«Իսկ ես պարոն Ալիեւին կհիշեցնեի, որ մինչ այժմ ավարտված չէ ռազմագերիների փոխանակումը...». Թինա Կանդելակի

Դիտել նաև
«Գուցե տարածաշրջանում հարեւանների հանդեպ պաշտոնապես ատելության դասընթացներ սկսե՞ք»․ Թինա Կանդելակին՝ Բաքվի շքերթի մասին
«Հսկայական երկրի միասնության վերջին դեպքը»․ Թինա Կանդելակին հրապարակում է արել Սպիտակի երկրաշարժի մասին. Տեսանյութ
«Չեմ կարողանում հանգիստ նայել տասնյակ տեսանյութերը, որոնցում պատկերված է ադրբեջանցիների վանդալիզմը Լեռնային Ղարաբաղում». Թինա Կանդելակի
Հայաստանի հետ ուժի լեզվով խոսելը երբեք չի հաջողվելու. Թինա Կանդելակի
«Քիմ Քարդաշյանը ձեր ազգի պարծանքն է». Թինա Կանդելակին՝ հայերին (Տեսանյութ)
«Матч ТВ» գլխավոր տնօրեն Թինա Կանդելակին Telegram-ի իր ալիքում Իլհամ Ալիեւին մեղադրել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրադադարի հաստատման մասին հայտարարության կամայական մեկնաբանության մեջ։
«Հիմա ուզում է Լաչին քաղաքը։ Ես պարոն Ալիեւին կհիշեցնեի, որ մինչ այժմ չի ավարտվել ռազմագերիների փոխանակումը, չկան փոխանցված տարածքներում պատմական ժառանգության պահպանման կայուն երաշխիքներ։ Հասկանում եմ, իհարկե, ախորժակն ուտելիս է բացվում, եւ կարելի է հայտարարել, ինչի մասին ասես։ Լավ է, որ մեր խաղաղապահները Ադրբեջանի նախագահին թույլ չեն տա կտրվել իրականությունից»,- իր միկրոբլոգում գրել է լրագրողը։
Zham.am