«Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում

Դիտել նաև
«Բարգավաճ Հայաստան». Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի մեջ որեւէ պառակտում չկա. Տեսանյութ
Հայաստանը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» պատվաստանյութը
«Լուսավոր Հայաստանը» պատրաստվում է արտահերթ ընտրությունների. Նա լրացնում է ընտրական հանձնաժողովներում իր տեղերը
Գագիկ Ջհանգիրյանը հանդիպում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ. Տեսանյութ
Հայաստանում ադրբեջանական «Sandora» հյութ է վաճառվում
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում։
ԲՀԿ-ից հայտնում են, որ քննարկման առարկան է՝
- Հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը:
Քննարկումը, համաձայն ԱԺ կանոնակարգի 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող՝ ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։
Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ։