Մի խումբ մտավորականներ հայտարարել են «Մայիսի 9» նախաձեռնության ստեղծված մասին. առաքելությունը հայտնի է

«Ստեղծված կացությունից ելքը Հայաստանի քաղաքական, տնտեսական, հոգևոր, մշակութային, գիտակրթական ու հաստատութենական նորոգման և զարթոնքի համապարփակ ծրագրի իրագործումն է։
Այդ ուղղությամբ ջանքերը համադրելու, տեսական և գործնական հնարավոր լուծումներ գտնելու ակնկալիքով հայտարարում ենք «Մայիսի 9-ի» նախաձեռնության ստեղծման մասին։
Մեր գործունեությունն ուղղված է լինելու՝
• Արցախի և ՀՀ անվտանգության շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ տեսական, գործառնական օրակարգերի ձևավորմանը և դրանց շրջանառմանը,
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային արդիական հայեցակարգերի և թեզերի մշակմանը,
• Հայկական երկու հանրապետությունների անվտանգային նոր մոդելների մշակմանը,
• Արցախի և տարածաշրջանային հիմնահարցերով զբաղվող մասնագիտական ներուժի և մտավորական հանրության համախմբմանը,
• Կրթության, գիտության հիմնախնդիրների վերաբերյալ տեսական և գործնական օրակարգերի ձևավորմանը,
• Հարդյունս վերոգրյալի՝ Մայիսի 9-ի խորհուրդը, գալիք հաղթանակների և ապագայի նկատմամբ հավատը հայ ժողովրդին վերադարձնելուն»։
«Մայիսի 9» նախաձեռնության հայտարարությանը կարող եք ծանոթանալ այստեղ
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից