Կարող եք հիմիկվանից խուլիգանության հոդվածը պատրաստ պահել. Կարեն Հովհաննիսյան

Բայց ինչ ամոթ է չէ՞․․․
Թշնամու մոտ ունենք գերիներ, անհայտ կորած ոսկի տղերք, անմահացած ոսկի սերունդ, կորցրած Հայրենիք, բայց արդարացումներ ենք գտնում, որ մի քանի օրից տռճիկ տալուն․․․ Հուսամ , որ երկրորդ սթրեսը չեմ ապրի հրավառությունից և տոնական զարդ ու զարդարանքից։
Տնտեսության մասով բան չասեք, պատերազմի օրերին սաղ սուպերմարկետները սրբել ենք ու տասը նոր տարվա առևտուր արել․․․
***
Լավ, այսպես ասեմ։
Երբ տոնական սեղան կգցեք , կհիշեք որ մի քանի հազար տանը չկա այդ սեղանը, երբ տոնածառ կդնեք, կհիշեք, որ մի քանի հազար երեխա այս տարի չի տեսնելու իր տանը այդ տոնածառը, երբ հյուր գնաք կամ ընդունք, կհիշեք, որ մի քանի հարյուր ծնող դեռ սպասում է , որ դուռը բացվի ու ներս մտնի անհայտ կորած , կամ գերի ընկած որդին։
Նախորդ գրառումս փակում եմ, որովհետև ոչ սիրտ ունեմ քննարկումների, ոչ էլ հավես։
Էլի եմ ասելու չեմ դնի տոնածառ, չեմ գցի տոնական սեղան, չեմ ընդունի հյուրեր։ Իսկ հասարակական վայրերում տոնածառ տեսնելուց էլ, գիտեմ ինչ եմ անելու․․․Խնդրում եմ այստեղ ոչ մի տեսակի արդարացումներ և քննարկումներ չանեք։ Ձեր ամեն մի բառը կարդում ու ցավ են ապրում հերոսների զավակները, ծնողները, հարզատները, ընկերները․․․
***
Այս տարի մեր տանը տոնածառ չի լինի, հյուրեր չեմ ընդունի, հյուր չեմ գնա, տոնական սեղան նույնպես չի լինի։
Լոլո կարդացողների համար ասեմ, որ այս տարի հազարավոր երեխաներ կորցրել են իրենց տանը տոնածառ դնողին, իրենց տոնական սեղանի ծախսն անողին, իրենց գլխի տակ նվեր դնող Ձմեռ Պապուն։ Եթե ամեն ինչ երեխաների համար ենք անում, ուրեմն պետքա այդ երեխաների հայրերին, ավագ եղբայրներին վերադարձնենք, որ իրենք էլ դնեն տոնածառ ու մնացածը։
Իսկ հասարակական որևէ վայրում եթե տոնածառ տեսա, հաստատ ջարդ ու փշուր եմ անելու։ Կարող եք հիմիկվանից խուլիգանության հոդվածը պատրաստ պահել․․․
Քուրքագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից