«Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն». Միքայել Մինասյան Հայերի տեսակները. վարկած. Լուսանկար «Շիշ բռնողի» փեսայի կողմից քննիչին ծեծի ենթարկելու գործով կան մեղադրյալներ. քննիչը տուժող է ճանաչվել
23
«Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Համացանցում է հայտնվել Բակո Սահակյանի մահացած անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը Եթե 2018 թվականի ապրիլից Հայաստանի ղեկավարը դառնար Թուրքիայի գործակալը, ապա ի՞նչ պիտի աներ նա, և ի՞նչ կա, որ չի արել Նիկոլ Փաշինյանը Պատերազմի մասնակիցները չեն ստացել աշխատավարձերը. ակցիա ՊՆ-ի դիմաց. ուղիղ Ազգային ժողովն ընտրում է ԲԴԽ անդամներին. ՈՒՂԻՂ AgoraVox. Արցախի դեմ պատերազմի օրերին Ադրբեջանն օգտագործել է ՆԱՏՕ-ի հարձակողական զենքը. Լուսանկարներ ԱԺ-ի դիմաց պահանջում էին Գագիկ Ջհանգիրյանին և Դավիթ Խաչատուրյանին չընտրել ԲԴԽ անդամ. Տեսանյութ Երկրաշարժ Նախիջևան քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք. այն զգացվել է Վայոց ձորի մարզի Վայք, Եղեգնաձոր քաղաքներում և Սյունիքում Ինչ է սպասվում «Նիկոլի թվի» Հայաստանին Պատերազմ Արցխում
Ջհանգիրյանին ճնշեք, թո՛ղ հաճույք ստանա․ Հայկ Սարգսյանի հերթական «կինոն»․ Yerkir.am. Տեսանյութ Այսօրվա լուրերում ակտուալ է գոմի թեման, մի քանի օր առաջ ոչխարները և իր նախրապանը․ օրը մի բանով շեղում են, դե մենք էլ շեղվում․․․ «Պատասխան են տալու Աննան, Նիկոլն ու իր թիմը». Գեղամ Նազարյան. Տեսանյութ «Միայն 100.000 դրամը դարձել է 300.000». Սերգեյ Ղահրամանյանը՝ ավտոկայանատեղիների վճարի դրույքաչափերի մասին Մեկնարկել է Արա Այվազյանի աշխատանքային այցը Վրաստան․նա հանդիպել է վրացի գործընկերոջը ԱԺ-ն և ՍԴ-ն զավթելուց հետո մնացել է վերջին ատյանը՝ ԲԴԽ-ն․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Փաշինյանի կազմակերպած արտահերթ ընտրություններին «Ազգային օրակարգ»-ը չի մասնակցելու. Արա Գասպարյան. Տեսանյութ ՀԲԸՄ-ն սահմանել է Օքսֆորդի համալսարանի դասական հայագիտության մագիստրոսական ծրագրի կրթաթոշակ ՆՈՐ ԽԱՂ՝ «Ո՞վ է ուզում դառնալ պարգևավճարատեր» Մի քանի օրից իմ դեմ կհարուցվի թվով 3-րդ քրեական գործը Հայաստանի տրանսպորտային բլոկադան շարունակվելու է. քաղաքագետը մանրամասնում է Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանը Հասանովի հետ հանդիպման ժամանակ խոստացել է «ջանքեր գործադրել ռազմական ոլորտում ադրբեջանա-բրիտանական համագործակցության զարգացման համար» Անդրանիկ Քոչարյանը օդային տագնապի ձայնը լսելով` թողեց իրերը նախասրահի մեջտեղում և վազելով պախկվեց reception-ի սեղանի տակ Քչերը գիտեն, որ Շուշիի գրավումը ոչ միայն անտրամաբանական էր, այլ նաև գրեթե անհնար. Սերգեյ Միխեև Կառավարության կողմից ստեղծված Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը տապալվել է Օնիկ Գասպարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Իրանի արտգործնախարարը հունվարի 27-ին կայցելի Հայաստան «Ռեյմա» կրոնական կազմակերպությունն աղանդ է. Տեր Եսայի քահանա Արթենյան Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում. փաստաբաններ Համացանցում է հայտնվել Բակո Սահակյանի մահացած անվտանգության պետ Արթուր Ապրեսյանի ձայնային հաղորդագրությունը Ադրբեջանում երկու լիբանանահայերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկչության մեղադրանքով Իսկ ընդամենը երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանը Շուշին համարում էր ոչ թե ադրբեջանական քաղաք, այլ հայոց արժանապատվության միջնաբերդ. Ն. Զոհրաբյանը հիշեցնում է Փաշինյանին Ի՞նչ սպասել հայերին Բայդենի վարչակազմից. Սուրեն Սարգսյան. Տեսանյութ Հունվարի 28-ին Հայոց բանակի կազմավորման 30 եւ կազմաքանդման 3 ամյակն է «Իմ քայլի» պատգամավոր Ռուստամ Բաքոյանին փորձել են ծեծել. վերջինս դիմել է ոստիկանություն Այ, թե ովքեր են իրականում կանգնած եղել հոկտեմբերի 27-ի հետևում Գագիկ Ջհանգիրյանն ու Դավիթ Խաչատուրյանը ընտրվեցին ԲԴԽ անդամներ Չգիտեմ էլ, թե ինչպես ավելի պարզ բացատրել, որ մենք ներկայիս իշխանությունների հետ անխուսափելիորեն մոտենում ենք հաջորդ, ավելի մեծ պատերազմին, որը կլինի վերջինը մեր պատմության մեջ Հունաստանի վարչապետ․ «Եթե չկարողանանք լուծել Թուրքիայի հետ ունեցած խնդիրը,կդիմենք դատարան» «Սորոսի» հիմնադրամում եք աշխատել, որը գործել է ընդդեմ ՀՀ-ի. պատգամավորը՝ Դավիթ Խաչատուրյանին. Տեսանյութ Անիմաստ է պատճառաբանություններ փնտրել Շուշին հանձնելու համար. Աշոտ Ղուլյան Արարատ Միրզոյանը չպատասխանեց գործակալ լինելու մասին լրագրողների հարցին. Տեսանյութ «Որքան ուզում է, թող Նագիևը փնտրի, նա չի կարող գտնել Ադրբեջանում իմ աղբյուրները». Դավիթ Շահնազարյան Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի լուծումը կարևոր է․ ԱՄՆ դեսպան «Իմ քայլը» դաշինքը շարունակում է վայելել ժողովրդի մեծամասնության վստահությունը. Ռուբինյան. Տեսանյութ Իսկ Իրաքում տեղյա՞կ են, որ Հայաստանում իրենց դեսպանատունը գոմում է տեղակայված «Ինչքան գույներ պակասեցին...»․ Սարգիս Գրիգորյան. Լուսանկար Փետրվարի մեկից Վրաստանը վերականգնում է մշտական ավիահաղորդակցությունը ՀՀ պետական սահմանի ողջ երկայնքով կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել. ՊՆ Դոնբասի շփման գծում իրավիճակը կրիտիկական է․ ԴԺՀ Սիրելի Երևանի քաղաքապետարան, կասե՞ք` ինչքան պետք է լինի իմ վճարած հարկը, որպեսզի ես իմ քաղաքում` իմ փողոցի վրա չմեռնեմ. Լուսանկարներ Հայկական ԱԷԿ-ը պատրաստվել է արդիականացման ավարտական փուլին. նոր ատոմակայան կկառուցվի՞ Զարեհ Սինանյանից հարցրեք՝ երբ ինքը դարձավ Գլենդելի քաղաքապետ, Գլենդելը դադարե՞ց ամերիկյան քաղաք լինել «Մարդ գիտեմ՝ 400 հազար գումար է ստացել, բայց 3 օր չի եղել մեր հետ». պատերազմի մասնակից. Տեսանյութ Վլադիմիր Գասպարյանը ուղեղի կաթված է ստացել, գտնվում է «Նաիրի» ԲԿ-ում «Որտե՞ղ է եղել այս սրբագույն մարդը». Թեհմինա Վարդանյան «Հայաստանում բոլորն ամեն ինչի ու ամենքի վրա թքած ունեն». Միքայել Մինասյան Չէէէ կարևորը հները չգան, միայն այս նորերը Մխիթարյանը վնասվածք է ստացել և հնարավոր է չմասնակցի «Ռոմայի» առաջիկա խաղին Հաղարծին բնակավայրում մեքենան գլխիվայր շրջված ընկել «Աղստև» գետը․ կա զոհ

«Հեղափոխությունից հետո ՔՊ-ից դուրս գալու դիմում եմ գրել». Վարդան Աթաբեկյանը փակագծեր է բացում. Տեսանյութ

«Հայկ Սարգսյանը իմ ընկերը չէ, մաքսիմում իմ գործընկերն է: Երկրորդ՝ բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ հնարավոր չէ՝ ինձ որևէ կերպ վախեցնեն, որ ես նման քայլի գնամ: Նման քայլից հետո իմ երկու գործընկերներն ինձ զանգահարել են, ես նրանց նորմալ բացատրություն եմ տվել, ֆրակցիայի առնվազն երկու անդամ տեղյակ է եղել՝ ինչու եմ դա արել: Վախեցած տոնով չեմ դա ասել: Այնպես որ, եթե պարզելու բան կար, ապա դրա համար կան քաղաքակիրթ եղանակներ: Խնդիրն այն չէ, թե ով ում մեքենայով է եկել, խնդիրն այն է, որ 15-20 հոգով գիշերը 1-ից հետո մոտեցել են իմ տանը՝ առանց զանգահարելու, և կարծում եմ՝ դա բացահայտում է եղելությունը, թե ինչ կարող էր լինել ու ինչ նպատակ էր դա հետապնդում»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց անկախ պատգամավոր Վարդան Աթաբեկյանը: Նա նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո իշխանական առաջին պատգամավորն է, որը դուրս եկավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից:

Ֆեյսբուքյան իր էջում այդ մասին տեղեկացնելուց հետո Վարդան Աթաբեկյանի տուն էին գնացել իշխանական պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Հակոբ Սիմիդյանը և այլ անձինք: Հայկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ ինքը եկել է իր մեքենայով, Հակոբ Սիմիդյանը՝ իր, իմքայլական այլ պատգամավորներ էլ՝ իրենց մեքենաներով: «Ես մտածել եմ, որ իմ ընկերոջը սպառնացել են, որ ինքը գնա այդ քայլին, ինքը հայրենասեր տղա է, ինքը չի կարող թուրքահաճո որևէ բան անել, ազգի դավաճանների օրակարգով շարժվել: Ես մտածել եմ, համոզմունք եմ ունեցել, որ իմ ընկերոջը սպառնացել են»,-ասել էր Հայկ Սարգսյանը:

Լրագրողների ճշտող հարցին՝ այսինքն՝ խմբակցությունից դուրս գալը թուրքահաճո՞ է, նա պատասխանել էր. «Այս պահին իշխանության հիմքերը խարխլելը թուրքահաճո է, որովհետև դեռ պատերազմը չի ավարտվել, դեռ բանակցությունները չեն ավարտվել, և իշխանության ներսում ցանկացած խարխլում դա անմիջապես հարված է բանակցությունները վարող անձին»:

Վարդան Աթաբեկյանը Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ հետևյալն ասաց. «Կյանքը ցույց կտա՝ իմ քայլը ոնց է որակվում, ինքը լավ գիտի, որ նման ձևակերպում չի կարող տալ: Դա թուրքահաճո քայլ չէ, այդ քայլի բացատրությունը նրանց տրվել է, սխալ բացատրություն է տվել, կշտկի»:

Անկախ պատգամավորն ասաց, որ փաստաթղթի ստորագրումից հետո «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, լսել նրա բացատրությունները և հանդիպման արդյունքներով եկել է այն եզրակացության, որ այդ թիմի հետ չի կարող շարունակել իր քաղաքական պայքարը. «Հայաստանը խորհրդարանական երկիր է, և երբ դու ինչ-որ ուժի պատգամավոր ես ու նույնիսկ տեղյակ չես եղել երկրում կատարվող զարգացումներից, համարում եմ նորմալ է, որ իմ դուրս գալու մասին էլ ես տեղյակ չեմ պահել նրանց»:

Նա հավելեց, որ դեռևս հեղափոխությունից հետո «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու դիմում է գրել. «Հիմա ժամանակը չէ, որ նորից գնամ դիմում գրեմ և դուրս գամ կուսակցությունից, թող որոշեն՝ հանեն»:

Պատգամավորն ընդգծեց, որ իշխանությունները տարածում են՝ եթե մենք չենք, ապա կգան նախկինները. «Ես չեմ համարում, որ մեր քաղաքական թիմի անդամները և վարչապետը միակ ազնիվ մարդիկ են այս երկրում: Էլի ազնիվ մարդիկ կան, որոնք կարող են կառավարել: Եթե այսօր մենք ժողովրդի կողմից ընտրված քաղաքական ուժ ենք, մենք կարող ենք այդ ազնիվ մարդուն գտնել, թող ժողովուրդն ընտրի: Սահմանափակել ժողովրդի ընտրությունը, որ՝ հներն են ու մենք, ինձ համար անընդունելի է: Հներն էլ ահագին բան իրենց մոտ վերանայել են այս հեղափոխությունից հետո, այնպես որ, չի կարելի այդ ձևակերպումը տալ, որ՝ կամ մենք ենք, կամ հները, ու քանի որ հները վատն էին, ուրեմն՝ պետք է համակերպվեք մեզ: Այս որակումը համարում եմ սխալ»:

Նրա խոսքով՝ հանրության շրջանում կա մեծ հիասթափություն գործող իշխանություններից. «Հանրությունը հիմա խորը հիասթափություն է ապրում, և ժողովրդի պասիվ լինելը չէի գնահատի, որ չի պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այլ ավելի շատ կգնահատեի, որ հիասթափման փուլ է ապրում, շոկի մեջ է, շոկից կամաց-կամաց դուրս է գալիս: Ժողովուրդը երբ շոկից դուրս գա՝ հստակ կձևակերպի իր պահանջը»:

Վարդան Աթաբեկյանն ընդգծեց՝ կապիտուլյացիոն հայտարարության բացատրությունը եղել է այն, որ դրանով 25 հազար զինվորի կյանք է փրկվել. «Նախ՝ ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է 25 հազար զինվոր լինել շրջափակման մեջ, թող ռազմագետները դրա բացատրությունը տան: Բայց եթե մենք հասել ենք այն վիճակին, որ մենք հողերը կորցնում ենք, պարտվում ենք, և մեր գերխնդիրն էր՝ զինվորներին փրկել, ապա այդ համաձայնագրի առաջին կետը պետք է սկսվեր նախ՝ գերիների վերադարձով, դիերի դուրսբերմամբ: Եթե հասել էինք այն իրավիճակին, որ պարտվել էինք, գոնե պատվով պարտվեինք: Եթե մեխը դնում ենք, որ կյանքեր են փրկել, բա անհետ կորածների կյանքն ինչո՞ւ չփրկեցինք: Եթե այդպես լիներ, այդ համաձայնագիրն ու տրված բացատրությունն ինչ-որ չափով ընկալելի կլիներ, բայց եթե փրկում ենք կյանքեր ու որոշ կյանքերի մասին մոռանում ենք, ես համարում եմ, որ մենք դավաճանում ենք այդ տղերքին»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan