Նիկոլ Փաշինյանը որոշել է մադամ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Փաշինյանն արդարացրեց Հայոց Ցեղասպանությունը. Ավետիք Իշխանյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանի ներքին վախերի հետեւանքներն ու ամուր պահված աթոռը
23
Ինչո՞ւ է մի քանի օլիգարխի գրպանային «վեցնոցը» հոխորտում ընդդիմության վրա. Տեսանյութ Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին. Տեսանյութ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Փաշինյանի պլան ա-ն մայիսին արտահերթ ընտրություններ անցկացնելն է «Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ Համացանցում է հայտնվել Բակո Սահակյանի մահացած անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը Եթե 2018 թվականի ապրիլից Հայաստանի ղեկավարը դառնար Թուրքիայի գործակալը, ապա ի՞նչ պիտի աներ նա, և ի՞նչ կա, որ չի արել Նիկոլ Փաշինյանը Պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը. ակցիա ՊՆ-ի դիմաց. Տեսանյութ AgoraVox. Արցախի դեմ պատերազմի օրերին Ադրբեջանն օգտագործել է ՆԱՏՕ-ի հարձակողական զենքը. Լուսանկարներ Պատերազմ Արցխում
Մինչև վերջերս ԱՄՆ-ում դեսպանի պաշտոնին հավակնում էր թուրք ներող սորոսական Արսեն Խառատյանը «Ձեռագիրն Արարատինն է. կասկած չունեմ, որ նա ԱԱԾ գործակալ է». Մարինե Մանուչարյան.Տեսանյութ Արցախ է վերադարձել 50․521 մարդ. ՌԴ ՊՆ ՀՀ 4-րդ նախագահը դասվել է Բերմուդյան եռանկյունուն, տիեզերքի սև անցքերին և մածունի մերանին Արցախ, ներիր մեզ Արցախի Սպիտակաշեն, Այգեստան և Խնածախ համայնքների մերձակայքում կվնասազերծվի չպայթած ռազմամթերքը Ռուս զինծառայողն արձակուրդում է եղել. մանրամասներ Գյումրու վթարից Աշխարհի բոլոր ուժեղագույն կայսրությունները հավերժ ոչնչացան այն բանից հետո, երբ փորձեցին ոչնչացնել հայերին Այսօր հայ բեմի կատակերգակ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է Ինչո՞ւ է մի քանի օլիգարխի գրպանային «վեցնոցը» հոխորտում ընդդիմության վրա. Տեսանյութ Այս քայլական իշխանությունների ու սորոսական կառույցների իշխանությունը մի ՏՐՈՅԱԿԱՆ ՁԻ էր՝ ներդրված Հայաստանում Արցախի հանձնված տարածքներում գտնվում է 128 տոննա ոսկիի չմշակված պաշար «Զինվորականներ, եթե մարմինների տեղեր գիտեք՝ կապնվեք մեզ հետ, տեղեկություններ հայտնեք». Արսեն Ղուկասյան. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանը որոշել է մադամ Մակունցին նշանակել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան «Ասում են հղիության ամիսները կնոջ կյանքի ամենահեքիաթային շրջանն է․․․ բայց ոչ այս անգամ»․ Լիլիթ Մուրադյան. Լուսանկար ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուն վերահաստատել է Բայդենի խոստումը՝ Հայոց ցեղասպանության առնչությամբ Փաշինյանի կողմնակցի դեմ, ով Քոչարյանին, Սարգսյանին, Մանուկյանին ու Վանեցյանին սպանելու հրապարակային կոչ էր արել, քրեական գործ է հարուցվել «Պարզվում է՝ հանգանակության գումարներով նաև «դոլարի կուրս» են փորձել պահել». Արմեն Աշոտյան Կոնգրեսականը զենքով ցանկացել է ներխուժել Ներկայացուցիչների պալատի նիստերի դահլիճ Խնդիրը նրանում է, որ սրանք կգնան, իսկ ադրբեջանցիք դեռ տասնամյակներով մեզ ու աշխարհին հիշեցնելու են սրանց ասածները Այս նշանակումով կալանավորվելու և տարիներով ազատազրկվելու են բոլոր նրանք, ովքեր կփորձեն վարչապետին մեղադրել պատերազմում պարտության մեջ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնություն էլ չկա... Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարը այցելել ա Արցախ ու Ալիևը դրանից չի նեղվել «Հայաստանը վարի գնաց այն պահին, երբ զանավեսկեն մտավ պատգամավորի աշխատասենյակ». Երվանդ Վարոսյան Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ Շուշիի մասին Փաշինյանի աղմկահարույց հայտարարության մասին. Տեսանյութ Զիդանը վարակվել է կորոնավիրուսով Մինչ իր շքեղ առանձնատունը գոմ անվանող Ջհանգիրյանը նոր պաշտոն էր ստանում, շուռնուխցի Ստեփանի իրական գոմը դրանց պատճառով անցել է Ադրբեջանին Արսեն Թորոսյանը ստեղծել և ղեկավարել է ոստիկանության նախկին գաղտնի աշխատակիցներից կազմված խումբ Իմ Քայլի փակ ժողովի ժամանակ Փաշինյանը առաջարկել է երկու տարբերակ Ես առաջ մեղադրում էի Հայաստանից գնացողներին, իսկ հիմա դրա ոչ մի բարոյական իրավունքը չունեմ «Բայդենը ծագումով քուրդ է. նրա ընտանիքը Երևանից է ԱՄՆ գաղթել». թուրք նախկին պատգամավորը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ ՊԲ-ն հրապարակել է զոհված 72 զինծառայողի անուն Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի 25-ամյա զինծառայողի մոխրացած դին հայտնաբերվել է Opel-ում Ի՞նչ է սա, եթե ոչ կառավարման աբսուրդ․ Սենոր Հասրաթյան Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 198 նոր դեպք. մահացել է 7 մարդ Այն մարդը ով կասի, որ մենք, կամ մեր բանակը պարտվել են այս պատերազմում կդառնա իմ թշնամին, քո տղան չի պարտվել, պարտվել են Նիկոլն ու իր գրպանի շները․ Արա Վարդանյանը՝ Գեղամ Նազարյանին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը եւ պախկվեց reception-ի սեղանի տակ Նախկինների թեման կարելի է փակված համարել․ ապացուցվեց «նախկիններ» շահարկման դատարկությունը «Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք». Գ. Սուրենյան Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականը եղել է երկրի «գլխավոր սորոսականը» Իշխանությունն ընդդիմադիր պատգամավորների բերանը փակելու նոր գործիք կունենա Օրակարգում դատական համակարգի «ծնկի բերումն» է Բայդենի նախագահ դառնալուց հետո մառախուղը աստիճանաբար սկսել է ցրվել. Արցախը և Հայաստանը վտանգված են Քանի՞ վարորդ չի կորցրել տուգանային միավորները եւ քանի՞սն են 6 ամսով զրկվել վարելու իրավունքից Դավիթ Խաչատուրյանն «ընդդեմ» Գագիկ Ջհանգիրյանի. ԲԴԽ նորընտիր անդամն անկեղծացավ Ի՞նչ նպատակ ունի դրամի արժեզրկման զսպումը. պատճառ կա Պատերազմի ժամանակ որեւէ կերպ տուժածների մասով ԴԱՀԿ օրենքում փոփոխություններ կարվեն ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Բյուջեի վրա նոր բեռ դարձած հաստիքները չեն վերացվել. Իսկ Նիկոլը կադրային «ռակիրովկաներ» է անում Եթե ինչ-որ մարդիկ խոհանոցից հայտնվել են ԱԺ-ում՝ ընդդիմության տեսքով, դա իրենց խնդիրն է, հույս ունեմ ու վստահ եմ, որ շուտով կունենանք նոր ընտրություններ, և բացը կլրացվի․ Ա․ Սիմոնյան

Արդյո՞ք արաբական մի երկրում ՀՀ-ին գումար է առաջարկվել՝ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծելու համար. Աղվան Վարդանյան. Տեսանյութ

Հարցեր կան, որոնց մասին ուզում եմ՝ մեր քաղաքացիները մտածեն: Այս մասին այսօր կայացած ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ Աղվան Վարդանյանը՝ ներկայացնելով «13 հարց և բացահայտում»:

Աղվան Վարդանյանի 13 ՀԱՐՑ-ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄԸ

Աղվան Վարդանյանի խոսքը 2020թ. դեկտեմբերի 1-ին

«Սպուտնիկ Արմենիա»-ում կայացած մամուլի ասուլիսում

Մոտ վեց ամիս հրապարակային չեմ խոսել, հարցազրույց չեմ տվել։ Դրանից առաջ այս մարդու, իր իշխանության բնույթի մասին ամեն ինչ ասել եմ, ողբերգական հետեւանքների մասին զգուշացրել եմ։ Փորձել եմ գործողությունների մղել։

Այսօր որոշեցի խոսել, որովհետեւ հարցեր կան, եւ ուզում եմ ՝ դուք, մեր քաղաքացիները այս հարցերի ու բացահայտումների շուրջ մտածեք։

1.2019-ին արդո՞ք արաբական մի երկրում հանդիպել են Հայաստանի եւ Ադրբեջանի բարձրաստիճան, համարժեք երկու պաշտոնյա։ Արդյո՞ք Ադրբեջանի ներկայացուցիչը Հայաստանի ներկայացուցչին փոխանցել է թուղթ, որի վրա աստղաբաշխական գումար է նշված եղել՝ որպես առաջարկ Արցախի հարցը հօգուտ Ադրբեջանի լուծման։ Եւ երբ մեր պաշտոնյան բորբոքվել է, թե էս ի՞նչ ես առաջարկում, դիմացինը շատ կիրթ ասել է՝ մի բորբոքվեք, ձեզանից ընդամենը խնդրում ենք՝ փոխանցել ձեր ղեկավարին։

Արդյո՞ք երբ հայ պաշտոնյան, նույնքան բորբոքված,ասելով՝ տես թե էդ անասունները ինչ են առաջարկում, փոխանցել է, մեր երկրի ղեկավարը ասել է՝ դու հուզական, զգացմունքային մարդ ես, մի խառնվիր, ուրիշը կզբաղվի։

2.Արդյո՞ք սուրճի սեղանի շուրջ, ընտանեկան միջավայրում, Նիկոլին ասվել է՝ մի արա, Ռուսաստանի դեմ քո քայլերը, բանակցությունների ձախողումը հանգեցնելու են պատերազմի։ Իսկ եթե պատերազմ եղավ, հազարավոր զոհեր ենք ունենալու։
Արդյո՞ք նրա ամուսինը (կնոջը ամուսին ասում են, չէ՞), միջամտել է՝ ինչ է եղել, թող մի 5000 հոգի էլ զոհվեն։ Բա ուզում են հողերը պահել, չե՞ն ուզում զոհվել։

3. Արդյո՞ք 2019թ. առաջին կեսին Նիկոլը, հերթական հիստերիկ նոպայի մեջ, ասել է՝ Ռուսաստանը, մեր ԱԱԾ-ն, Արցախի ղեկավարությունը իմ դեմ դավադրություն են պատրաստում։

4. Արդյո՞ք 2019-ի երկրորդ կեսին, երբ Ռուսաստանի նախագահը շնորհավորել է ՀՀ երկրորդ նախագահի տարեդարձը, դարձյալ հերթական նոպայի մեջ, Նիկոլը ցանկացել է լայվ մտնել ու հայտարարել, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Արդյո՞ք մեծ դժվարությամբ են համոզել, որ չանի։

5.Հաշվե՞լ եք՝ վերջին մեկ ամսում Նիկոլը քանի անգամ է զանգել Պուտինին։ Երեւի երեսո՞ւն։ Արդյո՞ք մինչեւ պատերազմը եթե երեք անգամ, առանց կուլիսային խաղերի, զանգեր, դեպքերը այլ զարգացում չէին ունենա։ Հիշեցում՝ մեկ տարուց ավելի Նիկոլը չի կարողացել հանդիպել ՌԴ նախագահին։ Մտածեք՝ ինչո՞ւ չի կարողացել։

6. Նիկոլը հայտարարել է, որ պատերազմն անսպասելի չէր։ Միայն ժամը եւ գլխավոր ուղղությունը հստակ չգիտեինք։

Այդ դեպքում ինչո՞ւ պաշտպանության նախարարը Հայաստանում չէր եւ վերադարձավ միայն սեպտեմբերի 28-ի երեկոյան։ Ի՞նչ է, առանց Նիկոլի իմացությա՞ն էր այլ երկրում։
Ինչո՞ւ էր պատերազմից մեկ օր առաջ Հայաստանի ԱԱԾ-ն ծանուցագիր ուղարկել Վիտալի Բալասանյանին, եւ եթե գար, կալանավորելու էին։

Ինչո՞ւ էին Արցախի պաշտպանական շրջանների հրամանատարները վերջին ամիսներին փոխարինվում անփորձ զինվորականներով։

Ինչո՞ւ արցախյան առաջին, ապրիլյան պատերազմի հաղթողները մեկուսացվեցին ռազմական գործողություններից։

7. Այս ամենի ֆոնին, պատերազմի գրեթե ամբողջ ընթացքում, ի՞նչ էր անում վարչապետի ամուսինը Արցախում։ Նա Գորիսում թաքնվեց միայն այն ժամանակ, երբ ամեն բան խայտառակ ավարտ էր ունեցել։

Գեներալները հրամանատարական կետում նրա բարոյական աջակցության, ոգեշնչման կարի՞քն ունեին, թե՞ պետք էր հետեւել, ուղղորդել, որ գծված սցենարից շեղումներ չլինեն։
8.Երբ հուլիսյան սահմանային միջադեպը Նիկոլը վերածում էր հերոսամարտի, ասում էր՝ ջախջախել ենք Ադրբեջանին, աջուձախ շքանշաններ էր բաժանում, նվաստացնում էր Ալիեւին, չէ՞ր մոտեցնում, արդյո՞ք, պատերազմը։

Հիմա ո՞վ է ում նվաստացնում, ծաղրում, ստորացնում։

Արդյո՞ք որեւէ մեկը կարող է հոդաբաշխ բացատրել՝ ինչո՞ւ Նիկոլը չի համարձակվում կես բառ հակադարձել Ալիեւին։ Ինչի՞ց է վախենում։ Մտածեք նաեւ այս մասին։

9.Արդյո՞ք ռազմական դրությամբ, խոսքի, մամուլի ազատությունը, կարծիք արտահայտելու իրավունքը սահմանափակելը, սուտ հաղթական տեղեկատվությամբ մարդկանց խաբելը հանրության դիմադրությունը չեզոքացնելու, պարտությունը լիարժեք դարձնելու նպատակ չուներ։

10.2020թ. մարտի սկզբին Նիկոլը այցելեց Վրաստան։ Արդյո՞ք միակ եւ անձնական խնդրանքը հարեւան երկրի ղեկավարությունից, համարձակության համար բավական խմելուց հետո, եղել է հայկական սիգարետների ազատ տարանցումն ապահովելը։

11.Արդյո՞ք պատերազմի առաջին օրերին Հայաստանի Հանրապետության անունից, իբրեւ պաշտոնական բանակցող, Իրանի Իսլամական Հանրապետություն է գործուղվել մի շատ հայտնի խոշոր սեփականատեր։

12.Վերջին ելույթում Նիկոլը հպարտ քաղաքացիներին ասում է՝ մի վախեցեք։ Մի վախեցեք ասում է ամենավերջին վախկոտը։ Նայեք՝ քանի թիկնապահով է շրջապատված, քանի շարք ոստիկան է կառավարության առաջ, իր կեցավայրի շուրջ։

Իբրեւ իր վերջին հենարան՝ ինչ խաժամուժ է հավաքել կառավարական ամառանոցի տարածքում։

13.Արդյո՞ք 2019-ի ամռան այն օրը, երբ Ռ.Քոչարյանին դատարանը ազատ արձակեց,

Նիկոլը վախից կուչ է եկել ամառանոցի սենյակներից մեկում ու դողդողացել։

Արդյո՞ք մեծ դժվարությամբ են նրան դուրս բերել ընկճախտից։

Արդյո՞ք նա այդպես ամբողջ գիշեր դողդողացել է նաեւ տարիներ առաջ Կոշի կալանավայրում՝ կին փաստաբանի ձեռքը բռնած։

Արդյո՞ք այդ նույն օրերին, երբ ամառանոցի դիմացի լանջին խոտերը հրդեհվել են, Նիկոլը հիստերիայի մեջ աղաղակել է՝ գալիս է, գալիս է, սա Քոչարյանն է ազդանշան ուղարկում։
Եւ արդյո՞ք մինչեւ Ֆելիքս Ցոլակյանը չի զանգել, չի ասել, թե մենք ենք խոտերը վառել, կանխարգելիչ հրդեհ է, ամեն ինչ վերահսկողության տակ է, Նիկոլը չի հանգստացել։
Մի վախեցեք ասում է մեկը, ով մի շաբաթ բունկերից դուրս չէր գալիս։

Նախավարչապետական շրջանի վախկոտության բազմաթիվ դրվագներին չանդրադառնամ։ Եւ՝ փողի հանդեպ առանձնահատուկ սիրուն։

Արդյո՞ք սխալված կլինեմ, եթե ենթադրեմ, որ այս եւ այլ դրվագների տիրապետում են տարբեր երկրների համապատասխան մարմինները։

Ամփոփեմ. մի անգամ Նիկոլը ասել է՝ մեր ժողովրդին ես բոլորից լավ եմ ճանաչում։ Եւ ճիշտ է, եւ սուտ։

Նիկոլը լավ է ճանաչում մեր ժողովրդի՝ առավելագույնը հինգ տոկոս կազմող հատվածին, որի մարմնավորումն է ինքը. անպատիվ, մարդատյաց, անսուրբ, անամոթ, խոստումնազանց, լկտի, սուտասան, բարոյազուրկ, դեմագոգ, սարսափելի վախկոտ ու սարսափելի փողասեր։

Այս տեսակը դեռ իշխանություն է Հայաստանում։ Այս տեսակը չի վերանալու։

Մեր խնդիրն է այս տեսակին օր առաջ հեռացնել իշխանությունից։

Մեր խնդիրն է պետական-հանրային կյանքում այս տեսակի ազդեցությունը ետայսու բացառելը։

Մանրամասները՝ տեսանյութում:



Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan