Փողոց դուրս չեկանք, ոչինչ չփորձեցինք բարելավել, լուռ հասանք այսօրվան ու արթնացանք Լաչինի շրջանն էլ ադրբեջանցիներին հանձնած

Փողոց դուրս չեկանք, ոչինչ չփորձեցինք բարելավել, լուռ հասանք այսօրվան ու արթնացանք Լաչինի շրջանն էլ ադրբեջանցիներին հանձնած:
Այս 20 օրվա ընթացքում մեզ համար կարևոր հարցերից ոչ մեկն էլ չլուծվեց` ոչ գերիները վերադարձվեցին, ոչ սահմանագիծը հստակեցվեց, ոչ էլ մեր նոր ահմանամերձ տարածքների անվտանգությունն ամրապնդվեց: Մի օր Գեղարքունիքն արթնացավ սահմանամերձ դարձած, այսօր էլ Սյունիքի սահմանը երկարեց:
Այս իշխանության մնալու դեպքում հետագա բանակցությունների ու հայ-ադրբեջանական երկխոսության ընթացքն էլ պատկերացնելու համար Սոթքի դեպքերը, գերիների հարցով անմեղսունակությունը հիշեք: Դա դեռ այն ընթացքում, երբ Ադրբեջանը մեզանից ստանալիք ուներ, հիմա` էլ չունի, ուստի պատկերացնելուց բազմապատկեք երկուսով կամ տասով:
Վերջում էլ մեր նոր սահմանագծի երկարությանը նայեք, շունչ քաշեք ու շարունակեք անհոգ ու հանգիստ ապրել մինչև ադրբեջանցին հենց ձեր տան դուռը ջարդի:
Սա ընտրեցինք, սրան ենք արժանի: Կամ ուշքի կգանք, այս իշխանությունից կազատվենք ու կփորձենք մինչև վերջ կորացած մեր մեջքը քիչ-քիչ ուղղել, կամ շատ արագ կկորցնենք պետականության մնացորդներն էլ ու դարերով գլխիկոր կապրենք:
Աննա Կարապետյանի ֆեյսբուքյան էջից