Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Թյուրիմացությունն իր կաշին փրկելու համար չի ցանկանում հեռանալ, ու արդյունքում պարտությունն երկարատև է դարձնում «Պատերազմի ժամանակ եղե՞լ է դավաճանություն վարչապետի մակարդակով». Անժելա Թովմասյանը՝ Քոչարյանին
28
Պատերազմն՝ ընդդեմ բանակի, Նիկոլը քանդեց պետականության հիմքերը «Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» պանթեոն. Տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը. Տեսանյութ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը Մոսկվայում կհանդիպեն հունվարի 30-ին Իրանը SOS է հնչեցնում Հայաստանի ու մասնավորապես՝ Սյունիքի համար Համապետական հանրահավաք փետրվարի 18-ին. Հայրենիքի փրկության շարժումը ճանապարհային քարտեզ է առաջարկում Մեզ հայտնի է նրանց թիվը. Ալիևը հայտնել է Շուշիի պաշտպանությանը մասնակցած հարյուրավոր զոհերի մասին «Գող՝ սիրտը դող». Վազգեն Մանուկյանը՝ Ալեն Սիմոնյանի գրառման մասին Արարատ Միրզոյանի, աներձագ Հրաչի, Լուլուի, Սիսակ Գաբրիելյանի և ևս 8 հոգու պատերազմի օրերին Արցախ մեկնելը ձևակերպվել է որպես գործուղում Պատերազմ Արցխում
Հայտնաբերվել է ևս 3 աճյուն Տիգրան Ավինյանն անպատասխան թողեց գերիների վերաբերյալ հարցը. Տեսանյութ Պատերազմն՝ ընդդեմ բանակի, Նիկոլը քանդեց պետականության հիմքերը Ինչո՞ւ Քոչարյանին հաջողվեց մոտ 2 ժամ ողջ երկիրը պահել հեռուստացույցի առաջ Հայոց բանակը մեր երկրի անկախության գլխավոր երաշխիքն է Կողոպտել են Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Մարալ Նաջարյանի քրոջ տունը Մենք պարտք ունենք մեր հերոս նահատակների առաջ. Արմեն Սարգսյանի ուղերձը Բանակի օրվա առթիվ Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք Նոր մանրամասներ Փաշինյանի դիվանագիտական անձնագրի վերաբերյալ Միջազգային ճնշումն Ադրբեջանի վրա օրեցօր աճում է. ԱԳ նախարարը՝ ռազմագերիների խնդրի մասին. Տեսանյութ Թշնամին պետք է զգա, որ իր դիմաց բանակի վերածնված մի ամբողջ ազգ է. Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի շնորհավորական ուղերձը Մեր դիրքորոշումներում ու համոզումներում ոչինչ չի փոխվել. Վեհափառը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի մասին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 242 նոր դեպք. մահացել է 12 մարդ Ըստ քո ձևակերպման՝ ինչակա՞ն քաղաք է դառնում Շուշին, եթե շեշտը դնում ես ադրբեջանական բնակչության վրա։ Ուզբեկակա՞ն, թե՞ ղազախական Առանձնահատուկ խոնարհումս այսօր էլ առաջնագծում կանգնած մեր բոլոր տղաներին, մեր թիկունքը ամուր պահող հերոսներին Ես չեմ շնորհավորելու բանակի տոնը, որովհետև այս պահին բանակ չունենք, իսկ ես չեմ կարող շնորհավորել մի բան, որը չկա. Անի Հովհաննիսյան Դավաճան Նիկոլը մոլագարի նման այցելում է Եռաբլուր՝ վայելելու իր հանցագործության հետևանքները Դու չե´ս պարտվել, Հայո՛ց բանակ, ես քեզ լավ եմ ճանաչում. քեզ դավել են, թիկունքից հարվածել, ծանր վիրավորել են, բայց դու անմնացորդ կատարել ես քո պարտքը․ Սերժ Սարգսյանի ուղերձը 89-ամյա Հովսեփ պապն իր թաղման փող 1 միլիոն դրամն էր նվիրաբերել երկրին, որ թուրքի շպիոն արոն պետության հաշվին գնա պատերազմական Արցախ՝ նկարվելու Շրջադարձային հունվարի 28. Արթուր Վանեցյանի շնորհավորական ուղերձը Քերոբյանի գինարբուքը ձախողել է իրանական կողմի նախաձեռնությունը․ խայտառակ իրավիճակ Շնորհավոր բանակի տոնը. էսպես չի մնա. Լուսանկար Թյուրիմացությունն իր կաշին փրկելու համար չի ցանկանում հեռանալ, ու արդյունքում պարտությունն երկարատև է դարձնում Հայաստան անունով պետություն այսօր չկա. Ո՞նց եք զոմբիներ Տիգրան Ավինյանի նման դավաճան վիժվածքը զանգահարում է ոստիկանապետին և Աջափնյակի թաղապետին, սպառնալով խանութի ապամոնտաժվելու դեպքում, նրանք կհեռացվեն աշխատանքից Ժամանակն է նորից արժևորելու մեր հերոսական անցյալը, վերաիմաստավորվելու՝ պետության անվտանգային հարցերը առաջնային օրակարգ բերելու Արմեն Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել Հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին Սիմվոլիզմի սիրահար Էրդողանը թվիթթերյան իր պատին տեղադրել է 1920 թ. Կարսն ու Գյումրին գրաված Քյազըմ Կարաբեքիր փաշայի լուսանկարը Իմ Զինվո՛ր եղբայր, պատերազմը դու չես պարտվել, կռիվը դու տանուլ չես տվել, դու քո կյանքի գնով ապացուցել ես բոլորին, որ եթե նույնիսկ այս թուրքասեր իշխանությունը արեց ամեն ինչ, որ դու պարտվես, դու հաղթեցիր մահը «Թղթի վրա գրեք իմ մեջբերումը եւ անձամբ կբերեք». Նիկոլ Փաշինյանը լարված զրույց ունեցավ լրագրողի հետ Եռաբլուրում. Տեսանյութ Ես հայկական արմատներ ունեմ. Պոլինա Գագարինայի նախկին ամուսին. Լուսանկար «Golden Palace»-ով հետաքրքրվող կա. այն կարող է վաճառվել Միշտ պետք է հիշենք` թշնամին մեր տան դարպասների մոտ է և չի հրաժարվել հայ­կական օջախներն ավերելու նենգ մտադրությունից. Օնիկ Գասպարյան «Աերոֆլոտը» մարտ-ապրիլ ամիսներին չեղարկում է թռիչքները Մոսկվայից Երևան Թեհրանի և Սպահանի թեմակալ առաջնորդները, եր­կու թեմերի ազգային իշխանությունները կտրուկ մերժել են Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի գլխավորած պատվիրակության հետ հանդիպելու առաջարկը Լարսը բաց է․ հարյուրավոր բեռնատարներ են կուտակված Օրվա կադր. Հունվարի 28-ը Հայոց բանակի օրն է Մեր բոլոր պայքարների բովում հայ զինվորը ցուցաբերել է մեծ արիություն ու անձնվիրում՝ հերոսաբար պաշտպանելով երկիր հայրենին և հարազատ ժողովրդին․ Կաթողիկոսի ուղերձը` Բանակի օրվա առթիվ «Սրանք պատերազմի օրերին Արցախ գնալու համար բյուջեից ճանապարհածախս ու աշխատավարձ են ստացել, իսկ ձեր վրա ծախել են՝ «ֆռոնտ ենք գնացել»». Նարեկ Սամսոնյան Իմ մեջբերումը թղթի վրա կբերեք, որ ես ասել եմ, թե Շուշին ադրբեջանական է և ես Ձեզ կպատասխանեմ. Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողին Նիկոլ Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ այցելել էին «Եռաբլուր» պանթեոն. Տեսանյութ Փակ քննարկում է եղել. հնարավոր է բուհերում փետրվարի 8-ից դասերը սովորական ռեժիմով վերսկսեն Իշխանության ստրուկն ու ստրուկի իշխանությունը Ռուսական «փափուկ ուժի» նոր գործիքակազմ Հայաստանում «Իմ քայլը» խմբակցությունում խուճապ է. Հակոբ Սիմիդյանին ղեկավար չեն տեսնում Իշխանությունները դատական համակարգը ուզում են վերածել իրենց քաղաքական կցորդի «Անցանկալի» համայնքապետերը իրենցից ազատվել ցանկացող կառավարության դեմ կոնտր քայլ են արել Ծառուկյանի բիզնեսին ուղղված որոշում կայացվեց, որը կարող է ստվերային համագործակցության արդյունք լինել Սահմանները բացվելու լուրը ոգևորել է հազարավոր հայաստանցիների Ի՞նչ էր իրականում Իրանը ասում սրիկային

Մխիթարս ու Հայկս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար. ո՞վ է պատասխան տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար. նահատակված Մխիթար Գալեյանի մայրը՝ որդու մասին

Մխիթարը բնավորությամբ լիդեր էր, ազդեցիկ հայացք ուներ, եթե դասարանում ինչ-որ հարցեր էին առաջանում, Մխիթարս միշտ հաղթողի դերում էր: Tert.am-ին այս մասին պատմեց հակառակորդի դեմ ծավալված մարտերի ընթացքում հոկտեմբերի 1-ին նահատակված զինծառայող Մխիթար Գալեյանի մայր Աստղիկ Գալեյանը:

«Նա իմ առաջնեկն էր, ամբողջ ներուժս կենտրոնացրել է նրա վրա: Ցանկությունս մեկն էր՝ լավ մարդ մեծացնել՝ խելացի, գրագետ: Ինչպես նրա դասվար Արմինե Գևորգյանն է ասում՝ Մխիթարս երազկոտ էր, դասի ժամերին մտքերով սավառնում էր ու նորից հետ գալիս»,-պատմում է մայրը:

Մայրը պատմում է, որ Մխիթարն ամառային արձակուրդներին նախընտրում էր երեք լեզուներով գրել, կարդալ, ուներ այն զբաղվածությունը, որը մայրն էր սիրում: Ուսումնական տարվա առաջին օրերին միշտ գովասանագրերի էր արժանանում, իսկ արդեն բարձր դասարանում ընդգրվել էր «ԵԿՄ»-ի շարքերում:

Դեռ մանկապարտեզ հաճախելու տարիքից աչքի է ընկեր իր առաջադիմությամբ, օտար լեզուների հանդեպ մեծ սեր ուներ: Հիմնական դպրոցն ավարտելուց հետո Մխիթարն ուսումը շարունակել է 148 ավագ դպրոցում, միաժամանակ ավարտել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ, հետո արդեն ընդունվել է Հայ-ռուսական համալսարան, սրա հետ զուգահեռ Մխիթարը չի դադարեցրել իր պարապմունքները, սովորել է անընդհատ և նույն համալսարանում անվճար ընդունվել է Քաղաքագիտության բաժինը:

Մխիթարն իր ունակությունները նաև սպորտում էր ցույց տալիս, լավ լողորդ էր, նաև ըմբշամարտի էր հաճախել: Իր սպորտային կազմվածքով Մխիթարը միշտ մորն էր դիմում ու ասում՝ մերս, տղեդ սիրուն ա, չէ՞: Մայրը պատմում է, որ թեև իր ժպտերեսությանը՝ Մխիթարի աչքերը թախծոտ էին, բնավորությամբ էլ խռովկան էր, բայց երբեք քրոջ հետ չէր վիճում:

«Համալսարանի առաջին կուրսի առաջին կիսամյակը սովորելուց հետո, 2019 թվականի հունվարի 17-ին բանակ զորակոչվեց: Ծառայությունն անցել է Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքի զորամասում: Երբեք ու երբեք չի տրտնջացել ծառայությունից, միշտ ասում էր՝ ամեն ինչ լավ է: Անգամ չեմ իմացել, որ հոսպիտալում պառկել է»,-ասում է տիկին Աստղը:

Ծնողները հաճախ են այցելել Մխիթարին, միշտ կենսախինդ են տեսել, կյանքով լեցուն: Մայրը որդուն վերջին անգամ գրկել է հուլիսի 12-ին, «Քաջարի մարտիկի» մեդալ էր ստացել: «Սերժանտ էր, դիրքի ավագ, հպարտանում էր դիրքով, զորամասի մատուռն էր վերանորոգել ու զորամասի առօրյային համատեղ զբաղմունք էր գտել՝ խաղող ու կարտոֆիլ էինք աճեցնում»:

Զինվորների սիրելի սովորույթը՝ տուն վերադառնալու հետ հաշվարկը Մխիթարը պետք է հոկտեմբերի 9-ից սկսեր, երբ զորացրվելուն 100 օր մնար: «Ավաղ, չհասանք այդ օրվան: Սեպտեմբերի 26-ին դստրիկիս 18-ամյակն էր, Մխիթարիս էլ տեսազանգով միացավ ու նշեցինք, բայց աչքերը թախծոտ էին: 27-ի առավոտ լսեցինք չարաբաստիկ պատերազմի լուրը: Հենց առավոտյան ամբողջ զորքը դիրքերում էր, սակայն ինձ չէր ասում այդ մասին, խնայում էր, բայց ես զգում էի»:

Տիկին Աստղիկը պատմում է, որ ամուսինն առաջին պահից ինքնական որոշում է, որ Արցախ մեկնի, որդու կողքին լինի, սակայն հանդիպում այդպես էլ չստացվեց ու Մխիթարի հայրը ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել, տեղափոխվել Երևան:

«Այդ ժամանակ որդիս ընկերների և հրամանատարի հետ թեժ մարտերի մեջ էր: Ցավոք, հրամանատարն առաջինն է զոհվել և մենակ թողել իր Մխոյին, Հայկին ու Աբիկին: Մխիթարս մարտն իր վրա էր վերցրել ու ընկերներով պայքարել են մինչև վերջ:

Ընկերների պատմելով՝ շատ մեծ գրոհ էր: Մխիթարս չէր վախենում, կռվում էր ու անընդմեջ ասում՝ տղերք, չվախենաք, հետ գնացեք, որ ձեզ բան չպատահի, տղերք, չվախենաք, հեսա հերս գալու ա»,-պատմեց նա:

Մխիթարն ու իր ընկերները զոհված և վիրավոր ընկերներին դիրքերում չէին թողնում, դուրս էին բերում, զինվորներին սոված չէին թողնում: «3 ժամ ոտքով գնացել էին ընկերներին հաց բերելու: Թեժ մարտի ժամանակ վիրավորվել է Աբիկը:

Աբիկին դուրս են բերել, փրկելու ժամանակ Հայկս ու Մխիթարս մարմնով ծածկել են Աբիկին ու զոհվել հերոսաբար: Մխիթարս ու ընկերները պայքարեցին մինչև վերջ, հանուն հայրենիքի. նրանք գնացին, որ մենք ապրենք»:

Խոսելով Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթղթի մասին, որով Արցախի տարածքները հանձնվեցին Ադրբեջանին՝ տիկին Աստղիկը խոսքն ուղղեց առհասարկ ՀՀ բոլոր ժամանակների իշխանություններին ու շեշտեց, որ դժվար է հիմա հանգիստ քնել, այն էլ երեխայի նկարը գրկած՝ հույսով, որ գոնե այդ գիշեր երազում կհանդիպեն: «Դուք գիտե՞ք` ինչ է նշանակում ընտանիքի քարուքանդ լինելը, քանդվեց այն ամենն, ինչ 21 տարի փափագել էի։ Իմ տան հենարանը կորցրեցի։

Եվ ո՞վ է պատասխանը տալու իմ բալի թափված արյան համար, իմ բալի չապրած կյանքի համար, իմ ճերմակած մազերի համար, իմ ամեն արցունքի համար։ Սա էր ձեր պլանը, ուրեմն թող նախապես հետ քաշեիք զորքը, թողեիք, որ ես էլ մնացած մայրերի պես կարողանայի գրկել իմ բալին, ամուսնացնեի բալիս: Օծանելիք ու ժամացույց են գողացել, բայց ինձանից իմ լույսը գողացաք»:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan