Կրեմլում խոսել են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի մասին

Կրեմլի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դաշնակիցների փոխգործակցությունն ու կազմակերպության արդյունավետության բարձրացումը նախատեսվում է քննարկել դեկտեմբերի 2-ին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում, որը տեղի կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ:
«Դեկտեմբերի 2-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ տեսակոնֆերանսի ռեժիմով։ Նախատեսվում է քննարկել դաշնակցային փոխգործակցության կազմակերպման, արդյունավետության շարունակական բարձրացման հարցերը: Ինչպես նաև կարծիքներ են փոխանակվելու արդիական խնդիրներին նվիրված միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ընդգծվում է, որ նստաշրջանի առանցքային որոշումները կարձանագրվեն ամփոփիչ հռչակագրում և մի շարք այլ փաստաթղթերում։
Zham.am