Թշնամի պետությունը ամեն ինչ անելու է, որ վերջնական նվաճի Արցախից մնացած հատվածը

Դիտել նաև
Թուրքիայում թողարկվել է Արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաղթանակին նվիրված հուշադրամ
Չգիտեմ էլ, թե ինչպես ավելի պարզ բացատրել, որ մենք ներկայիս իշխանությունների հետ անխուսափելիորեն մոտենում ենք հաջորդ, ավելի մեծ պատերազմին, որը կլինի վերջինը մեր պատմության մեջ
5 անխուսափելի բան, որ կլինի Հայաստանում առաջիկայում այս իշխանության պահպանման դեպքում
Հայերի տների դիմաց թուրքական և ադրբեջանական դեռևս անհայտ կազմակերպությունների կողմից արվել են այսպիսի գրաֆիտիներ. Լուսանկար
Վերջին ամսվա ընթացքում առնվազն 50 ռազմական տրանսպորտային օդանավ է Թուրքիայից մեկնել Ադրբեջան
Քիչ առաջ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հերթական հաղթական ճառով դիմեց ժողովրդին՝ ավետելով Քաշաթաղի (Լաչինի) շրջանի օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Ճառում նա, մասնավորապես, ասել է. «Այսօր Լեռնային Ղարաբաղում ապրող մարդիկ Ադրբեջանի քաղաքացիներ են։ Ես ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ նրանք կտեսնեն, որ միասնական Ադրբեջան պետության կազմում նրանց կյանքը լավ է լինելու»։
Հարգելի՛ ընթերցող, թշնամի պետությունը ամեն ինչ անելու է, որ վերջնական նվաճի Արցախից մնացած հատվածը։ Արցախում փաստացի հայկական պետության բացակայության պայմաններում որևէ զիջում որևէ հարցում Ադրբեջանը չի անելու պարտված Հայաստանին ու պարտված Հայաստանի պարտված ղեկավարին։ Արցախի հայության մնացած հատվածը շարունակելու է իր վրա ուղիղ կրել ադրբեջանական լուրջ սպառնալիքը։ Դե իսկ Սյունիքի, Վայոց Ձորի ու Գեղարքունիքի հայությանը այս «զգացողությունները» դեռ սպասում են։
Պետության անկումը թե՛ Արցախում, թե՛ մայր Հայաստանում շարունակվում է։ Թշնամիները սպասելու են հարմար պահի հաջորդ՝ վերջնական կործանարար հարվածը հասցնելու համար։
Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից