Այսինքն, ըստ էության, Ալիևը «շռայլ պարգև» է անում մեզ Հայաստանի իսկ տարածքով միջանցքի միանալու մեր հնարավորությունը

Դիտել նաև
Շուշիի վերաբերյալ կարծեք թե մնաց ընդամենը մի բան․ Բաքվի քարոզչամեքենայի մյուս գրեթե բոլոր բարբաջանքներն արդեն «հրամցվել» են մեր հանրությանը
«Ինչո՞ւ չեք պատասխանում Ալիևի վիրավորանքներին». ԲՀԿ-ական պատգամավորը՝ Փաշինյանին
Հայկական Վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն է աշխարհաքաղաքական ավելի լայն կտրվածքով
«Հայաստանի վերածնունդը և հայկական վերանվաճումն անխուսափելի անհրաժեշտություն են». Վարդան Ոսկանյան
Ինչպես է ստեղծվում «Թուրանական միջանցքը»
Բաքվի բռնապետն երեկ լկտիորեն հայտարարել է՝ «․․․ և եթե ցանկանա, Հայաստանը նույնպես կարող է միանալ այդ միջանցքին»։ Խոսքը նոյեմբերի 9-ի ամոթալի հայտարարության համաձայն Հայաստանի տարածքով Նախիջևանը «մայրցամաքային» Ադրբեջանին միացնելիք միջանցքի մասին է։
Այսինքն, ըստ էության, նա «շռայլ պարգև» է անում մեզ Հայաստանի իսկ տարածքով ինչ-որ միջանցքի միանալու մեր հնարավորությունը չբացառելով։ Մինչդեռ Հայաստանի իբր իշխանությունների կողմից այս հարցով խայտառակության հետ սերտ աղերսներ ունեցող քար լռություն է։
Կներեք, իսկ կարո՞ղ է լկտիության բոլոր սահմաններն անցած Բաքվի բռնապետը վաղն էլ «մեծահոգաբար» մեզ «թույլատրի» ցանկության դեպքում երթևեկել կան չերթևեկել Աբովյան փողոցով։
#խեղկատակը
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից