Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
25
«Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Երևանում նույնպես փողոցներ են փակվել Պատերազմ Արցախում
Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա Երևանում նույնպես փողոցներ են փակվել Ոստիկանները փորձում են բացել Ապարան-Վանաձոր ճանապարհի Ալագյազի հատվածը Չուշացան Ալիևի նոր հրամաններն «իր Նիկոլին». հլա շուտ փոխե՛ք Սահմանադրությունն, արա՛... Կարծես թե վերջապես բողոքը դուրս է գալիս Տավուշի սահմաններից․ Քրիստինե Վարդանյան Ի նշան բողոքի փակվել են Երևան-Սևան-Մարտունի, Երևան-Մեղրի ճանապարհները. Փաշինյանի իշխանության որոշման դեմ ժողովրդական ընդվզումը ծավալվում է Քաղաքացիները փակել են Գյումրի-Երևան ճանապարհը Դասադուլ են անում սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները Ինչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ

Խախտումների դիմաց մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 7.5մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 10.04-14.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 330.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 6 որոշում և հաշվարկվել 7.5մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 5 որոշում՝ 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 7.5մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝

Երևան քաղաքի Դավթաշեն վարչական տարածքում հատված 29 ծառերի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին հասցված 2.86 մլն. դրամ գումարի վնաս և գործին համապատասխան ընթացք տալու համար այն ուղարկվել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժին:

Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 5 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 14 ծառի համար կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 5 որոշում և հաշվարկվել է 1.81 մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգերի հիմքերով Տավուշի ՏԲ-ի կողմից կատարվել են հետևյալ աշխատանքները՝

- «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի տարածքում հատված ապօրինի ծառահատումների հիմքով իրականացվել են ուսումնասիրություններ, ինչի արդյունքում հայտնաբերվել են ապօրինի հատված 14 ծառ, հաշվարկվել է պետությանը պատճառված 1.9 մլն. դրամ գումարով վնաս:

- Իջևանի անտառտնտեսության «Աշոտ Երկաթ» բերդ հատվածում կատարվել է ուսումնասիրություն և հատված 21 ծառի համար հաշվարկվել է շրջակա միջավայրին պատճառված 0.93 մլն.դրամ գումարի վնաս:

Կազմված ակտերի վերաբերյալ իրազեկվել է ոստիկանությանը:

Հողերի պահպանության ոլորտ

ՀՀ ԲՆ-ի «Թեժ գծի» ահազանգի հիմքով Տավուշի ՏԲ-ի կողմից կասեցվել են «Գոշ» լճի շրջագայքում իրականացված հողային աշխատանքների ընթացքը, կիրականացվեն ստուգումներ:

Ապօրինի որսի իրականացման համար

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 274 հատ (162.0 կգ) «սիգ» տեսակի ձուկ, որից՝

Երևանի տարածքային բաժնի կողմից Սևանա լճից «սիգ» ձկնատեսակի ապօրինի որսի և դրա վաճառքի կանխարգելմանն ուղղված միջոցառումների արդյունքում շաբաթվա ընթացքում Երևան քաղաքի շուկաներից առգրավվել է 87 հատ /36.0 կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, որն oրենքով սահմանված կարգով նվիրաբերվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն ՊՈԱԿ և ՀՀ կրթության և գիտության նախարարության Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիր:

Արարատի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի վաճառքի մեկ դեպք, առգրավվել է 45 հատ /18.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ, որը հանձնվել է «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությանը:

ԲՊՏ կենտրոնական ապարատի աշխատակիցների կողմից շրջայցերի արդյունքում առգրավվել է 142 հատ /108.0 կգ/ «սիգ» տեսակի ձուկ:

Արագածոտնի տարածքային բաժինը ուսումնասիրել է Ապարան և Թալին քաղաքներում անազատության մեջ պահվող 2 արջի պահման իրավական հիմքերը, աշխատանքներն ընթացքի մեջ են:

Թափոնների ոչ ճիշտ տեղադրման համար

Ի արձագանքումն նախարարության «թեժ» գծով ստացված ահազանգի, Կոտայքի ՏԲ-ն ուսումնասիրել է «Քանաքեռ ՀԷԿ»-ի տարածքում անօրինական տեղադրված շինարարական թափոնների պատկանելիության հարցը և Զովունի համայնքի ղեկավարին տրվել է հետագայում նմանատիպ դեպքերի բացառման մասին հանձնարարական:

Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Շիրակի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:


Վարչարարության և փորձաքննության բաժինը հաշվետու ժամանակաշրջանում դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացրել 3 վարչական տուգանքի որոշում` 250.0 հզ.դրամ ընդհանուր գումարի չափով: ՀՀ վարչական դատարան է ներկայացվել 8 հայցադիմում` 788.0 հազ.դրամ պատճառված վնասի և վարչական տուգանքի գումարները դատական կարգով գանձելու համար:


Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan