Երևանը ողոված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներ ով. Ֆոտոշարք Քոչարյանի՝ քաղաքական պայքար սկսելու հայտարարությունը Նիկոլին մտցրեց փակուղի․ Գաբրելյանով Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը
28
Ինչպե՞ս պռոտեկտորատից կրկին դառնալ դաշնակից Պատերազմն՝ ընդդեմ բանակի, Նիկոլը քանդեց պետականության հիմքերը «Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» պանթեոն. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին Պատերազմ Արցխում
Աշխարհում գրեթե ոչ մի տեղեկություն չի ցանկանում, որ Հայաստանն ունենա ժամանակակից, մարտական բանակ Ինչպե՞ս պռոտեկտորատից կրկին դառնալ դաշնակից Երևանը ողոված է «Վերացնել դավաճանին» թռուցիկներ ով. Ֆոտոշարք «Նիկոլին հարցրեք». Խաչատուրովը՝ պատերազմում պարտության մասին. Տեսանյութ Ուզում ես ամեն տոնի գնա Եռաբլուր, շիրիմից շիրիմ ծաղիկներ շարի, մեկ է, դա չի ջնջելու էն փաստը, որ կնիկդ ու դու մինչև կոկորդներդ արյան մեջ եք Շուտով կգա այն օրը, երբ տականքը այլեւս ոտք չի դնի Եռաբլուրում եւ չի պղծի տղերքի շիրիմները «Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը». Էդմոն Մարուքյանը լուսանկար է հրապարակել «Ասում եմ՝ տեսնես՝ ինչու՞ էր այսօր առավոտյան այդքան ջղաձիգ». Գևորգ Պետրոսյանը՝ Նիոլ Փաշինյանին Իրավունք չունենք ապրել երևակայական աշխարհում, պետք է իրականությանը նայենք բաց աչքերով. Կապանի քաղաքապետի շնորհավորական ուղերձը Արագածոտնի նախկին մարզպետը չի կալանավորվի. դատարանը մերժեց ԱԱԾ քննիչի միջնորդությունը Բարդ աշխատանք է, բայց հնարավոր համարում եմ. Մհեր Գրիգորյանը՝ ճանապարհների ապաշրջափակման մասին. Տեսանյութ Գործերով քաղաք էի իջնում, և մի քանի տեղ նկատեցի «Վերացնել դավաճանին» գրությամբ թռուցիկներ՝ դարձերեսին «Հարվա⚡️» նշումով. Լուսանկար Քոչարյանի՝ քաղաքական պայքար սկսելու հայտարարությունը Նիկոլին մտցրեց փակուղի․ Գաբրելյանով Հայտնաբերվել է ևս 3 աճյուն Տիգրան Ավինյանն անպատասխան թողեց գերիների վերաբերյալ հարցը. Տեսանյութ Պատերազմն՝ ընդդեմ բանակի, Նիկոլը քանդեց պետականության հիմքերը Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք Նոր մանրամասներ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է. ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին. Տեսանյութ Թշնամին պետք է զգա, որ իր դիմաց բանակի վերածնված մի ամբողջ ազգ է. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 12 մարդ Ըստ քո ձևակերպման՝ ինչակա՞ն քաղաք է դառնում Շուշին, եթե շեշտը դնում ես ադրբեջանական բնակչության վրա։ Ուզբեկակա՞ն, թե՞ ղազախական Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկունքը ամուր պահող հերոսներին Ես չեմ շնորհավորելու բանակի տոնը, որովհետև այս պահին բանակ չունենք, իսկ ես չեմ կարող շնորհավորել մի բան, որը չկա. Անի Հովհաննիսյան Դավաճան Նիկոլը մոլագարի նման այցելում է Եռաբլուր՝ վայելելու իր հանցագործության հետևանքները Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը 89-ամյա Հովսեփ պապն իր թաղման փող 1 միլիոն դրամն էր նվիրաբերել երկրին, որ թուրքի շպիոն արոն պետության հաշվին գնա պատերազմական Արցախ՝ նկարվելու Շրջադարձային հունվարի 28. Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Քերոբյանի գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը․ խայտառակ իրավիճակ Շնորհավոր բանակի տոնը. էսպես չի մնա. Լուսանկար Թյուրիմացությունն իր կաշին փրկելու համար չի ցանկանում հեռանալ, ու արդյունքում պարտությունն երկարատև է դարձնում Հայաստան անունով պետություն այսօր չկա. Ո՞նց եք զոմբիներ Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում է ոստիկանապետին և Աջափնյակի թաղապետին, սպառնալով խանութի ապամոնտաժվելու դեպքում, նրանք կհեռացվեն աշխատանքից Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, վերաիմաստավորվելու՝ պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին Սիմվոլիզմի սիրահար Էրդողանը թվիթթերյան իր պատին տեղադրել է 1920 թ. Կարսն ու Գյումրին գրաված Քյազըմ Կարաբեքիր փաշայի լուսանկարը Իմ Զինվո՛ր եղբայր, պատերազմը դու չես պարտվել, կռիվը դու տանուլ չես տվել, դու քո կյանքի գնով ապացուցել ես բոլորին, որ եթե նույնիսկ այս թուրքասեր իշխանությունը արեց ամեն ինչ, որ դու պարտվես, դու հաղթեցիր մահը «Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում. Տեսանյութ Ես հայկական արմատներ ունեմ. Պոլինա Գագարինայի նախկին ամուսին. Լուսանկար «Golden Palace»-ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից. Օնիկ Գասպարյան «Աերոֆլոտը» մարտ-ապրիլ ամիսներին չեղարկում է թռիչքները Մոսկվայից Երևան Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, եր­կու թեմերի ազգային իշխանությունները կտրուկ մերժել են Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպելու առաջարկը Լարսը բաց է․ հարյուրավոր բեռնատարներ են կուտակված Օրվա կադր. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է

Ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել

Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Երանոսյանը հայտնի էր ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հանգամանքով։ Նման հոդվածով նրա դեմ անգամ քրեական գործ կա հարուցված։ Բայց այսօր ոստիկանության գործողություններն ավելի կոպիտ են, քան նախկինների օրոք էր։ Երանոսյանի հետ «Հրապարակ» - ը զրուցել է այս թեմայով։

- Այսօր ոստիկանության գործողությունները ցուցարարների նկատմամբ ինչպե՞ս եք գնահատում։

- Բիրտ են մոտենում իրենք, որը չի կարելի։ Էն ժամանակ որեւիցե մեկը կոպիտ մեկի թեւից բռնում էր, Վովան՝ Գասպարյան, նրան հեռացնում էր, շան լափը թափում էր գլխին։ Բայց էսօր բիրտ ձեւով են մոտիկանում քաղաքացիներին, կանանց։

- Բայց այն ժամանակ էլ էին ոստիկանությանը մեղադրում բիրտ ուժ կիրառելու մեջ, ինչքան էլ որ հակառակն ասեք, կադրեր կան Խորենացու փողոցի, Բաղրամյան պողոտայի դեպքերից, երբ վիրավորներ ունեցանք, կամ՝ կանանց էին քաշքշում ասֆալտի վրա։

- Ուրեմն, Խորենացու դեպքերը, ես ասեմ, տանում էին արյունահեղության։ ՊՊԾ գունդը վերցնելուց հետո պլանը մշակված էր, որ ժողովուրդը մտներ գունդ, զինվեր, դուրս գար քաղաք։ Դա մեր երկրի վերջը կլիներ։ Դրա համար մենք էլի օրինաչափ ենք մոտեցել։ Եղե՞լ են բացթողումներ՝ եղել են։ Ես զորքերի հրամանատար եմ եղել եւ ես իմ գործողությունների պատասխանը պիտի տամ։ Հիմա մի բան էլ ասեմ՝ զորքերն իրավունք չունեն ընդգրկելու ամեն տեղ։ Զորքեր պիտի ընդգրկեն այն ժամանակ, երբ ոստիկանությունն արդեն ի վիճակի չի ցույցը ցրելու, իր առջեւ դրված խնդիրը կատարելու։ Էսօր 3 հոգի հավաքվում է մի տեղ, ոստիկանության զորքերի հատուկ վաշտերն ավտոբուսներով գնում են։ Սաղ անօրինական է, երկիրը տիրել է էսօր անօրինականությունը։ Ես ոստիկանության զորքերին կոչ եմ անում՝ մի տրվեք էմոցիաներին։ Էսօր զորքերն իրենց գործառույթները չեն իրականացնում, կա հստակ գործելու հրաման, իրենք իրավունք չունեն նման ցույցերի մասնակցելու։ Կա ոստիկանություն, թող էդ գործառույթներն իրականացնի։

- Իսկ ո՞ր դեպքում իրավունք ունեն մասնակցելու։

- Երբ ոստիկանությունը չի կարողանում իր խնդիրը կատարի այլեւս, բախումների ա գնում, շարքից դուրս ա գալիս, նոր զորքերն իրավունք ունեն գործողության մեջ մտնեն։ Կա հստակ հրաման, դրանք բոլորը հաստատված հրամաններ են, գաղտնի հրամաններ են, չեմ ուզում ասեմ, բայց կարող եք դուք պահանջել, ձեզ տրամադրեն էդ հրամանները՝ երբ իրավունք ունեն ոստիկանության զորքերը գործողություն կատարելու։ Իրենք հիմա անցել են բիրտ գործողությունների։ Հա, ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանապետը, բայց ոստիկանության զորքերին ես կոչ եմ անում՝ չտրվել էմոցիաներին, դավաճանի հրամանները չկատարել։

- Ձեր ժամանակ բիրտ ուժ, անհամաչափ ուժ չի՞ կիրառվել։

- Թող վերցնեն, ժապավեններ կան, ոստիկանության զորքերը նման գործողություններ չեն կատարել։

- Այսինքն, եթե քննություն լինի, վստա՞հ եք, որ որեւէ անօրինականություն չի բացահայտվի Ձեր գործողություններում, Ձեր հրամաններում։

- Չի բացահայտվի, չի կարա բացահայտվի, որովհետեւ ես էն ժամանակ թույլ չեմ տվել, միշտ էլ իմ հակասությունը եղել է էդ հարցերում, որ չի՛ կարելի սա։ Ոստիկանության զորքերն ունեն իրենց գործառույթները, հրաման կա, պահանջեք հրամանը, թե որն է զորքերի գործառույթը, ինչ են անելու ոստիկանության զորքերը։

- Բայց Ձեր դեմ քրեական գործ կա հարուցված՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու հոդվածով։

- Ուրեմն, ասեմ՝ ես չեմ ուզում դատարանից առաջ անցնել, բայց ոստիկանության հրամանն է սխալ կազմված, որովհետեւ հրամանի մեջ տրվում է, որ ես իրավունք ունեմ միայն թույլտվություն տալու՝ հատուկ միջոցներ կիրառելու, միայն ես ու ես չեմ էլ իմացել անգամ էդ հրամանի մասին։ Երկրորդ կետով էլ ասում է՝ եթե դասընթացներ չի անցել, իրավունք չունի կիրառելու։ Եթե ես եմ թույլտվություն տալիս, ես եմ դասացուցակը կազմում, որ անցնեն հատուկ միջոցների պարապմունք, ո՞նց կարա․․․ Չեմ ուզում ես դատարանից առաջ անցնեմ, բայց դատարանում սրանք բոլորը պարզվելու են։ Ես անմեղ եմ։ Եթե ինձ հատուկ միջոցներ կիրառելու թույլտվություն չկա, բա ինձ ո՞վ ա իրավունք տվել զենք կիրառելու։ Չէ՞ որ ես անցել եմ էդ էտապները։

- 2018-ի հեղափոխության օրերին Դուք ղեկավարում էիք ոստիկանության զորքերի գործողությունները։ Ձեզ համար պա՞րզ էին այս հեղափոխության սկիզբը, ընթացքը, եւ թե ինչպես ստացվեց, քանզի ասում են՝ կարող էին թույլ չտալ, որ այդքան շատ մարդ հավաքվի եւ Փաշինյանին բերի իշխանության, բայց Սերժ Սարգսյանն ու Վովա Գասպարյանը թույլ տվեցին։

- Ես ասեմ․ Սերժ Սարգսյանը միշտ ջղայնացել ա մեր վրա, եթե Դուք ասում եք՝ խիստ եք եղել, էն ժամանակ էլ ա սենց եղել․․․ Ինչ մնում ա նրան՝ կարո՞ղ էր հեղափոխություն չլինել, ապա կարող էր չլինել, եթե լիներ արյուն։ Էսօր ովքեր ընդունում են սրբությունը՝ ով մտնի վանք, պետք ա մոմ վառի Սերժ Սարգսյանի համար, որ նա չթողեց՝ սկսած ապրիլի 16-ից, որ արյունահեղություն լինի Հայաստանում։ Նույն Նիկոլ կոչեցյալը գնում էր դրան։ Ես ինչո՞ւ էի ասում՝ ուզում եք մարտի մե՞կ սարքեք։ Էդ մարտի 1-ն իմ աչքի դեմն էր։ Նույն Նիկոլը նորից էդ հեղափոխությունն ուզում էր տաներ դրան։ Ականատես եմ ես եղել ապրիլի 16-ին։ Սերժ Սարգսյանը հեռախոսազանգով ինձ ասեց՝ Լյովա, եղի՛ր զորքիդ հետ, չթողնես բախում լինի։ Ես քեզ՝ որպես հանրապետության նախագահ, զգուշացնում եմ․ եթե բախում եղավ, քեզ կպատժեմ։

- Ինչպե՞ս խուսափեցիք բախումից։

- Ասեմ՝ ես պատերազմ տեսած եմ, ինձ խփել էլ են, քարերով էլ, ես դա գիտեի՝ ինչպես վարվել։ Ոստիկանության ղեկավարության շնորհիվ, զորքերի հրամանատարի շնորհիվ, ենթակաների շնորհիվ կարողացանք անել, որ բախում չլիներ։

- Ասում են՝ Ռադիոտունը գրավելու փաստը լեգիտիմ հիմք էր իշխանությունների համար, որ կանխեր այդ ամենը, սակայն ասում են՝ երբ զեկուցել են այդ օրը Ծաղկաձորում գտնված Սերժ Սարգսյանին, թե ինչ է կատարվում, թույլ չի տվել հատուկ գործողություններ իրականացնել։

- Ինքը միշտ թույլ չի տվել, որ ժողովրդի հետ բախում լիներ, մեկի մատը փուշ մտներ։ Դա բերեց նրան, որ առիթից օգտվեց ինչ-որ մի զոմբիացած մասսա, ու գնացին անկարգությունների, դարձավ հեղափոխություն։ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյուն դուրս գար, Նիկոլն ուզում էր դրան գնար, դրա համար էլ հեռացավ մարդը։

- Պարոն Երանոսյան, երբ Էրեբունուց Նիկոլ Փաշինյանին եւ մյուսներին առեւանգեցին, ձերբակալեցին ու տարան, ո՞ւր տարան եւ ինչո՞ւ հետո ազատ արձակեցին։

- Դա եղել է հատուկ գործողություն, որը կատարել է ԱԱԾ-ն։ Մնացածը ես չգիտեմ՝ ուր տարան, ու դա ինձ չի էլ հետաքրքրել։ Իմ գործառույթը դա չէր, իմ գործառույթը միշտ եղել է՝ թույլ չտալ բախումներ։

- Ձեզ համար ամեն ինչ պա՞րզ էր 2018-ի դեպքերից, թե՞ բաներ կան, որ Ձեզ համար էլ են հարցական։

- Չէ, իմ համար հարցական չի, մարդիկ ուրիշ բաներ են ասում՝ տվեցին, էս կողմ, էն կողմ․․․ Կրկնում եմ՝ Սերժ Սարգսյանը չուզեցավ արյունահեղություն լինի․․․ նա էն անձնավորությունն էր, որ որեւիցե անախորժություն եթե սկսվեր հանրապետությունում, ինքը կթողներ պաշտոնը։ Ես իմ ընկերական շրջապատի մեջ էլ եմ ասել։

Աղբյուր՝ «Հրապարակ» 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan