Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ
27
Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ Էրդողանը հայտնել է՝ ինչ է խոսել Փաշինյանի հետ սեպտեմբերի 11-ին Թևանյանը դուրս եկավ ոստիկանության բաժանմունքի. Տեսանյութ Անդրանիկ Թեւանյանին ապօրինի բերման ենթարկեցին. Տեսանյութ Այց ԲՈւՀ֊եր. Տեսանյութ Երևանում անհնազանդության ակցիաներ էին. Տեսանյութ Հայաստանը թուրքական ծայրագավառը չի կարող ղեկավարել. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին. Տեսանյութ Հանրահավաք կառավարության շենքի դիմաց. Տեսանյութ Փաշինյանը ցանկանում է իր ձախողումների մեղքը բարդել Մոսկվայի վրա. ՌԴ ԱԳՆ Իվանյանում (Խոջալու) բանակցություններ են ընթանում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև Պատերազմ Արցախում
Պապ, չիպսս բերե՞լ ես. մեկ տարվա հարկադրված բաժանումից հետո Առաքելյանների ընտանիքի առաջին հանդիպումը Կոռնիձորում. Տեսանյութ Հանգիստ կյանքը վերջացավ․ պատրաստվեք. «Կարճ ասած» Անդրանիկ Թևանյանին առևանգելու փաստով հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. Տեսանյութ ՀՊՏՀ-ի ռեկտորը ԱՄՆ-ում մեղադրվում է հագուստի խանութից գողություն անելու մեջ ՔՊ-ական ակտիվին հանձնարարվել է քիչ խոսել, շատ լսել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը կընդունի Արցախից բռնի տեղահանված ևս 500 հոգու Նիկոլը ոչ միայն արցախցիների, այլև Հայաստանում բնակվող բոլորիս ապագան է գողացել՝ հայերի, եզդիների, քրդերի, մոլոկանների, ասորիների, հույների և այլն Բլինկենը Ֆիդանի հետ քննարկել է Թուրքիայի և Ադրբեջանի միջև տրանսպորտային կապերը, որոնք կարող են անցնել Հայաստանով. Պետդեպ Փաշինյանի ու Ալիևի «գործը հեշտացել է». Գրանադայում կստորագրվի՞ խաղաղության պայմանագիրը. Տեսանյութ ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գործակալությունը պատրաստ է աջակցել Արցախից տեղահանվածներին Փաշինյանի մնալու դեպքում մինչև տարեվերջ կորցնելու ենք Սյունիքը. Երվանդ Բոզոյան. Տեսանյութ ՔՊ-ական պատգամավորները վախենում են փողոց դուրս գալ Ալիևին հորդորել եմ ձեռնպահ մնալ ԼՂ-ում հետագա ռազմական գործողություններից․ ԱՄՆ պետքարտուղար Արցախից բռնի տեղահանվածների համար ստեղծված հումանիտար կենտրոնների հասցեները՝ Հայաստանի տարածքում Հորդորում ենք ապահովել հումանիտար մուտք դեպի ԼՂ․ Սպիտակ տունը՝ Արցախում տեղի ունեցած պայթյունի մասին Հիքմեթ Հաջիևը գոհ է Արցախից Գորիս տեղահանության ճանապարհին մոտ 60 տարեկան տղամարդ է մահացել. Լուսինե Ղարախանյան Պայթյունից զոհվածների 125 աճյուն տեղափոխվել է Հայաստան Այրվածքաբանության կենտրոնում գտնվող 67 տուժածների վիճակը ծայրահեղ ծանր և ծանր է Արցախում սկսվել է չճանաչված դիերի նույնականացման գործընթացը «Միջազգային տարբեր լրագրողների Գորիսում թույլ չեն տալիս հարցազրույցներ վերցնել, գնալ հիվանդանոցներ և շփվել վիրավորների հետ». Նազենի Հովհաննիսյան «Ամեն ինչ կանենք՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու համար»․ Էրդողան Կոռնիձորի անցակետը հատել է 19000 արցախցի Հոկտեմբերի 1-ը հռչակվել է Արցախի համար համազգային աղոթքի օր Դավիթ Սարգսյանը և Ցոլակ Ակոպյանը ազատ են արձակվել Այս պահին 4-րդ թռիչքն է իրականացվում` ՀՀ առողջապահության նախարարության և ռուս խաղաղապահների ուղղեկցությամբ՝ տարհանելու պայթունից տուժածներին Այսօր Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքը հետաձգվում է․ Ազգային կոմիտե Կարմիրբերետավորները ներխուժել են Ամերիկյան համալսարան, ուսանողների ձերբակալել Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ Այս պահին ԳԱԱ Արզականի գիտաժողովների տանը կացարանով են ապահովվել 70 արցախցիներ

Փրկել պետությունը Փաշինյանից. Գործողությունների ծրագիր. Վահե Հովհաննիսյան

Հիմա, այս օրերին, Հայաստանում ընթանում է հանրաքվե։ Սա մեր երկրորդ անկախության հանրաքվեն է։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հանրաքվեի է դրված հարցը՝ մենք պետություն ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ։ Այս հանրաքվեն ունի երեք շատ լուրջ միջազգային դիտորդ՝ Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան։ Մեր չհայտարարված հանրաքվեից հետո նրանք անելու են իրենց վերջնական հետեւությունը։

Ժամանակավոր կառավարությո՞ւն, թե՞ ժամանակավոր պետություն

Սա է այս պահի ընտրությունը։ Ն. Փաշինյանի իշխանության մնալը նշանակում է՝ ընդունել մեր պետության ժամանակավորությունը։ Սա է չոր իրականությունը։ Միջազգային մեր երեք դիտորդները սա անմիջապես հասկանալու են։ Ն. Փաշինյանը դինամիկ աղետ է։ Նա որեւէ հաջորդ օր իր՝ նախորդ օրվա սխալը չի հասկանում։ Նա մինչեւ հիմա չի հասկացել, թե ի´նչ է տեղի ունեցել։ Նրա արհավիրքը ոչ մի կետում կանգ չի առնելու։ Տասն օր առաջ ունենայինք նոր իշխանություն՝ Սոթքի խնդիրը չէր լինի։ Եվ հետագայում նույնպես նույն տրամաբանությունն է լինելու։ Փաշինյանի մնալու պարագայում՝ պետության չմնալը ժամանակի հարց է։

Նոր կառավարությունը առաջին հերթին ուղերձ է դիտորդներին, որ մենք պետությունը պահելու ենք։ Այս ուղերձից հետո սկսվում է աշխատանքը՝ դժվար, ծանր, իրար լսելով, իրար հանդուրժելով, իրար օգնելով։

Ինչպես հասնել հաջողության

Առաջարկում եմ որոշակիորեն փոխել պայքարի մարտավարությունը։ Ակնհայտ է, որ ճնշումը պետք է մեծացնել, բայց դա անել ոչ թե քանակի, այլ՝ որակի հաշվին։ Աշխարհում ոչ մի տեղ պետականության լինել-չլինելու հարցը չեն լուծում տնային տնտեսուհիներն ու զանգվածը։ Դա լուծում են կրթված եւ պետական մտածողությամբ վերնախավերը։ Ըստ այդմ պետք է.

Մեծացնել հանրային ճնշումը՝ դրան տալով կառուցվածքային տեսք.

Բուհերի գիտխորհուրդների հայտարարություններ, պետական եւ մասնավոր (ԵՊՀ օրինակով),

Ակադեմիական ինստիտուտներ (Ակադեմիայի նախագահության օրինակով),

Հեղինակավոր գիտնականներ,

Մասնագիտական միություններ,

Մշակութային հաստատություններ,

Մշակութային գործիչներ,

Լրատվամիջոցների ղեկավարներ,

Մարզաշխարհի ներկայացուցիչներ,

Խոշոր բիզնես ձեռնարկություններ,

Նախկին զինվորականներ, ԱԱԾ-ականներ, ոստիկաններ, սպայակազմ,

Հասարակական կազմակերպություններ,

Սփյուռքի կառույցներ,

Սփյուռքից հեղինակավոր անհատներ,

այլ

Այս պրոցեսն ունի շատ կարեւոր միջանկյալ արդյունք՝ ցույց տալ աշխարհին, որ մենք կենսունակ ազգ ենք, իսկ ինստիտուցիոնալ ճնշումները կարեւոր են նաեւ ցույց տալու համար, որ քիչ հետո մեր մեջքն ուղղվելու է պետության մակարդակով։

Խոսել «Իմ քայլի» հետ

Երբ օրերի ընթացքում կունենանք երկրի կրթված համակարգերի եւ անհատների միասնական հրապարակված դիրքորոշումները, պետք է սկսել բաց եւ խաղաղ երկխոսություն՝ իշխող խմբակցության հետ։

ա/ Ն. Փաշինյանը, բանակցային գործընթացը հանգեցնելով փակուղու, չհասկանալով միջազգային եւ տարաշրջանային հարաբերություններից ոչինչ, չլսելով ոչ մեկին, մեզ հանգեցրեց ողբերգական պատերազմի։ Դա արեց առանց Ձեր՝ 90 տոկոսի իմացության։

բ/ Ն. Փաշինյանը պատերազմի ընթացքում ունեցել է ավելի վաղ այն դադարեցնելու հնարավորություններ, ինչը կփրկեր հազարավոր կյանքեր եւ բնակավայրեր։ Բայց նա հրաժարվել է եւ դա արել է առանց Ձեր 90 տոկոսի իմացության։

Գ/ Հայաստանն այսօր կանգնած է լրջագույն խնդիրների առաջ` անվտանգություն, սահմանների դելիմիտացիա, բարդ բանակցություններ, բանակի վերականգնում,

տնտեսության կոլապս, բանկային համակարգ, գերիների վերադարձ, անհայտ կորածներ, տասը հազարից ավելի վիրավորների բուժում, վերականգնում, վերադարձ կյանք՝ սոցիալական ապահովություն եւ այլն, ահռելի արտագաղթի ռիսկ, պարտված ժողովրդի հոգեբանության հաղթահարում, նոր իդեաներով հայկական աշխարհի վերակազմավորում եւ այլն այլն։

Հատ-հատ բոլոր իմքայլական պատգամավորների հետ այս երեք կետերի մասին պետք է խոսել, լսել նրանց ու տալ հարցը՝ Դուք հասկանո՞ւմ եք, որ Ն. Փաշինյանի կառավարությամբ մենք չենք կարողանալու լուծել այս հարցերից եւ ոչ մեկը։ Սա պետականության խնդիր է, ու Ձեզնից պահանջվում է մեկ բան՝ «Քայլ արա, դուրս արի իմ քայլից» եւ որպես պատգամավոր ու քաղաքացի սկսիր աշխատել նոր պայմաններում։ Սկսենք իրար հետ հանգիստ աշխատել։

Հատուկ շեշտում եմ՝ «Իմ քայլի» հետ պետք է խոսեն կիրթ, գրագետ մարդիկ՝ խաղաղ, հարգալից մթնոլորտում։

Կազմվում են մի քանի հոգանոց պատվիրակություններ, զանգում ենք պատգամավորներին, խոսում, պայմանավորվում հանդիպման մասին։

Խոսել ԱԱԾ-ի, ոստիկանության եւ բանակի հետ

Երբ ուժայինները կտեսնեն, որ իրենց առջեւ ոչ թե պետական հաստատությունների սեղան-աթոռ ջարդողներն են, այլ՝ երկրի հասարակական, գիտական, կրթական, մշակութային վերնախավերը, ապա բացառված է, որ երկխոսություն չկայանա։ Բովանդակությունը նույնն է՝ «Իմ քայլի» երեք՝ ա, բ, գ կետերը։ Ուժայիններից պահանջվում է մեկ բան՝ մնալ օրինականության դաշտում, չկատարել անօրիանական հրամաններ։ Ձեւավորենք փոխըմբռնում, որ մենք ունենք մեկ նպատակ՝ կանգնեցնել պետականության փլուզումը եւ օր առաջ ունենալ արդյունավետ աշխատող կառավարություն։

ԱԱԾ-ից մենք ունենք նաեւ մեկ այլ սպասելիք. ակնհայտորեն ուղղորդված տեղեկատվական դիվերսիա է կազմակերպվում հենց այս օրերին՝ հայաստանցի-ղարաբաղցի պառակտմամբ, մեր եւ ձեր բաժանմամբ։ Հնարավոր են նաեւ այլ վտանգավոր, ստոր գաղափարներ։ ԱԱԾ-ն պետության հենասյուներից է, իսկ այս գաղափարները՝ պետության տակի ռումբը. բացահայտե´ք դրանց կազմակերպիչներին, իրականացմանը ցանցը։ Հայտնի ՊՈԱԿ-ը կլինի, մի քանի օլիգարխի ֆեյքերի բանդան, դրսի ուժերը՝ ո´վ ուզում է լինի, բացահայտեք, ցույց տվեք հանրությանը։ Սա շատ կարեւոր է։ Մենք պետք է միասին բռնենք դրանց ձեռքը։

Խոշոր հրապարակային միջոցառումներ՝ հանրահավաքներ, երթեր...

Քաղաքական խնդիրները լուծվում են քաղաքական ճանապարհով՝ քաղաքական հարթակներում։ Հանրային համարժեք ճնշումների ձեւավորման եւ տարբեր թեւերի հետ խաղաղ երկխոսության պայմաններում պետք է սկսել քաղաքական լուծումների ճանապարհային քարտեզի մշակում եւ հրապարակայնացում։

Այն ենթադրելու է նոր կառավարություն, որն ավելի ճիշտ է կոչել անցումային, կառավարության կազմում պետք է լինեն՝ բացառապես ունակ, գործունյա դեմքեր, այն կարող է ենթադրել նաեւ «Իմ քայլի» մասնակցությունը, խաղաղ աշխատանքային մթնոլորտ ԱԺ-ի հետ, մշտական երկխոսության ձեւաչափեր քաղաքական ուժերի եւ հանրության հետ, հրապարակային պարտավորություն՝ նոր ընտրական օրենսգրքի ընդունման, գուցե՝ Սահմանադրական փոփոխությունների մասին, եւ իհարկե՝ պետության համար կարեւորագույն հարցերի շուրջ առարկայական քննարկումներ՝ միակամ որոշումները բացառելով։ Անձնական երաշխիքներ Փաշինյանին։

Սպասվող հանրահավաքները պետք է հաղթեն որակով. ո´չ մի բերովի զանգված՝ ոչ մի կոնցեռնից, գրուպից, ...ցանցից, ...պրոմից եւ այլն։ Մեզ դա պետք չէ։ Սա պետականության խնդիր է, եւ ոչ՝ իշխանության։ Հրապարակում պետք է լինի երկրի սերուցքը, կրթված շերտը, գիտակից քաղաքացին։ Դուրս գանք հրապարակ՝ մենք, մեր ընտանիքներով, մեր երեխաների ձեռքը բռնած։

Սա պետք է լինի կրթված շերտի հեղափոխություն. «Նոր տարին՝ նոր կառավարությամբ» գաղափարով։ Սա´ է վերականգնվելու, պարտությունը անցյալում թողնելու եւ ինտենսիվ աշխատելու բանաձեւը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan