղաքական մեծամասնությանը։

Արցախի խորհրդարանական չորս կուսակցությունները, այդ թվում ՀՅԴ-ն որոշ ժամանակ առաջ պահանջում էին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Դավիթ Իշխանյանի դիտարկմամբ՝ իրենք չեն հրաժարվել այդ գաղափարից, բայց մի շարք հանգամանքներից ելնելով իրենք քննարկումների դաշտ են վերադարձել։

«Կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ հետեւողականություն չցուցաբերեցինք եւ դա չտարանք քաղաքական թեժ պայքարի եւ այդ պահանջը իրականացնելուն։ Այստեղ ի հայտ են գալիս լուրջ խնդիրներ, իրավական եւ ապագա քաղաքական գործընթացների առումով ճգնաժամը ավելի չխորացնելու միտումները, որովհետեւ մեզ համար հարց է՝ արդյոք հրաժարականի դեպքում նոր ընտրություններ կարող են լինել, թե ոչ»,- ասաց դաշնակցական պատգամավորը։

Անդրադառնալով Արցախի նախագահի ֆեյսբուքյան գրառմանը, Դավիթ Իշխանյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանը փակագծերը ամբողջությամբ չի բացել։ Իրենք նկատել են, որ Արցախի իշխանությունները՝ նախագահի գլխավորությամբ դժգոհություններ ունեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, բայց դրա մասին հրապարակավ չի խոսվում։

«Նախագահը ֆեյսբուքյան գրառում արեց, որի մեջ չներկայացրեց այն իրական իրավիճակը, ինչը քննարկումների դաշտում էր, եւ ինչը ներքաղաքական իրավիճակն էր։ Կարծում եմ նախագահ Արայիկ Հարությունյանը պետք է փակագծերը բացի, որ այդ քննարկումների արդյունքում որոշ փոփոխություններ տեղի են ունենալու՝ կառուցվածքային, կադրային, նաեւ քաղաքական վերադասավորումներ, այդ ամենով հանդերձ նախագահը պետք է հրապարակավ խոսի այն մասին, որ ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները՝ մասնավորապես վարչապետի հրաժարականի պահանջը նաեւ կիսում է Արցախի ոչ միայն քաղաքական դաշտի ներկայացուցիչները, ոչ միայն Արցախի հանրությունը, այլեւ երկրի հենց քաղաքական ղեկավարությունը, այդ մասին պետք է բարձրաձայնել։ Արցախում տեղի ունեցող գործընթացները, որն ֆեյսբուքյան գրառմամբ ինքը ներկայացրեց, ավելի խորն են»,- ասաց նա։

Հարցին, թե ՀՅԴ-ն համաձայն կլինի՞ մաս կազմել նախագահ Արայիկ Հարությունյանի՝ ազգային համաձայնության իշխանությանը, պատգամավորն արձագանքեց․

«Կարծում եմ բոլորը պետք է համաձայն լինեն եւ բոլորը պետք է ազնվորեն այդ հարցի քննարկմանը մասնակցեն նաեւ իրենց քաղաքական պատասխանատվության առումով, որովհետեւ մենք պետք է հաշվի առնենք, որ նոր փուլ ենք մտել եւ ապագայի պատկերացումները պետք է ի մի բերել, թե որ քաղաքական ուժն ինչ պատկերացումներ ունի, խնդիրն այստեղ է։ Կարծում եմ այնպիսի կացության մեջ ենք, որ չպետք է քաղաքական դիվիդենտ ստանալու նպատակ հետապնդի որեւէ կուսակցություն՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական։ Հաշվի առնելով կադրային բազայի սահմանափակ լինելը, քաղաքական դաշտի ոչ այդքան կայացած լինելը, պետք է մեր ռեսուրսները համատեղենք, օգտվելով նաեւ ՀՀ-ի կադրային բազայից։ Տեսեք, արդեն շրջանառվեց Մանե Թանդիլյանի անունը, իհարկե, կարող էր նաեւ այլ անուններ լինել, բայց շատ տեղին կլինի, որ մենք կարողանանք այդ բազան նաեւ Արցախում օգտագործել։ Եթե ինքը տեղափոխվում է Արցախ ապրելու, ես չեմ բացառում, որ իր՝ Սոցապ նախարար նշանակվելու մասին լուրը կարող է իրականություն դառնալ»,- նկատեց պատգամավորը։

Դավիթ Իշխանյանը հավելեց, որ այս պահին Արցախում հիմնական խնդիրը ապագայի նկատմամբ երաշխիք ունենալն է, այդ իսկ պատճառով պետք է հանրության հետ աշխատել։

«Պետք է ունենալ հստակ քաղաքական գիծ, գաղափարախոսություն, մարդկանց ոչ միայն պետք է տնտեսական, սոցիալական, նյութական պայմանները բավարարել, այլ ուղղակի նրանց հետ աշխատել՝ պետական բոլոր օղակներից սկսած։ Կառավարման համակարգը պետք է շատ արդյունավետ գործող մեխանիզմ լինի, մենք պիտի վերջ տանք անձնավորված գործելաոճի կառավարման մեթոդներին, այստեղ կարծում եմ հաջողություն կարող ենք ունենալ։ Վստահության պակասը պետք է լրացվի նոր վստահության դաշտում, իսկ դրա համար անհրաժեշտ են արմատական փոփոխություններ»,- եզրափակեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan