Տղաները անտառներում են քնում. տեղն ասեք, որ պահեստներում եք դասավորել, գանք վերցնենք մեր ձեռով հասցնենք զինվորին

Դիտել նաև
Խնդիրը նրանում է, որ սրանք կգնան, իսկ ադրբեջանցիք դեռ տասնամյակներով մեզ ու աշխարհին հիշեցնելու են սրանց ասածները
Դեռ մեկուկես տարի Շուշին մնալու ա ուրվական, իսկ հետո գերության մեջ, մինչև ազատագրվի․ Անժելա Էլիբեգովա
Դեռ մեկուկես տարի Շուշին մնալու է ուրվական, իսկ հետո՝ գերության մեջ, մինչև ազատագրվի
Ադրբեջանի Փախստականների կոմիտեի ղեկավարի տեղակալ Ֆուադ Հուսեյնովը շատ վտանգավոր հայտարարություն է արել
Եթե Ադրբեջանը պատրաստ լիներ խաղաղ համատեղ կյանքին, չէր կատարի ռազմական հանցագործություններ պատերազմի ժամանակ, այդ թվում խաղաղ բնակչության դեմ
Վերջը Համահայկական հիմնադրամի, Սոցապ ու ՊՆ պահեստների հաշվետվությունը երբ ենք տեսնելու՞: 20 օր ա պատերազմի թեժ փուլը ավարտվել ա։ Էդ տոննաներով էկած ու առաջնագիծ չհասած Սփյուռքի օգնությունը ուր ա՞: Տղաները մինչև հիմա այդ ամենի կարիքն ունեն, դեմն էլ ձմեռ ա, անտառներում են քնում։ Տեղն ասեք, որ պահեստներում եք դասավորել, գանք վերցնենք մեր ձեռով հասցնենք զինվորին։
* * *
Ուզում եմ պինդ գրկեմ ու պահեմ ադեկվատ, սթափ ու ճիշտ արժեհամակարգով մարդկանց, որ պլեբսը իրանց չնեղացնի: Ես իրենց հետ եմ կողք կողքի կանգնած փլատակները վերականգնելու, անկախ նրանից, որտեղ են ապրում: Փշուր-փշուր կհավաքվենք իրար գլխի, սաղ տեղը կքցենք կամաց-կամաց:
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից